Եթե Իրանը անմիջապես չբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ն կոչնչացնի բոլոր էլեկտրակայանները. Թրամփ Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը Գազ չի լինի մարտի 31-ին․ հասցեներ Երեկ մայր ու դուստր վրաերթի էին ենթարկվել․ ինչպե՞ս է նրանց վիճակը, ինչո՞ւ են նրանց տարբեր ԲԿ-ներ տարել Զոդի կամրջի վրա բախվել են «Opel» ու շտապօգնության մեքենա, վիրավnրներ կան ՀՀ-ում աղքատության ամենամեծ ցուցիչն այն է, որ ձեր համերգներին ոչ բոլոր աթոռներն են զբաղված. Փաշինյանը՝ Չեքիջյանին Զելենսկին չի ձևավորի Հունգարիայի կառավարությունը. Վիկտոր Օրբան Ռուսական լցանավը, որը տեղափոխում է շուրջ 730,000 բարել հում նավթ, ժամանել է Կուբա. Պեսկով Ինչքա՞ն կշարունակվեն տեղումները ՌԴ-ն անմիջապես կպատասխանի, եթե Բրիտանիան գնա էuկալացիայի Մոսկվայում բրիտանական դեսպանատան աշխատակցին hավատարմագրումից զրկելուց հետո. ՌԴ ԱԳՆ


«Միասնություն» շարժման և «Ծառուկյան» դաշինքի միջև քաղաքական պայմանավորվածություն երբևէ չի եղել․ Արման Վարդանյան․ «Իրավունք»

Քաղաքականություն

«Իրավունք» թերթը գրում է․

Դեռեւս խորհրդարանական ընտրությունների մեկնարկին ԱԺ հինգերորդ գումարման ԲՀԿ խմբակցության ղեկավար, այսօր արդեն «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, թե Երեւանի ավագանու ընտրություններին իրենց ցուցակը կգլխավորի «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը, ով նախկինում եղել է Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը: Սակայն, ոչ միայն Ա. Վարդանյանը չգլխավորեց դաշինքի ցուցակը, այլ առհասարակ դաշինքը չմասնակցեց ընտրություններին: Իսկ թե ի՞նչն էր պատճառը, որ չկայացավ «Միասնություն»-«Ծառուկյան» դաշինք համագործակցությունը, «Իրավունքի» հետ այս մասին առաջին անգամ խոսեց հենց ԱՐՄԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:


«ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ ՇԱՐԺՄԱՆ ԵՎ ԾԱՌՈՒԿՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՐԲԵՎԷ ՉԻ ԵՂԵԼ»

– Պարոն Վարդանյան, ողջ մամուլը գրեց, որ Դուք եք գլխավորելու Երեւանի ավագանու ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի ցուցակը: Ի վերջո, ի՞նչը խանգարեց, որ դա տեղի չունեցավ:

–«Միասնություն» համազգային շարժումը խորհրդարանական ընտրություններից առաջ նախաձեռնել էր մեր երկրի համար միասնական լուրջ բեւեռ ստեղծելու մի շատ կարեւոր գործընթաց: Եվ այդ նպատակով անձամբ հանդիպումներ եմ ունեցել բազմաթիվ կուսակցությունների, քաղաքական ուժերի առաջնորդների հետ։ Մի պահ արդեն իսկ նշմարվել էր որոշակի կոնսոլիդացիա, որի բանակցություններին եւ խորհրդատվական հանդիպումներին մասնակցում էին ՀՀ-ում ծանր կշիռ ունեցող քաղաքական ուժեր, ինչպիսիք էին «Ժառանգությունը», ՀՀՇ-ն, ՍԴՀԿ-ն, ՌԱԿ-ը, «Բարգավաճ Հայաստանը» եւ «Միասնությունը»՝ որպես նախաձեռնող: Եվ չնայած ողջ գործընթացը գնում էր դրական հունով, ինչ-որ պահից այդ բեւեռը չձեւավորվեց։ Թե ինչն էր դրա պատճառը կամ պատճառները, առանձին թեմա է եւ մի օր անպայման կխոսեմ այդ մասին: Պարզապես, դրա մասին խոսելուց հետո մեր ժողովուրդը եւս մեկ անգամ մեծ հիասթափություն կապրի քաղաքական ուժերից եւ որոշ քաղաքական լիդերներից...

Ինչեւէ, երբ այդ փուլում միասնական բեւեռ ձեւավորելը չստացվեց, «Միասնությունը» պաշտոնապես որոշում կայացրեց չմասնակցել խորհրդարանական ընտրություններին: Բայց մեր երիտասարդ թիմակիցներից ոմանք ցանկություն հայտնեցին իրենց ուժերը փորձել ռեյտինգային ընտրակարգով եւ ընդգրկվեցին «Ծառուկյան» դաշինքի ցուցակում: Ասեմ նաեւ, որ մեր թեկնածուները բավական մեծ լումա են ունեցել ձայն բերելու եւ ձայն ստանալու գործընթացում, սակայն պաշտոնապես որեւէ աջակցություն մեր կողմից Դաշինքին չի եղել: Այսինքն' քաղաքական պայմանավորվածություն «Միասնությունը» «Ծառուկյան» դաշինքի հետ չի ունեցել այն փուլից, երբ չկայացավ այդ մեծ կոնսոլիդացիան, որի նախաձեռնողը հենց «Միասնությունն» էր։

– Կարելի՞ է ենթադրել, որ երբ Ն. Զոհրաբյանը նշում էր, թե Դուք եք «Ծառուկյան» դաշինքի քաղաքապետի թեկնածուն, արդեն իսկ համաձայնեցված չէր Ձեզ հետ:

– Սա առաջարկ էր, որն ինձ արվել էր հենց այդ օրերին, բայց մենք պաշտոնապես չստորագրեցինք որեւէ փաստաթուղթ: Իսկ դաշինքը ստեղծվեց «Բարգավաճ Հայաստանի», «Ալյանսի» եւ «Առաքելություն» կուսակցության հենքի վրա, այնինչ, շատ ավելի մեծ կոնսոլիդացիա էր ձեւավորվել, եւ գրեթե բոլոր մասնակիցները կողմ էին արմատական փոփոխություններին։ Ցավոք սրտի, այդ հայեցակարգի կողմնակիցները չմտան Ծառուկյան դաշինքի մեջ։ Որոշները այլ ձեւաչափով մասնակցեցին խորհրդարանական ընտրություններին, սակայն խորհրդարան մուտք գործելու համար չհաղթահարեցին անցողիկ շեմը, իսկ մի մասն ընդհանրապես չմասնակցեց ընտրություններին։ Ըստ էության, այդ ժամանակ արդեն իսկ մեր կողմից կար որոշում՝ պաշտոնապես չմասնակցելու ընտրություններին: Ընդ որում՝ առաջարկի մասին չեմ խոսել, որ դրական եմ ընկալում այն:

Ի դեպ, այն եղել է ոչ թե Ն. Զոհրաբյանի կողմից, այլ հայտարարության մեջ շեշտվել է Գագիկ Ծառուկյանի անունը: Այսինքն՝ սա դաշինքի միասնական առաջարկն է եղել։ Արդյունքում եղավ այն, ինչ կանխատեսելի էր շատ վաղուց։ Ինձ համար անընդունելի էր ընտրություններին մասնակցել ուղղակի մասնակցության համար։ Օրինակ՝ օլիմպիական խաղերի կարգախոսն է՝ կարեւորը մասնակցությունն է, ոչ թե հաղթանակը, բայց քանի որ ես քաղաքական գործիչ եմ, ոչ թե մարզիկ, նախընտրեցի զերծ մնալ թե՛ ցուցակը գլխավորելուց, թե՛ ընտրություններին առանձին մասնակցելուց, քանի որ ինձ համար գլխավորը հաջողության հասնելն էր, որի արդյունքում կհաղթեր ժողովուրդը։

«Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ ՈՒ Ն. ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՐԱՐ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԱՇՈՒՄ ԵՆ, ՔԱՆ ԻՐԵՆՑ ՁԱՅՆԵՐՆ ԵՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ»

– Դուք նշեցիք, որ դեռեւս որոշ փակագծեր չեք բացի, որպեսզի էլի ավելի մեծ հիասթափություն չապրի ժողովուրդը քաղաքական ուժերից եւ քաղաքական լիդերներից: Սակայն, ժողովուրդը հիմա էլ հիասթափվում է' տեսնելով, որ Երեւանի քաղաքապետի ընդդիմադիր երկու թեկնածուները ոչ այնքան պայքարում են իշխանության, որքան միմյանց դեմ:

– Ինձ համար անգամ տարօրինակ չէ, որ Զարուհի Փոստանջյանն ու Նիկոլ Փաշինյանը ընդհանուր եզրեր չեն գտնում, որովհետեւ սրանք քաղաքական ընտրություններ չեն: Որեւիցե մեկը չի խոսում արտաքին վեկտորների եւ ներքին տնտեսական իրավիճակի, քաղաքի զարգացման մասին, այլ խոսում են սանմաքրումից ու լուսավորությունից: Ուստի՝ տեղական ինքնակառավարման ընտրություններում իրենց շատ դժվար է մրցել Տարոն Մարգարյանի հետ, որովհետեւ նա, անկախ բոլոր գնահատականներից, որոնք նրա հասցեին հնչում են, փայլուն տիրապետում է տեղական ինքնակառավարման ոլորտին: Ի վերջո, եղել է թաղապետ, երկար տարիներ զբաղեցրել է փոխքաղաքապետի եւ քաղաքապետի պաշտոն եւ նրա ու երկու ընդդիմադիր թեկնածուների բանավեճը շատ տարբեր հարթության մեջ է: Ն. Փաշինյանի եւ Զ. Փոստանջյանի բանավեճային առավելությունը հենց այն է, որ իրենք քաղաքական դեմքեր են, իսկ Տ. Մարգարյանը կոնկրետ տեղական ինքնակառավարման մասնագետ է: Ու այս առումով' Զ. Փոստանջյանն ու Ն. Փաշինյանն իրար ավելի շատ մաշում են, քան իրենց ձայներն են ավելացնում:

– Իսկ որքանո՞վ էր արդարացված, որ երկրի թիվ երկու քաղաքական ուժը՝ «Ծառուկյան» դաշինքը, առհասարակ չմասնակցեց ավագանու ընտրություններին: Մի՞թե Ձեզնից բացի, դաշինքում այլ քաղաքապետի թեկնածու չգտնվեց:

– Ճիշտ կլինի իրենց տալ այս հարցը: Ես կոռեկտ չեմ համարում մեկնաբանություններ կամ գնահատականներ հնչեցնել։ Բայց կարծում եմ՝ եթե քաղաքական ուժն ունի ասելիք, ապա պետք է մասնակցի բոլոր ընտրություններին՝ լինի Երեւանի, թե Վանաձորի, էական չէ: Կայացած քաղաքական ուժը պետք է պատրաստ լինի բոլոր գործընթացներին, որոնք տեղի են ունենում երկրում, անկախ նրանից, երկրի երկրորդ, թե չորրորդ ուժն է: Շատերը չմասնակցեցին Երեւան քաղաքի ընտրություններին, ինչն ինձ համար անհասկանալի էր: Ընդամենը վերջին րոպեին գրանցել «Երկիր ծիրանին», որպեսզի կոլապսի չմատնվեն ընտրությունները, իրականում ցույց է տալիս այն անտարբերությունը, որը ցավոք, ստեղծվեց խորհրդարանական ընտրություններից հետո ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ ժողովրդի կողմից:

«ՄԵԶ ՄՈՏ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՍՏԱՑՎՈՒՄ Է ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼԸ, ՔԱՆ ԻՐԱՐ ՀԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ»

– Ավագանու ընտրություններին չմասնակցելը «Ծառուկյան» դաշինքը պատճառաբանեց, թե չեն հասցրել ծրագիր կազմել: Նախկինում եղել եք Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը եւ թերեւս տեղյակ կլինեք' ԲՀԿ-ում քաղաքային իշխանություն ձեւավորելու ծրագիր չի՞ եղել:

– Յոթ տարի առաջ եմ եղել ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը, եւ այն ժամանակ որոշ անհամաձայնությունների պատճառով վայր եմ դրել իմ մանդատը ու այս տարիներին շփում չեմ ունեցել ԲՀԿ-ի հետ, քանի որ անկուսակցական եմ եղել: Իմ շփումները «Ծառուկյան» դաշինքի ղեկավարի հետ առ այսօր կրում են անձնական բնույթ եւ տեղավորվում են մտերմության տրամաբանության մեջ, ոչ թե քաղաքական, որովհետեւ մեզ մոտ ավելի լավ ստացվում է մտերմություն անել, քան իրար հետ քաղաքականությամբ զվաղվել: Այդ առումով ոչ մի ծրագրային դրույթ իրենց հետ չեմ քննարկել, որպեսզի ասեմ՝ ունեին, թե՝ ոչ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Անահիտ Ավանեսյանին հաջողվեց պահպանել իր դիրքերը ՔՊ-ում Փաշինյանը սլանում է դեպի բռնապետություն Էներգետիկ հեղափոխություն Մեծ Բրիտանիայում Եթե Իրանը անմիջապես չբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ն կոչնչացնի բոլոր էլեկտրակայանները. Թրամփ Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա ՓիրումյանըԳազ չի լինի մարտի 31-ին․ հասցեներ Ucom-ի աջակցությամբ ամփոփվեց «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ արդեն 5-րդ օրն է Երևանը վերածել դասական երաժշտության կենդանի կենտրոնիՉհամարձակվե´ք թիրախավորել զոհվածների ծնողներին, անհայտ կորածների հարազատներին. Աննա ՂուկասյանԻնչ օգուտ դու կունենաս մթերման կայանից. Նարեկ Կարապետյան Դու ոչ թե խաղաղության, այլ կապիտուլիացիայի պայմանագիր ես կնքում Գերմանիայի նման. Արշակ Կարապետյան Արի´, միասին կյանքի կոչենք հզորանալու և հաղթելու բանաձևը. «ՀայաՔվե» Երեկ մայր ու դուստր վրաերթի էին ենթարկվել․ ինչպե՞ս է նրանց վիճակը, ինչո՞ւ են նրանց տարբեր ԲԿ-ներ տարել Պաշտպանված բիզնես. իրավիճակ և առաջարկներ. «Առաջարկ Հայաստանին» Փաշինյանի պայքարը հիշողության և մեր արմատների դեմ է. Էդմոն ՄարուքյանԶոդի կամրջի վրա բախվել են «Opel» ու շտապօգնության մեքենա, վիրավnրներ կանԱրցախի վերահայացումն ու իրավունքների պաշտպանությունը պատերազմ չեն կարող բերել․ Աննա Կոստանյան.ՀՀ-ում աղքատության ամենամեծ ցուցիչն այն է, որ ձեր համերգներին ոչ բոլոր աթոռներն են զբաղված. Փաշինյանը՝ Չեքիջյանին Զելենսկին չի ձևավորի Հունգարիայի կառավարությունը. Վիկտոր Օրբան Ֆասթ Բանկը Սիսիանում բացել է իր 39-րդ մասնաճյուղը Ռուսական լցանավը, որը տեղափոխում է շուրջ 730,000 բարել հում նավթ, ժամանել է Կուբա. Պեսկով ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) ներկայացուցիչների հետ Ինչքա՞ն կշարունակվեն տեղումները Մեր երկրին միասնություն է պետք. «Ուժեղ Հայաստան»ՌԴ-ն անմիջապես կպատասխանի, եթե Բրիտանիան գնա էuկալացիայի Մոսկվայում բրիտանական դեսպանատան աշխատակցին hավատարմագրումից զրկելուց հետո. ՌԴ ԱԳՆ Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը Ամիսների աշխատանքից հետո կայացավ «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստը19-ամյա տղան ալկոհոլի ազդեցության տակ սպանել է հորը Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ հանել Կուբայի դեմ պատժամիջnցները Թույլ իշխանությունը մշտապես հրահրել և հրահրելու է նոր պատերազմներ. Արթուր ՄիքայելյանԲյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է ԱԴԾ-ն բրիտանացի դիվանագետ վան Ռենսբուրգի մոտ հետախnւզական գործունեության փաստեր է հայտնաբերել Չնայած իշխանության պնդումներին՝ 2025-ի օգոստոսից հետո Հայաստանում ոչինչ չի փոխվել․ Ավետիք ՔերոբյանՀայտնի են ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերը Մեր երկրին պետք է միասնություն, պետք է ղեկավար ո՛չ հնից, ո՛չ նորից. Նարեկ ԿարապետյանԱպրիլի աառաջիկա օրերին ևս ձյուն կտեղա՞. եղանակն առաջիկա օրերին Մուայթայ․ Չեմպիոն ու բրոնզե մեդալակիր՝ Անթալիայում կայացած միջազգային մրցաշարում Այն մասին, թե ով է Արցախի հանձնման գլխավոր մեղավորը, և ինչ պատասխանատվություն է նա կրելու դրա համար. Ավետիք ՉալաբյանՀատուկ եկել է մայրաքաղաքի կենտրոնի եկեղեցի՝ շատ լավ իմանալով, թե այնտեղ ներկա հավատացյալներն ինչպես են իրեն վերաբերվում․ Վահե Հովհաննիսյան Շինարարների փողոցում ջրագծի փոփոխության աշխատանքների ընթացքում թիվ 18 ավտոբուսը կանգառի հատվածում անցել է հողով ծածկված փոսի վրայով ու ընկել դրա մեջ Թրամփը դիտարկում է Իրանից nւրանի առգրшվման հնարավորությունը. The Wall Street Journal«Եկեղեցուց հետո՝ պետությո՞ւնը․ Փաշինյանի հակաեկեղեցական ճնշումները հասել են վտանգավոր կետի» Ողբերգական ու շղթայական վթար՝ «Երասխի կալցևոյում», «Կամազ» է շրջվել, 1 մարդ մաhացել է, 1-ը՝ վիրավnրվելԵրկար ժամանակ ջուր չի լինի «Բանտը որպես քաղաքական գործիք․ ով անհանգստացնում է իշխանությանը, հայտնվում է ճաղերի հետևում»Երևանում 9 բալանոց խցանում է (լուսանկար) Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Աստղերը ոսկի են ցողում. այս կենդանակերպի նշանները իրական գումար կտեսնեն ապրիլի սկզբին ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին մեծ գնահատանքի է արժանի. Իրանի ԱԳ նախարար
Ամենադիտված