Իրանի դիրքի ուժեղացումից տուժում են Թուրքիան, Ադրբեջանը առաջին հերթին և Վրաստանը
Ուշադրության կենտրոնումԷդգար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իրանը համաձայնության է եկել վեցնյակի հետ: Դա շատ կարևոր համձայնություն է, որովհետև Իրանը դրանով դուրս է գալիս միջազգային ասպարեզ և դառնում է տարածաշրջանում առաջատար պետություն: Իրանի դիրքի ուժեղացումից տուժում են Թուրքիան, Ադրբեջանը առաջին հերթին և Վրաստանը: Ստեղծված իրավիճակում շահում է միայն Հայաստանը:
Տարածաշրջանում Իրանի հետ բարի դրացիական հարաբերություններ ունի Հայաստանը որքան էլ, որ դա զարմանալի է՝ հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի կրոնական նմանությունը Իրանի հետ: Իրանի և Հայաստանի թե՛ քաղաքական թե՛ առևտրային շահերը համընկնում են:
Երկաթ գիծը, եթե իրականություն է դառնում՝ Հայաստանը իր ապրանքների մեծ մասը կարող է արտահանել Իրանի միջոցով և Լարսի անցակետում Վրացիների կամայականությունները այլևս անցյալում կմնան:
Այս իրավիճակը կարող է Հայաստանը շատ ճիշտ օգտագործել, սա միջազգային ասպարեզում հզոր խաղաքարտ է Ռուսաստանի հետ հարաբերություններում: Իրանին տարածաշրջանում՝ թիկունքում դաշնակից է պետք, իսկ որպես դաշնակից Վրաստանը լավ տարբերակ չէ, իսկ Հայաստանը իդեալական է, սա հասկանում են նաև ռուսները, որոնք չեն ցանկանում իրենց հարաբերությունները փչացնել Իրանի հետ: Այնպես, որ այս համաձայնությունը շատ բան կարող է տալ Հայաստանին: