Առաջարկ «Ոչ թալանին» շարժման առավել ակտիվ մասնակիցներին
Ուշադրության կենտրոնումՎախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Առաջարկ «Ոչ թալանին» շարժման առավել ակտիվ մասնակիցներին. շարժումն ակտիվացնելու համար պետք է գտնվեն մի քանի տասնյակ անձինք, ովքեր պատրաստ են 1 ամիս յոլա գնալ առանց էլեկտրականության, ինչը նշանակում է, որ չպետք է մուծեն հուլիս ամսվա օգտագործած էներգիայի վճարը՝ նախապես հայտարարելով դրա մասին: Արդյունքում իրենց հավանաբար կզրկեն էլեկտականությունից սեպտեմբերի սկզբին:
Հետո կմուծեն հուլիսը առանց տուգանքի՝ անհատ բնակիչներին տուգանք չի հասնում ըստ ՀԷՑ-ի կանոնադրության, սեպտեմբերին նորից հոսանք կունենան: Եթե հավաքվի այնքան մարդ, որ պատրաստ կլինի դա անելու, ապա կարելի է կազմակերպել այդ ակցիան ըստ հերթափոխի՝ հաջորդ խումբը չի մուծի օգոստոս ամսվա վճարը և այդպես շարունակ: Ակցիան թույլ կտա անընդհատ պահպանել շարժումը՝ միաժամանակ պահելով այն հասարակության ուշադրության կենտրոնում:
Իսկ շաբաթական մինի հանրահավաքները կամ երթերը կտանեն ընդամենը դեպի շարժման մարում.