Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել Կարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Կկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ


«Մենք ամեն ջանք ու եռանդ պետք է ներդնենք՝ մեր քաղաքի դիմագիծը պահպանելու և հնի ու նորի համադրմամբ Երևանը մեկ աստիճան ևս բարձրացնելու համար». Տարոն Մարգարյան՝ Կենտրոնի բնակիչների հետ հանդիպմանը

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել Կենտրոն  վարչական շրջանի բնակիչների հետ: Խոսելով Հանուն Երևանի ապագայի ծրագրի մասին, որն առաջիկա 5 տարիներին ապահովելու է Երևանի համաչափ ու դինամիկ զարգացումը, Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն ընդգրկում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ՝ նպատակ ունենալով նաև աստիճանական զարգացմանը զուգահեռ հնի ու նորի համադրմամբ պահպանել Երևանի դիմագիծը:

«Առաջիկա 5 տարվա մեր ծրագրերում է նախ և առաջ «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի ընդունումը, որը կօժանդակի փոքր կենտրոնի դիմագծի պահպանմանը։ Այս օրենքի ընդունումով առավել կխստացնենք մայրաքաղաքի փոքր կենտրոնում կառուցապատումների իրականացումն ու կսահմանենք հստակ չափորոշիչներ: Քաղաքաշինական բոլոր այն ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն փոքր կենտրոնում, նախ բազմակողմանի և խորը կուսումնասիրվեն, որից հետո միայն կտրվեն համապատասխան շինթույլտվությունները: Այս օրենքի ընդունումով կապահովվի նաև փոքր կենտրոնի կառուցապատման ծրագրերի հետ կապված որոշումների կայացմանը հանրության լիարժեք մասնակցությունը, ինչն առանձնակի է կարևորված մեր կողմից:

Համոզվա՛ծ եղեք, որ շինթույլտվություններ կտրամադրվեն միայն այն նախագծերին, որոնք բազմակողմ խորը ուսումնասիրությունից հետո կարժանանան մեր բնակիչների հավանությանը: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ հնի ու նորի համադրմամբ, պահպանենք մեր քաղաքի դիմագիծը և շարունակենք Երևանը միջազգային չափանիշներին համապատասխան մայրաքաղաք դարձնելու մեր ծրագրերը: Այդ համատեքստում է նաև «Հին Երևան» նախագծի հիման վրա Երևանի պատմաճարտարապետական միջավայրի պահպանմանն ուղղված ծրագրի իրականացումը, որը կյանքի կկոչվի առաջիկա տարիներին»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Առանձնակի կարևորելով քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության ընդլայնումը, Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը նշել է, որ վերջին տարիներին այն իսկապես եղել է արդյունավետ ու հաջողված: 

 «Անցած 4 տարիներին իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնց շարքում եղել են նաև մասնավորի հետ համագործակցված ծրագրեր: Հենց Կենտրոնում վերջիններից մեկը «Վերնիսաժի» տարածքի բարեկարգումն ու արդիականացումն էր, որն այսօր պատշաճ և ներկայանալի տեսք է ստացել ու դարձել է նաև յուրովի հանգստի գոտի: Այսօր Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությամբ ընթանում են Գլխավոր պողոտայի Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջնամասի զբոսայգու համալիր բարեկարգման աշխատանքները, որոնք շուտով կավարտվեն ու բարեկարգված և նոր լուծումներով հերթական տարածքը կհանձնենք մեր բնակիչների տնօրինմանը»:

Երևանի դինամիկ զարգացումն ապահովող ծրագրերից է նաև ճանապարհաշինությունը, որի նպատակը՝ ավտոտրանսպորտային հոսքերից մայրաքաղաքի կենտրոնի բեռնաթափումն է: Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երևանում սկիզբ առած ճանապարհաշինական խոշորածավալ ծրագրերը շարունակվելու են նաև առաջիկա տարիներին:

«Այս ուղղությամբ անցած 4 տարիների ընթացքում մեր կողմից իրականացվեցին ճանապարհաշինական խոշոր ծրագրեր, որոնց թվում էին Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող նոր ճանապարհի կառուցումը, Երևանի շրջանցիկ ճանապարհի մասը կազմող Արշակունյաց պողոտա - Շիրակի փողոց - Արտաշատի խճուղի ճանապարհահատվածի կառուցումն ու մի շարք այլ ծրագրեր: Դրանք, իհարկե, որոշակիորեն նպաստեցին կենտրոնի բեռնաթափմանը, սակայն դեռ չի կարելի ասել, որ շոշափելի արդյունք ունենք: Դրա համար առաջիկա 5 տարիներին նախատեսել ենք շարունակել այդ ուղղությամբ ընթացիկ ծրագրերի իրականացումն ու նոր ծրագրերի կյանքի կոչումը: Օրեր առաջ տվեցինք շրջանցիկ ճանապարհի Դավթաշեն - Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի շինարարության մեկնարկը», - նշել է Երևանի գործող քաղաքապետն ու հավելել, որ  Կենտրոնի բեռնաթափման ծրագրի շրջանակում կիրականացվի նաև տարբեր մակարդակների վրա տրանսպորտային հանգույցների վերակառուցում, ինչը կապահովի անընդհատ երթևեկություն և կապահովի տրանսպորտային հոսքերի բեռնաթափմանը։ Բացի այդ, ավտոկայանատեղերի հետ կապված խնդիրներն էլ լուծելու համար, նախատեսվում է համայնք-մասնավոր համագործակցությամբ Երևանի կենտրոնում կառուցել ստորգետնյա ավտոկայանատեղեր:

«Այս տարիների ընթացքում դուք շատ առիթներ ունեցաք համոզվելու, որ մե՛ր թիմը դժվարություններից չի՛ խուսափում և լուծում է թե՛ առօրյա խնդիրները, և թե՛ նախաձեռնում ու հետևողականորեն լուծումներ է տալիս տասնամյակների կուտակված խնդիրներին: Ու դրա համար, սիրելի երևանցիներ, մայիսի 14-ին ձեր վստահության քվեն տվեք փորձառու՛ և բանիմա՛ց թիմին, նրանց, ովքեր լա՛վ գիտեն ձեզ հուզող խնդիրներն ու մի՛շտ են ձեր կողքին: Մենք միասին, հաստա՛տ, կյանքի կկոչենք մեր սիրելի քաղաքի զարգացման այս ծրագիրը ևս, քանի որ ձե՛ր վստահության քվեն, համոզվա՛ծ եմ, լինելու է Հանու՛ն մեր ապագայի, հանու՛ն մեր երեխաների և հանու՛ն Երևանի»:

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանելՍա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա
Ամենադիտված