Ժողովրդի շահերը ներկայացնելն ամենաանշնորհակալ գործերից մեկն է
Ուշադրության կենտրոնումՎազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կարդում եմ Վաղինակ Շուշանյանին փնովող տասնյակ գրառումներ ու ևս մեկ անգամ համոզվում նրանում, որ ժողովրդի շահերը ներկայացնելը ամենաանշնորհակալ գործերից մեկն ա... Մարդը ինչ կարողացավ արեց ու եթե արդյունքը մի շարք մարդկանց սպասելիքներից ցած էր, ապա էտ բոլորը միանգամից սկսում են մեղադրել էս տղուն, թե էս սենց պիտի անեիր, էն նենց...
Մի 20 գրառում կարդացի էտ Աստվածաշնչի պահով, թե իբր չպետք է վերցներ, որ դա կաշառք էր... Այնպիսի տպավորություն ա, որ մարդիկ իրոք հավատում են՝ եթե Վաղինակը չվերցներ Աստվածաշունչը, Բաղրամյանի ցույցերը կունենային լիովին այլ ընթացք և այլ արդյունք: Խնադլու ա... Ասենք տուն չի նվիրել կենտրոնում, լավ մեքենա չի նվիրել... Արծաթի եսիմ ինչով Աստվածաշունչ....
100 $ լինի չլինի դրա արժեքը, էն էլ ծննդյան օրով... Ուժեղ կաշառք ա... Ու միշտ է ՄԻՇՏ այսպիսի դեպքերում հայտվում են իրենցից ոչինչ չներկայացնող գիտունիկներ, ովքեր սկսում են պոստ ֆակտում խորհուրդներ տալ, թե ինչ ու ոնց պետք է արվեր որ բոլորս արդեն էսօր ապրեինք լուսավոր ու երջանիկ Հայաստանում: Վաղինակն էլ հերթով պատասխանում ա, թե. «ախր հասկացեք, պատասխանատվություն կար, ռիսկեր կային» և այլն... Բարի տղայա երևում, ես լինեի, ոչ էլ լեզու կդնեի էտքանի հետ, ուղղակի կգրեի #իձիծենախ*յ ու բոլորին Copy/Paste: