Ադրբեջանը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որում մենք ենք միշտ եղել
Ուշադրության կենտրոնումՍտեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ադրբեջանը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որում մենք ենք միշտ եղել: Հույսը դրել է արտաքին ուժերի միջոցով իր խնդիրները լուծելու վրա: Եթե Ուորլիքի կուտը ուտի և համաձայնվի Ղարաբաղի և Ադրբեջանի միջև արևմտյան խաղաղապահ ուժերի տեղակայման առաջարկի հետ` թշնամանալու է Ռուսաստանի ու Իրանի հետ, եթե համաձայնվի ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման հետ` կթշնամանա Արևմուտքի ու դարձյալ Իրանի հետ: Գնդակը միշտ իր դաշտում է լինելու:
Բա որ ասում են միայն հայկական դրոշ բարձրացրեք, հասկացա՞ք թե ինչի համար: Ընտրություն անելու կարիք չենք ունենա, թող ընտրությունը Ադրբեջանը անի ու միշտ տուժի դրա համար: