Իրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը


«Հանուն էկո Երևանի ծրագիրը նպատակ ունի հիմնել նոր, առողջ մշակույթ, որի հիմքում կլինի շրջակա միջավայրի պաշտպանությունն ու առողջ ապրելակերպի խրախուսումը»,- Տարոն Մարգարյանը՝ Նուբարաշենի բնակիչների հետ հանդիպմանը

Հասարակություն

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչների հետ:

Նուբարաշենցիներին ներկայացնելով Հանուն Երևանի նախընտրական ծրագրի դրույթները, Տարոն Մարգարյանը հատկանշել է նոր աղբավայրի կառուցումն ու հին աղբավայրերի մեկուսացումը՝ ընդգծելով, որ դրանց ուղությամբ այսօր արդեն հստակ քայլեր են արված:

«Մեր առաջնահերթություններից մեկը տասնամյակներ շարունակ Երևանի խրոնիկ խնդիրը դարձած ու ամենաշատը հենց նուբարաշենցիներին հուզող, աղբավայրի խնդրի լուծումն է: Խնդիր, որը մի՛շտ եք բարձրացրել մեր հանդիպումների ժամանակ, ու ես այսօր վստահորեն կարող եմ հայտարարել, որ առաջիկա 5 տարում մենք վերջնականապես կլուծենք այն: Եվ լուծումներն էլ կլինեն միջազգային չափնիշներին համապատասխան, ինչը նշանակում է, որ այն տհաճ հոտն ու տեսարանը, որի ամենօրյա ականատեսը նախ և առաջ նուբարաշենցիներն են, այլևս կմնա որպես անցյալի վատ երազ: Կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխան նոր աղբավայր, իսկ ներկայիս աղբավայրն էլ կմեկուսացվի ու դրա տեղում կլինի ամբողջությամբ կանաչ տարածք: Տարիներ անց Երևանի գալիք սերնդին գուցե նույնիսկ դժվար լինի հավատալ, թե այդ տեղում երբևէ եղել է աղբավայր: Կկառուցվի նաև աղբի տեսակավորման և վերամշակման գործարան, ինչպես նաև արտանետվող գազերի հավաքման և այրման կայան, որը կարտադրի էլեկտրաէներգիա: Սա աշխարհի զարգացած քաղաքների փորձն է ու, համոզվա՛ծ եղեք, որ մեր ապագայի Երևանը, ընդամենը մի քանի տարի անց, նաև ա՛յս հարցում չի զիջի այդ քաղաքներին»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ նոր աղբավայրի կառուցմանը զուգահեռ մայրաքաղաքում կշարունակվի նաև աղբահանության և սանմաքրման ծառայությունների որակի շարունակական բարելավումը։

«Անշուշտ, բոլորս էլ փաստում ենք, որ մայրաքաղաքի աղբահանությունն ու սանմաքրումը միջազգային օպերատորին՝ «Սանիտեք» ընկերությանը փոխանցելուց հետո, աղբահանության կազմակերպման որակական փոփոխությունն իսկապես զգալի ու տեսանելի է, սակայն դա դեռ բավարար չէ: Մենք հստակ խնդիր ենք դրել ընկերության առջև՝ շարունակաբար բարելավե՛լ մատուցվող ծառայության որակն ու հասնել նրան, որ բոլորս միասին գոհ մնանք կազմակերպվող բոլոր աշխատանքների որակից»,- նշել է գործող քաղաքապետն ու նկատել, որ քաղաքային տնտեսության այսպիսի աշխատատար ու բավականին խոցելի ոլորտներից մեկի՝ աղբահանության և սանմաքրման, կառավարումը միջազգային օպերատորին փոխանցելը մեկ անգամ ևս հաստատեց, որ որոշակի ոլորտներում մասնավորն ավելի՛ արդյունավետ կառավարիչ է, քան համայնքային ենթակայության համանման կազմակերպությունները:

«Սա հաշվի առնելով, մենք մեր զարգացման ծրագրով նախատեսել ենք նաև մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանը ներգրավել միջազգային մասնագիտացած կազմակերպություն, որի արդյունքում ակնկալում ենք Երևանում ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան և միասնական մոտեցումներով կանաչապատման իրականացում: Սա, բնականաբար, ենթադրելու է և՛ ժամանակակից մեքենասարքավորումների ձեռքբերում, և՛ կանաչապատ տարածքների խնամքի նորագույն մոտեցումներ, և թե՛ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ընդլայնում ու ավելացում», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Հանուն էկո Երևանի ծրագիրը նպատակ ունի հիմնել նաև նոր, առողջ մշակույթ, որի հենքում կլինի շրջակա միջավայրի պաշտպանությունն ու առողջ ապրելակերպի խրախուսումը:

Անդրադառնալով նուբարաշենցիների կողմից առանձնակի կարևորվող խնդիրներին, Երևանի գործող քաղաքապետը նշել է, որ այսօր արդեն լուծում է տրվում դրանցից ևս մեկին: Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ Նուբարաշենում երկրորդ մանկապարտեզ հիմնելու ծրագրի մեկնարկն արդեն տրված է, որը նուբարաշենցի հարյուրավոր փոքրիկների հնարավորություն կտա անվճար հաճախել մանկապարտեզ:

«Հաշվի առնելով, որ այս բոլոր տարիների ընթացքում դուք բազում առիթներ ունեցել եք համոզվելու, որ մեր թիմը դատարկ խոստումներ տվող չէ՛ և մի՛շտ գործով է ապացուցել, որ բանիմաց է, փորձառու և գիտի՛ իր խոսքի արժեքն ու կշիռը, այսօր եկել ենք խնդրելու ձեզ, որ մայիսի 14-ին ձեր վստահության քվեն կրկի՛ն տաք մեր թիմին: Այս տարիների ընթացքում մենք միասի՛ն ենք ապահովել մեր սիրելի քաղաքի, մեր մեծ տան զարգացումն ու, ես վստա՛հ եմ, որ մենք միասին էլի՛ կշարունակենք մեր համատեղ աշխատանքը՝ Հանու՛ն մեր ապագայի, Հանու՛ն մեր երեխաների և Հանու՛ն Երևանի»:

Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանում«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ
Ամենադիտված