Իրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը


«Երեւանի հետ խաղ անել չի՛ կարելի». Երվանդ Երզնկյան

Հասարակություն

Iravunk.com-ը գրում է.

Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը շարունակվում է մեծ թափով: Եվ եթե իշխող Հանրապետական կուսակցությունը նույն ռիթմով փորձում է երեւանցիներին ներկայացնել իր նախընտրական ծրագիրը, ապա ընտրություններին մասնակցող մյուս երկու ուժերի` «Ելք» դաշինքի եւ «Երկիր ծիրանի» կուսակցության լիդերների նյարդերն արդեն տեղի են տալիս: Մինչդեռ փոխադարձ վիրավորանքների դաշտ ՀՀԿ-ում չեն պատրաստվում տեղափոխվել: Այդուհանդերձ, «Իրավունքի» հետ զրույցում Երեւանի ավագանու ՀՀԿ-ական թեկնածու, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր ԵՐՎԱՆԴ ԵՐԶՆԿՅԱՆԸ նշեց, որ ընտրարշավը դրական է ընթանում:

– Կարծում եմ` Հանրապետականի շանսերը մեծ են, եւ հավատացեք` ժողովուրդը  ոգեւորված է: Ըստ իս, այս քարոզարշավը լավ կվերջանա` հօգուտ իհարկե ՀՀԿ-ի: Համենայնդեպս, ես այդպիսի հույս ունեմ:

– Պարոն Երզնկյան, Ձեր մրցակիցները` «Ելք» դաշինքից եւ «Երկիր ծիրանի» կուսակցությունից, այս օրերին էլ ավելի շատ զբաղված են իշխանություններին քննադատելով, քան սեփական ծրագրերն ընտրողներին ներկայացնելով: Որքանո՞վ է ընդունելի ընտրապայքարի այս տարբերակը:

– Առհասարակ, ինքս` որպես պրոֆեսիոնալ, կարծում եմ, որ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի: Պատկերացնո՞ւմ եք, եթե վաղն ինձ ասեն` դու պետք է գնաս եւ վիրաբույժ աշխատես, քեզ ամսական մի միլիոն դոլար ենք տալիս, Ձեր կարծիքով` կգնա՞մ: Իհարկե չեմ գնա, որովհետեւ դա իմ գործը չէ: Այնպես որ, Երեւանի հետ խաղ անել չի՛ կարելի: Այո՛, մեր քաղաքում թերություններ կան, եւ եթե ինչ-որ մի բան նախկինում չեն հասցրել անել, հիմա կանեն: Իսկ հիմա պատկերացրեք` եթե գան նոր մարդիկ, որոնք որեւէ կապ չունեն այդ ոլորտի հետ: Իրենց ոլորտներում, միգուցե, նրանք շատ ուժեղ են, բայց հիմա մեր ժողովուրդն իրավունք չունի գնալ փորձարկումների:

– Թե՛ ընդդիմության, թե՛ երեւանցիների հիմնական քննադատությունը վերաբերում է տրանսպորտի եւ աղբահանության խնդիրներին...

– Մենք էլ ենք խոսում այդ մասին, ես էլ եմ չէ՞ ժողովրդի մի մասնիկը:

– Իսկ առավել գլոբալ խնդիրներ Երեւանում, ըստ Ձեզ, չկա՞ն:

– Շատ գլոբալ խնդիր է տրանսպորտի եւ աղբահանության հարցը: Հարկավոր է աղբամշակման գործարան հիմնել, որը մեր ծրագրերում կա: Դա որ լինի, մեր քաղաքը կփրկվի Սովետաշենի աղբից, ու ամեն ինչ նորմալ կլինի: Կարեւոր է նաեւ տրանսպորտի հարցը, որովհետեւ մեքենաները շատացել են, իսկ երթուղայինները գիտեք, թե ինչպես են աշխատում: Այս ամենը հարկավոր է կանոնակարգել, որի վերաբերյալ  հանրապետականները լուրջ ծրագիր են ներկայացրել: Մնացածների ծրագրերը չեմ կարդացել, բայց ՀՀԿ-ի ներկայացրած ծրագիրն ինձ բավարարում է: Եվ եթե հինգ տարվա մեջ կարողանանք այդ ծրագրի գոնե 70 տոկոսն իրագործել, ապա կունենանք ավելի լավ Երեւան:

– Ձեզ համար Երեւանի ավագանու ընտրությունները քաղաքակա՞ն մրցապայքարի հարթակ է:

– Եթե համարեի, որ այն գոնե մի տոկոսով քաղաքական հարթակ է, չէի մասնակցի ընտրություններին, որովհետեւ քաղաքականությունից հեռու մարդ եմ: Ընդգրկվել եմ Հանրապետականի ցուցակում, որպեսզի ընտրվեմ ավագանի միայն նրա համար, որովհետեւ Երեւանն ինձ համար ոչ մի կապ չունի քաղաքականության հետ: Ով Երեւանը սարքի, նա էլ ինձ համար ամենալավն է:

– Ի դեպ, թեպետ մեր երկրում ընդդիմադիր հայացքներ ունեցող մշակութային գործիչների պակաս չկա, բայց ո՛չ «Ելք» դաշինքի, ո՛չ «Երկիր ծիրանի» կուսակցության նախընտրական ցուցակներում չկան անվանի մշակութային գործիչներ: Ըստ Ձեզ` ինչո՞վ է սա պայմանավորված:

– Ես էլ եմ զարմանում, թե ինչու չկան: Թող մյուս գործիչներն էլ ինչ-որ մեկի հետ լինեն, բայց լինեն ավագանու կազմում, որպեսզի կարողանան ինչ-որ մի բան անել: Երեւի, իրենց չեն առաջարկել: Դե պետք է առաջարկեն, որ մարդիկ գնան, հո իրենք չէին գնալու եւ իրենց առաջարկեին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանում«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ
Ամենադիտված