Մշտապես հաղթանակում են նրանք, ովքեր հաշվի են նստում՝ նախորդիվ գործած սխալների հետ...
Ուշադրության կենտրոնումԱշոտ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ոչ թալանին» նախաձեռնությունը, իր առաքելությունը՝ մինչ օրս, կարծեք թե վատ չի կատարում: Չգիտեմ, թե ով կամ ովքեր են շարժման հիմնական գաղափարական հայրերը, բայց այն, որ ամեն բան՝ ծայրաստիճան կշռադատված է ու ոչ շտապողական, կարծում եմ փաստ է:
Խոսքը չի վերաբերում առանձին դրվագների, անթերի ոչինչ չկա, այլ խոսքը վերաբերում է բուն գործընթացին, սկսած շարժման անվանումից՝ Ոչ թալանին, մինչև ռազմավարական քայլերը, որոնք առաջին հայացքից՝ խիստ պարզ են թվում: Եթե թերթենք նորօրյա Հայաստանի պատմությունը, ապա կտեսնենք, որ իրապես, շարժումն իր նախաձեռնություններով ու մոտեցումներով, ամբողջական ռազմավարությամբ, էականորեն տարբերվում է նախորդիվ առաջացած համանման նախաձեռնություններից:
Իհարկե, չպետք է անտեսել նաև ժամանակի պահանջներն ու մարտահրավերները՝ ինչ խոսք:
Ողջունում եմ շարժման ստեղծագործ մուտեցումները և իհարկե միանում եմ դրված պահանջներին: