Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել Կարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Կկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ


«Քաղաքը` քաղաքացու համար, քաղաքացին՝ քաղաքի»

Irates.am-ը գրում է . 

Զրուցակիցս «Իրատեսի» իմ գործընկեր, անկուսակցական ՀԱՄԼԵՏ ՀԱԿՈԲՅԱՆՆ է (առաջադրվել է Երևանի ավագանու ՀՀԿ ցուցակով), որի հետ փորձեցի տեսնել և հասկանալ մայրաքաղաքի ներկա ու նաև վաղվա օրը: Հավելեմ նաև, որ նա Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենի խորհրդականն է:

 

«ԱՅՈ՛, ԱՆՑԱՎ ԳԼՈՒԽՍ ԴՆՈՒՄ ԵՄ ՑԱՎԻ ՏԱԿ»


-Համլետ, ավագանին այսօր բավականին ծանր բեռ է իր ուսերին առնում: Ինչո՞ւ: Մայրաքաղաքում անհամար են խնդիրները, որոնց կուտակումից կարծես արդեն սպառվում է մայրաքաղաքի բնակչի համբերությունը: Ի՞նչը քեզ մղեց անցավ գլուխդ ցավի տակ դնելու:
-Անկեղծ հարցը ենթադրում-պարտադրում է ավելի անկեղծ պատասխան՝ անցավ գլուխս դնում եմ ցավի տակ, որ չցավի ո՛չ քաղաքի, ո՛չ էլ նրա բնակչի գլուխը: Այլ կերպ ասած, փորձում եմ դառնալ մայրաքաղաքի զարգացման մի մասնիկը, համեստ մասնիկը: Եթե հնարավորություն կա մասնակցելու մայրաքաղաքի է՛լ ավելի ժամանակակից և իր ավանդական նկարագիրը պահպանող զարգացման գործընթացին, ապա ինչու հեռու մնալ, ինչու տեր չկանգնել, չդառնալ Երևանի զարգացման աջակիցը:
-Ասածդ, հավատա, բարի ցանկության տիրույթում կհաստատվի, եթե չհիմնավորես փաստերով:
-Համամիտ եմ: Դրա համար արի թերթենք գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի «Հանուն Երևանի» նախընտրական քարոզչաթերթիկը, որը բազմածավալ է և բավականին գործընկերային հարաբերություններ ստեղծելու փորձ է: Գործընկերային հարաբերություններ՝ մայրաքաղաքի յուրաքանչյուր բնակչի հետ: Տարոն Մարգարյանը քարոզչաթերթիկի վերջում, 2017-2022 թվականների ծրագրի 5-րդ կետում նշում է շատ կարևոր մի բան. «Ներդնել «Ակտիվ քաղաքացի» համակարգը, որի միջոցով քաղաքացիները հնարավորություն կունենան՝
. մասնակցելու Երևան քաղաքի համար առանցքային որոշումների կայացմանը առցանց տարբերակով,
. մասնակցելու Երևանի առաջնահերթությունների սահմանմանը,
. հաշվետվություններ ստանալու կատարված աշխատանքների և դրանց ընթացքի մասին,
. առաջարկություններով հանդես գալու և մասնակցելու դրանց իրականացմանը»: 
Ավագանին պետք է դառնա քաղաքապետ-քաղաքային իշխանություն-քաղաքացի մշտական և գործուն կապի երաշխավորը...
-Բարի, ես՝ որպես մայրաքաղաքի հոգսերով ապրող և դրանք «Իրատեսի» էջերում լուսաբանող մեկը, քարոզչաթերթիկի սկզբում կարդացի հատկանշված այս տողը. «Մենք հավատում ենք Երևան քաղաքի այն տեսլականին, որի կենտրոնում քաղաքացին է և նրա կյանքի որակի բարելավումը»: Երևանի բնակիչը, ըստ քեզ, գո՞հ է իր կյանքի որակից:
-Ճակատային այդ հարցին կպատասխանեմ նախ որպես մայրաքաղաքի բնակիչ: Արդյոք ես գո՞հ եմ, որ ապրում եմ քաղաքում և ամեն օր վայելում եմ նրա չարն ու բարին: Ասեմ անկեղծ՝ և՛ գոհ եմ, և՛ դժգոհ:
-Սկսենք դժգոհությունից:
-Դժգոհ եմ բարձրահարկերի գերխիտ առատությունից: Փոքր կենտրոնում շենքեր կան, որտեղ մարդիկ կարող են ձեռքը երկարացնել և դիմացի շենքում ապրող ծանոթ հարևանից ինչ-որ բան վերցնել: Սա, համոզված եմ, մնալու է անցյալում: Դժգոհ եմ, որ հաճախ ոչ թե սրճարանն է զբոսայգու տարածքում, այլ զբոսայգին՝ սրճարանի: Դժգոհ եմ, երբ գիշերային ակումբները դառնում են պատուհաս շրջակա բնակչության համար: Եվ այսպես շարունակ: Սակայն չէ՞ որ այս ամենը և շատ այլ հարցեր ներկա քաղաքային իշխանությունը հիմնականում ժառանգել է նախորդ տարիներից: Նման դժգոհություններ քաղաքային իշխանություններից և քաղաքապետից շատ քաղաքացիներ կարտահայտեն: Հարց՝ մենք սիրո՞ւմ ենք մեր քաղաքը:
-Ըստ իս, Երևանի բնակիչների ճնշող մասը սիրում է քաղաքը... սպառողական սիրով:
-Ինչպես միշտ, սիրելի գործընկեր, դու ճի՛շտ ես: Վաղ առավոտյան հաճախ եմ շրջում Երևանում: Ժամը 7-ին, երբ քաղաքը դեռ քնած է, այն մաքուր է, աչք է շոյում: Ընդմիջման ժամին քայլում եմ նույն փողոցով, գրեթե ամենուր աղբ է, թղթի կտորներ, ուտելիքի մնացորդներ և ծխախոտի քնթուկներ: Նկատել եմ, կանգառներում տրանսպորտի սպասող մարդկանց ծխող հատվածը հանգիստ ծխում է իր ծխախոտը, սպասելով փոխադրամիջոցին: Կանգառներում աղբամաններ կան: Բայց արի ու տես, որ տասից յոթը ծխախոտը նետում է մայթին, ծառի բնին, երբ շատ ավելի հեշտ է այն նետել ուղիղ աղբամանի մեջ: Եթե հիշում եք, տարիներ առաջ Երևանի «Հրազդան» և «Հաղթանակ» կամուրջները զարդարվեցին ծաղիկներով, որոնք աճում էին թաղարների մեջ, թաղարներն էլ ամրացված էին կամուրջների բազրիքների վրա: Երկու շաբաթ հետո թաղարներն անհետացան: Դա անարգանք էր մեր քաղաքի համար: Եվ ցավալի էր հատկապես այն, որ թաղարների անհետացումը մի մարդու ձեռքի գործ չէր:
-Այժմ խոսենք քո գոհությունից:
-Երևանը ավելի մատչելի է դարձել սպասարկման իմաստով: Խորհրդային տարիներին մարդիկ հաճախ մի քանի հարյուր մետր ճանապարհ պետք է անցնեին խանութ կամ շուկա հասնելու համար: Հաճելի են մայրաքաղաքի նոր մայրուղիները, որոնք էապես հեշտացրել են կապը քաղաքի տարբեր հատվածների միջև, վերգետնյա անցումները, գիշերային լուսավորությունը և բազմաթիվ զբոսայգիների առկայությունը:

 

«ԵՐԵՎԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀՍՏԱԿ ՏԵՍՆԵՆ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԸ»


-Այնուամենայնիվ, մայրաքաղաքի ավագանին երևանաբնակների համար ավելի հաճախ ընկալվում է որպես քաղաքային իշխանության կցորդ, ձևական մարմին:
-Դա ավագանու թերացումն է: Շատ էական խնդիրներ են լուծվում հենց ավագանու առաջարկությունների ու պնդումների հիման վրա, որոնցից անտեղյակ է հանրությունը: Ասել է՝ հավուր պատշաճի չի լուսաբանվում կատարված աշխատանքը: Ավագանուն անդամակցելու դեպքում անպատճառ պետք է շտկեմ այդ բացը, Երևանի բնակիչները պետք է տեսնեն ավագանու արածն ու չարածը: Տեսնեն և գնահատեն:
-Իսկ տրանսպորտի աշխատանքից գո՞հ ես:
-Ես երթևեկում եմ քաղաքային տրանսպորտով ու ծանոթ եմ նրա բոլոր նրբություններին: Այս դեպքում էլ ասեմ, որ և՛ գոհ եմ, և՛ դժգոհ եմ: Գոհ եմ, քանի որ ավտոբուսների քանակը գերազանցում է միկրոավտոբուսներինը: Դժգոհ եմ, որ շատ երթուղիներում հնամաշ, շարքից դուրս եկած շարժակազմեր են երթևեկում: Սակայն տրանսպորտի խնդիրը վերջնականապես լուծվելու է գալիք 5 տարիներին: Տարոն Մարգարյանի նախընտրական ծրագրում շատ հստակ նշված է տրանսպորտի կարգավորման հարցը. «Մեր ներկայացրած ծրագրով հանրային տրանսպորտի ոլորտն ամբողջապես փոփոխության կենթարկվի՝ համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին»: Պետք է ներդրվի միասնական էլեկտրոնային տոմսային համակարգ, պետք է արդիականացվեն շարժակազմերը, ձեռք բերվեն միջին և մեծ տարողությամբ նոր ավտոբուսներ և այլն:
-Ո՞րն է ավագանու հիմնական ֆունկցիան:
-Ավագանու անդամը պետք է քայլի Երևանով, հենց տեղում ծանոթանա մայրաքաղաքի խնդիրներին, այսինքն՝ զգա քաղաքի և քաղաքացու հոգսը: Զգա և այն բարձրաձայնի հերթական նիստում: Ես շատ կարևոր մի բան գիտեմ՝ Երևանը կծաղկի և կբարգավաճի որպես ժամանակակից մայրաքաղաք միայն այն ժամանակ, երբ քաղաքի և նրա բնակիչների հոգսերը և ուրախությունները նույնը կլինեն:
-Հանրային տարբեր շրջանակներ բարձրաձայնում են, թե մայրաքաղաքի տրանսպորտի պատասխանատուները պետք է օգտվեն քաղաքային տրանսպորտից: Համամի՞տ ես:
-Անկասկած, պետք է օգտվեն: Սակայն բնավ պարտադիր չէ, որ նրանք ամեն օր առավոտյան աշխատանքի ներկայանան քաղաքային տրանսպորտով: Պարզապես նրանք պետք է պարբերաբար, օրվա հատկապես «պիկ» ժամերին լինեն քաղաքային տրանսպորտում, ինչպես ասվում է՝ սեփական մաշկի վրա զգան և՛ դրական, և՛ բացասական երևույթները: Զգան և լուծումներ գտնեն:
-Երիցս չարչրկված է համատիրությունների խնդիրը: Մի պահ թվում է, որ դրանք ստեղծվում են բնակիչների աչքին թոզ փչելու համար, քանզի բավարարվում են իրենց փոքրիկ իշխանությունը պահպանելով: Համատիրություններն իրենց հերթին դժգոհ են համատիրության անդամ բնակիչներից, մասնավորապես, որ բնակիչները մշտապես թերանում են վարձը վճարելիս: Գուցե խորհրդային ԲՇԳ-ները վերականգնելու ժամանա՞կն է:
-ԲՇԳ-ների, այսինքն՝ բնակշահագործման գրասենյակների գործունեությունը ներկա քաղաքատնտեսական պայմաններին հարիր չէ: Հիշենք, թե տասնամյակներ շարունակ դրանք ինչ պատուհաս են դարձել ՌԴ քաղաքների, մասնավորապես Մոսկվայի գլխին: Այնպես որ, պետք է կայացնել համատիրության ինստիտուտը, իսկ որ այն կայացած չէ, պարզ է և՛ բնակչության, և՛ համատիրությունների համար: Ավագանին այս պարագայում լուրջ անելիքներ ունի: Նախ անհրաժեշտ է մեր հասարակության մեջ ձևավորել պատասխանատու սեփականատիրոջ գիտակցությունը, չէ՞ որ համատիրության անդամությունը նշանակում է լինել սեփական բնակտարածքի և ընդհանուր օգտագործման տարածքների՝ տանիքի, շքամուտքի, բակի և այլնի պահպանման և նպատակային օգտագործման շահագրգիռ կողմ: Սա բացակայում է: Միաժամանակ համատիրության նախագահն ու նրան կից սակավաթիվ անձնակազմը երբեմն տարվում են իշխանական հովերով, նրանց թվում է, թե իրենք պետք է վարձավճարները գանձեն, տեղեկանքներ բաշխեն և վերջ: Այս ոլորտում էական փոփոխություններ են սպասվում: Ամենայն հավանականությամբ, ավագանու առաջին նիստերից մեկում կբարձրացվի համատիրությունների գործունեության կանոնակարգման խնդիրը: Ի դեպ, մի զարմանալի բան եմ նկատել. համատիրություններին դժվարությամբ են համապատասխան հաստատված վարձավճարները տալիս հատկապես նյութապես ապահովված ընտանիքները: Ըստ իս, այստեղ նաև հոգեբանական խնդիրներ պետք է լուծվեն: Համատիրությունն իր անդամների համար պետք է լիովին հասկանալի և հասանելի մարմին դառնա: Ինչ խոսք, Երևանի քաղաքապետարանի մշտական հոգածության մեջ պետք է լինի համատիրության խնդիրը, բայց ավագանու վերահսկողությամբ:
-Նշենք, որ մայրաքաղաքի ավագանու առանձին անդամներ քաղաքային իշխանությունների և, մասնավորապես քաղաքապետի այն գործողությունները, որոնք հասարակության կողմից ինչ-ինչ պատճառներով չեն ընդունվում, դարձնում են քաղաքի կառավարման բարձր չափանիշ, այլ կերպ ասած՝ ուղղակի քծնում են քաղաքային իշխանությանն ու քաղաքագլխին՝ նրանց, ինչ խոսք, արջի ծառայություն մատուցելով, այն էլ ինչպիսի՜ ծառայություն:
-Ավագանու յուրաքանչյուր անդամ հասարակության ներկայացուցիչն է Արգիշտի 1-ում: Նա պետք է առավել զգոն և շրջահայաց խոսի և գործի ցանկացած պարագայում: Որքան ճանաչում եմ Տարոն Մարգարյանին և նրա թիմի մյուս անդամներին, նրանք ուղիղ և ճշմարիտ խոսքը գնահատող անձնավորություններ են և արջի ծառայության կարիք առհասարակ չունեն:
-Օրինակ դու, եթե ընտրվեցիր, «բաց և թափանցի՞կ» ես լինելու մայրաքաղաքի բնակչության համար:
-Ամեն օր և ամենուր:
-Քո կարգախոսը, որը կուղեկցի քեզ ավագանու գործունեության ընթացքում:
-«Քաղաքը` քաղաքացու համար, քաղաքացին՝ քաղաքի»:


Հարցազրույցը՝ 
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանելՍա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա
Ամենադիտված