Իրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը


Եղերական լուսաբացից 26 տարի անց. կազմակերպիչներն ու պատասխանատուներն այդպես էլ մնացին անպատիժ

Հասարակություն
 
Past.am-ը գրում է . 
 
... Ու ցավն այնպես պիտի մնա հավերժ խոր,
Մեր հոգիներն արյունոտի ու տանջի՝ 
Մինչև նրանց ճակատներին մեղավոր
Ճշմարտության խարազանը շառաչի...
 
Իգնատ Մամյան

Արդեն 26 տարի է անցել 1991 թվականի մայիսի 6-ի արյունոտ լուսաբացից:  Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մերձակա անտառում՝ 26 տարի առաջ հենց այս օրը, խորհրդային բանակի ու ադրբեջանական օմոնի դավադիր ծուղակն ընկան Նոյեմբերյանի միլիցիայի քսան աշխատակիցներ ու նրանց չորս ուղեկցողները՝ «Օղակ» գործողությունն իրականացնողները:

 Տղաները դիմադրեցին հերոսաբար, բայց ուժերն անհավասար էին. 

«Ողբերգական դեպքերից ամիսներ առաջ մենք կանխազգում էինք, թե ինչ կարող է պատահել: Անհարկի բախումներից խուսափելու համար փորձում էինք բանակցություններ վարել զինվորականների ու ադրբեջանցիների հետ: Սակայն սադրիչ գործողությունները հաջորդում էին իրար: Ամեն ինչ սկսվեց ապրիլի 30-ին: Տանկերով, ծանր հրետանիով, գնդացիրներով գնդակոծում էին Ոսկեպարը: Մայիսի 4-ի առավոտյան սկսվեց խորհրդային զորքերի հարձակումը գյուղի վրա: Չնայած այդ իրո՛ք սարսափազդու և արյունահեղ կռվի վերջը չէր երևում, բայց ժողովուրդը խուճապի չէր մատնվում: Այս ամենից թշնամին ավելի էր կատաղում, ավելի էր սեղմում օղակը:

Մայիսի 5-ի՝ լույս 6-ի գիշերը հանկարծ գնդակոծությունը սաստկացավ, նորից կրակում էին հրանոթներով, տանկերով, գնդացիրներով, կրկին գյուղի գլխին պտտվում էր ուղղաթիռների վեցյակը: Առավոտյան հայտնեցին, որ գիշերը հերթափոխի մեկնած կարգախումբը՝ թվով 24 հոգի, տեղ չի հասել: Նրանք փորձել էին գյուղ մտնել թիկունքից, անտառների միջով, բայց ընկել էին թշնամու՝ նախօրոք պատրաստած ծուղակը: «Նիվա» ավտոմեքենան ու ավտոբուսը միանգամից պայթեցրել էին ու խաչաձև կրակ տեղացել գնդացիրներից ու ավտոմատներից: Մեր տղաները չէին հասցրել նույնիսկ մեքենաներից դուրս գալ: 

10 միլիցիոներների և վարորդների դիակները տեղափոխվեցին շրջկենտրոն: Պատկերը զարհուրելի էր. դիակները խոշտանգված էին: Կենդանի մնացած 13 միլիցիոներներին դեսանտայիններն իրենց հետ տարել էին Ղազախ, այնտեղից էլ՝ Կիրովաբադ: Երկու օր անց մեզ հայտնեցին, որ վիրավորներից երեքը մահացել են: Մեծ դժվարությամբ կարողացանք նրանց խոշտանգված դիակները ևս տեղափոխել Նոյեմբերյան»: (Հատված Իգնատ Մամյանի «Եղերական լուսաբաց» գրքում Նոյեմբերյանի շրջխորհրդի գործկոմի նախագահի խոսքից):

Ողբերգական դեպքի վայրում տեղադրված խաչքարի մոտ

 

Եղեռնագործության կազմակերպիչները պատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով ձևական հետաքննություն  սկսեցին և Ռուսաստանի Գլխավոր խորհրդում լսումներ անցկացրեցին, բայց կազմակերպիչներն ու պատասխանատուներն այդպես էլ մնացին անպատիժ:

26 տարի է անցել, բայց նոյեմբերյանցիները չեն մոռանում. վաղ առավոտից չի դադարում մարդկանց հոսքը՝ դեպի ոստիկան-ազատամարտիկների հիշատակը հավեժացնող հուշահամալիրը: Մարդիկ գալիս են ծաղիկ խոնարհելու և իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերին:

Արդեն շուրջ մեկ տասնամյակ պարտադիր այցելուների թվում է նաև տիկին Ռոզա Ծառուկյանը.

«2005 թվականին ես աշխատանքի բերումով Նոյմեբերյանի շրջանի Հաղթանակ գյուղում էի, մեղվաբուծական աշխատանքներով էի զբաղված, առաջին անգամ այդ տարի մասնակցեցի: Եվ 2005 թվականից առ այսօր ամեն տարի իմ պարտքն եմ համարել մայիսի 6-ին գալ, ցավակցել, շնորհակալություն հայտնել, խոնարհվել նրանց ծնողների, կանանց, ընտանիքների առջև: Ասելու, որ նրա՛նց արյան գնով է ստեղծվել այսօրվա ազատ-անկախ Հայաստանը, որտեղ մենք ապրելու, արարելու իրավունք ստացանք:

Առաջին իսկ օրվանից ես երդվել եմ, որ քանի դեռ ողջ եմ, կարողանում եմ, անպայման գալու եմ մայիսի 6-ին իմ խոնարհումը ներկայացնելու այս անմեղ զոհերի հիշատակին: Փառք ու պատիվ նրանց, նրանք անմահ են, ցանկացած կենդանի մարդու հոգու մեջ են ապրում»,- նշեց Ռոզա Ծառուկյանը:

Եվ վերջում, հիշենք բոլորին անուն առ անուն:

Արտաշ Մամյան

Վահրամ Աղաբաբյան

Վաչիկ Անանյան

Վարդան Հանիսյան

Ստեփան Ղարագյոզյան

Միշա Մուրադյան

Ռաֆիկ Մնացականյան

Ստեփան Ամիրաղյան

Աշոտ Ամիրաղյան

Սաշիկ Անանյան

Արմեն Ազիբեկյան

Մարտիկ Գիշյան

Սարգիս Մաղդուսյան

Սոս Մանթաշյան

 

Մարիամ Նալբանդյան

 
Լույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանում«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Հնդկաստանում ջրhեղեղների հետևանքով զnhվել է ավելի քան 40 մարդ Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան ԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար
Ամենադիտված