Գուցե ավելի վատը այն է , որ տարածքները վերադարձնելու մասը Մադրիդյան հայտնի սկզբունքների գլխավոր բաղադրիչներից է
BlogՄկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Հետաքրքիր է, որն է ավելի վատ՝ էն որ Ուորլիքն ասել է պետք է վերադարձնել Արցախի հարակից տարածքները, թե էն, որ որոշ կայքեր Ուորլիքի խոսքերից միայն օկուպացված տարածքները վերադարձնելու մասն են նյութի վերնագիր ընտրել ու բաց են թողել էդ խոսքերին հաջորդող միտքը: Իսկ գուցե ավելի վատն էն է, որ տարածքները վերադարձնելու մասը Մադրիդյան հայտնի սկզբունքների գլխավոր բաղադրիչներից է եւ որին սկզբունքորեն երբեք դեմ չեն արտահայտվել ոչ միայն իշխանությունները, այլեւ գրեթե բոլոր քաղաքական ուժերը: