Ժողովրդին մաշկահան անելու ծրագիրը՝ գործողության մեջ
BlogԳայանե Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Հոսանքի, ջրի, հեռախոսավարձի թանկացումն էլ ավելի աղքատացրին ժողովրդին՝ սկսած 2000թվից, երբ այդ ոլորտները սեփականաշնորհվեցին: Իսկ ավելի ուշ հերթը հասավ տարիների անգործությունից հետո վերականգնված գազամատակարարման ոլորտի թանկացմանը՝ սեփականաշնորհմանը զուգընթաց: Եկող տարվանից էլ ժողովրդի գլխին կկոտրվի հեռուստատեսության թվայնացումը՝ նոր ծախսեր նախատեսող:
Աշխատավոր մարդն ավելի է աղքատանում՝ ի դեմս գործարանային աշխատավորության, տարիներով աշխատավարձ չստացող քիմիագործների, աշխատունակ քաղաքացին էլ «արեւի տակ տեղ չունի», եթե գլխին տեր չունի կամ համապատասխան քաղաքական թիմին կամ կլանին չի պատկանում: Իսկ ժողովրդի «ծառաները»՝ երկրի իսկական տերերը, էլ ավելի են հարստանում ու հղփանում թե մայրաքաղաքում, թե մարզերում, ու իրենց դեմ խոսողների դեմ պայքարում՝ զանազան միջոցներով: