Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել Կարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Կկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ


Ովքե՞ր են հայկական շոու-բիզնեսի 5 ամենաոճային կին աստղերը` ըստ Արայիկ Գաբաջյանի

«Ժողովուրդ»-ը ոճաբան Արայիկ Գաբաջյանից հետաքրքրվեց, թե նրա գնահատմամբ՝ ովքեր են հայկական շոու-բիզնեսի թոփ 5 ամենաոճային կին ներկայացուցիչները, որոնք հետեւում են նորաձեւության միտումներին, հստակ տարանջատում են բեմական, առօրյա, տոնական զգեստները եւ վերջապես կիրառում են իրենց անհատական մոտեցումները: Այսպիսով` ներկայացնում ենք ոճաբանի գնահատականները:

5-րդ հորիզոնական` երգչուհի Հռիփսիմե Հակոբյան Հռիփսիմեն փորձում է ոճային լինել, այդ նպատակով օգտագործում է մի շարք հետաքրքիր էլեմենտներ, օրինակ` մեծ ականջօղեր, որոնք իրեն շատ են սազում: Եթե համեմատենք 7-8 տարի առաջվա ոճի հետ, Հռիփսիմեի կերպարանափոխությունը զգալի կլինի: Գովելի է, որ նա ձգտում է իր կազմվածքին համապատասխան դետալներ կիրառել:

4-րդ հորիզոնական` դերասանուհի Լուիզա Ներսիսյան Լուիզան միշտ մոդայիկ է հագնվում: Թե՛ առօրյայում, թե՛ բեմում նա վիզուալ առումով ավելի բարձրահասակ է երեւում. դա գրագետ հագնվելու արդյունք է: Նրա հետ աշխատելու հնարավորություն մի քանի անգամ ունեցել եմ եւ զգացել եմ, որ գիտի` ինչը փակել եւ ինչը ցուցադրել, որ իր համար շահեկան լինի: Լուիզան մշտապես փորձում է ցուցադրել ոտքերը, ընդգծում է կոնքերը, մեջքը: Ինչ վերաբերում է դերասանուհու դիմահարդարմանը, որոշ դետալների հետ մի փոքր համաձայն չեմ: Ես իրեն խորհուրդ եմ տվել ավելի նուրբ, աչքի չընկնող դիմահարդարում անել, որովհետեւ նա ունի ընդգծված այտոսկրեր եւ հաստ շուրթեր, որոնք պետք չէ շատ ընդգծել: Եթե խոսելու լինենք բեմական հագուստի մասին, ապա, օրինակ, այն, ինչ նա կրում է մրցանակաբաշխությունների ժամանակ, ինձ դուր է գալիս, բայց, օրինակ, հագուստները, որոնցով նա հանդես է գալիս ֆիլմերում, կարող էին ավելի ներկայանալի լինել (այդ դեպքում արդեն որոշողն ինքը չէ, այլ ոճաբանը):

3-րդ հորիզոնական` «Վիցե միսս Եվրոպա-2005» Լուսինե Թովմասյան Լուսինեն միշտ ներկայանում է կանացի կերպարով: Գուցե դա իր եւ դիզայներ Վահան Խաչատրյանի ճիշտ համագործակցության արդյունքն է: Նա գերազանցիկ աշակերտուհու նման հանդես է գալիս ճիշտ գույնի, չափի զգեստներով: Համաձայն չեմ Լուսինեի սանրվածքի հետ, որը տարիներ շարունակ չի փոխվում: Այդ առումով թեկուզ աննշան փոփոխությունները հետաքրքիր կնայվեին: Ինձ դուր է գալիս, թե ինչպես է Լուսինեն դիմահարդարվում: Նա երբեք չի ընդգծում դեմքի որեւէ հատված, միշտ ցույց է տալիս այն, ինչ տվել է իրեն բնությունը:

2-րդ հորիզոնական` դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյան Եթե Լուսինեի դեպքում սանրվածքի փոփոխություն չի նկատվում, Նազենիի պարագայում` ճիշտ հակառակը: Ես նրան միշտ տեսել եմ երկար վարսերով, սակայն դերասանուհին կարողանում է ամեն անգամ ներկայանալ նորովի. մեկ ազատ է արձակում մազերը, մեկ հավաքում է, տարբեր հետաքրքիր սանրվածքներ ստանում: Ինքն իրեն այնքան լավ է ճանաչում, որ կարող է ինքնուրույն հարդարել վարսերը: Առհասարակ, նա շատ է աշխատում իր կերպարի վրա: Նազենիի դիմահարդարման դեպքում մի փոքր խանգարում են ընդգծված շուրթերը: Բնական վիճակով նա շատ ավելի գեղեցիկ է: Շուրթերի ընդգծումը ավելորդ խնամվածության արդյունք է: Նազենին ունի մի առավելություն, որի մասին կերազեին շատ կանայք` ճակատը: Նաեւ ճակատի շնորհիվ է, որ նրան շատ սանրվածքներ են սազում: Նազենին ժամանակ առ ժամանակ չի խուսափում համարձակ կերպարներից, բայց գիտի` որտեղ դրանցով ներկայանալ:

1-ին հորիզոնական` երգչուհի Սիրուշո

Սիրուշոն, միանշանակ, գիտի ճիշտ հագնվել եւ ճիշտ ներկայանալ: Նա գիտի` ինչ հագնել ձայնասկավառակի շնորհանդեսին, եթե դա մոլերից մեկում է տեղի ունենալու, գիտի ինչպես ներկայանալ միջոցառմանը, եթե դա Օպերային դահլիճում է լինելու, ինչպես հանդես գալ, օրինակ, ֆաների հետ հանդիպմանը եւ այլն: Նույնիսկ նրա հրապարակած լուսանկարներից եւ տեսանյութերից կարող ենք հասկանալ, որ այս երգչուհին երբեք անխնամ որեւէ տեղ չի հայտնվում, իսկ եթե այնքան էլ պատրաստված չէ, կրում է ակնոց կամ գլխարկ: Սիրուշոն, ինչպես մեր մի շարք աստղեր, երբեք երեկոյան հագուստով չի գնա գործնական հանդիպման. կհագնվի դասական, բայց հարմարավետ: Ինչ վերաբերում է նրա դիմահարդարմանը, ապա երբեմն համաձայն չեմ մեյքափի հետ, որով նա հանդես է գալիս բեմում: Սիրուշոն ունի դեմքի իդեալական կառուցվածք եւ կարող է ավելի թույլ եւ նատուրալ դիմահարդարմամբ ներկայանալ: Առօրյայում, օրինակ, նա հենց այդպես էլ անում է: Երգչուհու դեմքի ամենագրավիչ մասը, ըստ իս, այտերի փոսիկներն են, որոնք կհալեցնեն նույնիսկ ամենաանտարբեր մարդու սիրտը: Աննա Բաբաջանյան

 

 

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանելՍա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա
Ամենադիտված