Ակցիաներն աննպատակ են դառնում
BlogԱնի Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
«Ոտքի Հայաստան» նախաձեռնության 10-15 հոգանոց խումբը երթով գնացել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակ՝ նամակ հանձնելով ՀՀԿ գրասենյակի ներկայացուցչին:
Ավելի ուշ, լրատվամիջոցներին տված հարցազրույցում, ակցիայի նախաձեռնող խմբի ներկայացուցիչները նշել են, որ իրենք ուլտիմատում են ներկայացրել նախագահին և առանձնապես հետաքրքիր չի, թե արդյո՞ք նախագահը կպատասխանի իրենց նամակին:
Թե ինչ նպատակներ են հետապնդում այս քաղաքացիները, ինչու են նամակ հանձնում ՀՀԿ գրասենյակ, մանավանդ, որ պատասխանն իրենց համար հետաքրքիր չէ, պարզ չէ:
Մի տեսակ ամեն ինչ աննպատակ է դարձել. քաղաքացիների տարբեր խմբեր քաղաքի այս կամ այն վայրում ակցիաներ են իրականացնում, որի նպատակը չի երևում:
Իհարկե ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ իրենց նպատակը օրինականության հաստատման կամ մեկ այլ խնդրի լուծմանն է ուղղված, սակայն իրացվող գործիքների, քայլերի արդյունավետությունը խիստ կասկածելի է: