Իրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը


Կարեն Թորոսյան. «Հիմա, որ ասում եմ եզդի եմ, ասում են՝ հա, Քյարամն էլ էր եզդի, դա արդեն ինձ հերիք է»

Հասարակություն

«Ապրիլը կլիներ սովորական ամիս՝ ամսի 1-ը` հումորի օր և այլն, բայց այդ դեպքերից հետո ապրիլը շրջանցեց մայիսին: Ճիշտ է, ցավալի էջ է, որ անձամբ ես ընկերներ կորցրեցի, բայց նաև դարձավ հաղթանակի ամիս, որ թույլ չտվեցինք թշնամուն մեր սահմանը վերցնել՝ դրանով կանխելով 1990-ականների պատերազմի կրկնությունը: Մեր տղաների արյան գնով պաշտպանեցինք մեր հայրենիքի սահմանները»,-ասում է Կարեն Թորոսյանը:

Կարենին հանդիպեցի Մայր Աթոռի բակում: Նա քայլելով պատմում է իր ընկերների մասին։ «Պիտի բոլորն իմանան, թե ինչ հերոսներ ենք ունեցել,-ասում էր նա և հավելում,-չմտածեք, թե նրանք զոհվել են, դրա համար եմ այդպես ասում, իրոք հերոս տղերք էին»:

Կարեն Թորոսյանն ազգությամբ եզդի է: Ապրել է Ռուսաստանի Դաշնությունում և 2014թ. վերադարձել է Հայաստան, որպեսզի ծառայի բանակում: Զորացրվելուց հետո էլ մի քանի ամսով մեկնել է Ռուսաստան` աշխատելու, բայց հետ է եկել, ասում է՝ «հայրենիքից լավ տեղ չկա»:

Ասում է` շատ է ուրախացել, երբ իմացել է, որ Արցախում է ծառայելու։ «Հայաստանի դարպասները սկսվում են Արցախից»,- ասում է Կարենը:

Նա Ռուսաստանում գտնվելու տարիներին լուսանկարչություն է սովորել: Ասում է, որ իր մասնագիտությունը բանակում շատ է պետք եկել: Բայց քանի որ լուսանկարչական ապարատ հնարավոր չէր պահել բանակում, իր ընկերներին նկարել է հեռախոսներով:

«Տղաները, որ այսօր չկան, նկարում էի: Երբ առիթ էր լինում՝ ծնունդ, երդման արարողություն, կամ, որ հավաքվում էին` ինձ էին ասում, որ նկարեմ, վառ հուշեր մնան այդ պահերից»,-ասում է Կարենը և թվարկում այն անձանց անունները, ում հաճախ է նկարել բանակում՝ 4-րդ վաշտի հրամանատար Արմենակ Ուրֆանյան, Քյարամ Սլոյան, Ռոբերտ Աբաջյան, արարատից Անդրանիկ Զոհրաբյան, լեյտենանտ Տիգրան Պողոսյան և այլն: Կարենը թվարկում է բոլորի անուններն ու, խորհը շունչ քաշելով, ասում է, որ այդպիսի հերոս տղաների հետ է ծառայել: Բոլորն էլ զոհվել են 2016թ. ապրիլին: Կարենը  այդ տղաների հետ նկար չունի, քանի որ միշտ լուսանկարչի դերում է եղել:

Պահպանվել են միայն Քյարամի նկարները ու տարածվել է լրատվամիջոցներով, իսկ մյուս տղաների նկարները մնացել են հեռախոսների մեջ ու կռվի օրերին ոչնչացվել:

«Ինչպես սերը տարիք, սոցիալական վիճակ չի հարցնում, այնպես էլ սահմանը, հայրենիքի պաշտպանությունը չի հարցնում՝ ով ես դու:  Կարևորը, եթե ունես ոգի, հայրենիքդ սիրում ես, ուրեմն դու կկռվես, ինչ սոցիալական կարգավիճակի մարդ էլ լինես,-նշում է Կարենը և որպես օրինակ նշում Քյարամ Սլոյանին: -Բոլորս էլ գիտեինք, որ Քյարամը ոչ այդքան բարեկեցիկ կյանքով էր ապրում: Հիշում եմ, որ իրար հետ պոստ էինք պահում, ասում էր զորացրվելուց պիտի տունս սարքեմ, բայց նա կռվեց ու կռվեց անձնվիրաբար, մինչև վերջ»:

Կարենը նշում է, որ նախքան ապրիլյան պատերազմը ծնողների մի մասն ամեն ինչ անում էին, որպեսզի իրենց տղաներին ազատեին բանակից, բայց քառօրյա պատերազմից հետո, հերոս տղաների շնորհիվ, շատերի մոտ մտածելակերպ է փոխվել: Հիմա արդեն հետ չեն պահում իրենց տղաներին: Գոնե ինքը մի քանիսին ճանաչում է, որ սիրով են բանակ ճանապարհել:

Արդեն նախկին զինվորն ասում է, որ պատերազմական իրավիճակներում դեր է խաղում մարդկային որակները և կապ չունի, թե ինչ ազգի ներկայացուցիչ ես, հարուստ ես, թե աղքատ: Բայց ասում է, որ Քյարամի սխրագործությունից հետո եզդի ազգի պատիվը բարձրացվեց:

«Ես հիմա ավելի հպարտ եմ, եթե մի տեղ հավաքվենք կարող ա ընկերներիս խնդրեմ, որ ինձ որպես եզդի ներկայացնեն: Հիմա, որ ասում եմ եզդի եմ, ասում են՝ հա, Քյարամն էլ էր եզդի: Դա արդեն ինձ հերիք է»,-ասում է Կարենը և հավելում, որ եթե նման իրավիճակներ նորից կրկնվեն, իրենք պատրաստ են պաշտպանել հայրենիքի սահմանները: Նա պատմեց, որ 1990-ականներին իր հայրը ևս մասնակցել է Արցախի ազատագրմանը, կռվել է Օմարի սարերում:

Քառօրյա պատերազմի ժամանակ զոհված տղաները միշտ Կարենի հետ են։ Ասում է` երազում անընդհատ տղաներին է տեսնում, որտեղ բոլորը ողջ են։ «Երանի իմ այդ երազներին, որ բոլորը ողջ են, ժպիտը դեմքներին»,-ասում է Կարենը:

Ամեն առավոտ, երբ աչքերը բացում է, իրեն թվում է թե դիրքերում է, իր հերթափոխի ժամն է: Կարենը նշում է, որ ապրիլյան քառօրյան իր մեջ էլ է շատ բան փոխել: Ասում է, որ ամեն ինչ հիմա կապում է կռվի, պատերազմի հետ: Նույնիսկ հարսանիքի ժամանակ, երբ հրավառության ձայն է լսում, իրեն թվում է, թե կրակում են ու շուտով հնչելու է «Տագնապ» հրամանը:

«Չի կարող այդ հիշողությունները չմնալ, մանավանդ այդքան ընկերներ եմ կորցրել: Տեսեք, դուք իրենց չճանաչելով եք հուզվում, խեղդվում, բա ես ի՞նչ ասեմ, որ ճանաչել եմ: Եթե դուք չեք մոռանում, ես հաստատ չեմ մոռանա»,-ավելացնում է Կարեն Թորոսյանը:

Պատմում է, որ ապրիլի մեկը սովորական օր էր։ Արթնացել են, զբաղվել իրենց առօրյայով։ Ասում է` այդ օրը Արմենակ Ուֆանյանը դիրքերով շրջայց կատարելու ժամանակ, իրեն և մյուսներին հրահանգել է փորել որոշակի հատվածներ, որպեսզի պատրաստ լինեն հարձակմանը: Կարենը հիշում է, որ այդ օրը Ուրֆանյանի մտքով անցել է, որ հնարավոր է հարձակում լինի:

«Ասացի, պարոն կապիտան, ես չփորեմ էլի, դեմբել տղա եմ, 2 ամսից զորացրվելու եմ: Ասաց՝ չէ, հենց դու պիտի փորես, որ երկու տարվա ծառայությունդ ջուրը չընկնի: Դա էլ արեցինք որոշ չափով, ու այդ օրը երեկոյան, երբ իմ հանգստի ժամն էր, ականանետեր, ծանր զենքեր, տագնապ ու այդ ամեն ինչը սկսվեց»,-հիշում է Կարենը:

Նա ասում է, որ Արմենակ Ուրֆանյանը գիտեր, որ զոհվելու է, այդ վախը կար. «Անգիտակից մարդը չի վախենում»: Արմենակն իր զինվորներին հրամայել է, որպեսզի կռվի ժամանակ հետ գնան: 3 զինվոր փամփուշտներ են մատակարարել տղաներին, բայց նրանցից Քյարամը հետ չի գնացել, Ուրֆանյանին ասել է, որ եթե մեռնի, ուրեմն նրա հետ է մեռնելու:

«Հիշում եմ, Ուրֆանյանի հետ կապով կապվում էինք, բարկանում էր, ասում էր մի խանգարեք: Բայց դա մեզ դուխ էր տալիս, արդեն գիտեինք, որ հերոսի հետ ենք կռվում»,-ասում  է Կարենը: Սկզբում նրանց չեն ասել, որ Արմենակ Ուրֆանյանը զոհվել է, զինվորներին ասել են` վիրավոր է: Հետո, երբ տեղեկացրել են զոհվելու մասին, արդեն չեն վախեցել։

«Ոչ թե կռվում էինք կռվելու համար, այլ մուռը հանելու համար: Այդպես էլ արել ենք։ Ճիշտ է, ցավալի է, որ կորցրել եմ նրանց, բայց մյուս կողմից էլ հպարտություն եմ զգում, որ իրենց գիտեմ, ճանաչել եմ: Ուրֆանյանի, Քյարամի հետ պոստեր եմ պահել»,-նշում է Կարեն Թորոսյանը:

Կարենը շատ մտերիմ է եղել Քյարամ Սլոյանի հետ: Ասում է, որ նրա հետ նույն օրը, նույն մեքենայով են եկել զորամաս: Լավ ծառայության համար միասին 3 անգամ արձակուրդ են գնացել, ունեցել են բանակի գերազանցիկի կրծքանշան, իսկ Քյարամը «Մարտական խաչ» մեդալի է հասել:

«Պոստեր բարձրանալուց Քյարամն ասում էր՝ Կարեն, որ դիվերսիա սկսվի, կասես՝ մի րոպե սպասեք հեսա Քյարամին քնից հանեմ, թող գա կռվի: Շատ կատակասեր, մաքրասեր տղա էր: Զորամասում կողք կողքի էինք քնում, ինձ հարազատ մարդ էր դարձել»,-ասում է Կարենը:

Քյարամին բոլոր են սիրել իր նվիրված լինելու համար, իսկ գումարտակի հրամանատարը Քյարամին դիմել է՝ Քյարամոս և անվանել ոսկի ձեռքեր ունեցող: Կարենը պատմում է, որ Քյարամը պոստը սարքում էր գեղեցիկ մի վայր, ամրացնում էր, կառուցում, շինարարության վարպետ էր:

Հիշում է, որ Քյարամը շատ ճագար է սիրել: Ասել է, որ զորացրվելուց հետո ճագարներ է պահելու ու բազմացնելու, իսկ երբ ամուսնանա հարսանիքի հիշարժան պահերը լուսանկարելու է Կարենը:

Կարենն անմիջապես անցում է կատարում Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին: Ասում է, որ նրան ևս մի քանի ամիս էր մնացել զորացրվելու: Հիշում է, որ Ռոբերտը բարի նախանձով էր նայում զորացրվողներին, իսկ ում զորացրվելու ժամկետը մոտ էր, խորհուրդ էր տալիս լավ ծառայել և պատվով զորացրվել:

«Նա իր տեղը լավ գիտեր՝ մեծի հետ մեծ էր, փոքրի հետ փոքր: Բարի ժպիտ ուներ, շատ լավ տղա էր, լավ ծառայող էր մեր Կյաժը»,-ասում է Կարեն Թորոսյանը:

Նույնն ասում է նաև արարատցի Անդրանիկ Զոհրաբյանի մասին: Նա ֆուտբոլի սիրահար է եղել, Հենրիխ Մխիթարյանի երկրպագուներից:

«Ասում էր` պիտի լավ ֆուտբոլիստ դառնամ, դու էլ գաս ինձ բալետ անես: Ես էլ ներվերն ուտում էի, ասում էի` դեմքիս վրա լրիվ քո անունն եմ գրելու, Հայաստանի դրոշը կպցնելու եմ` գամ քեզ բալետ անեմ»,-ասում է Կարեն Թորոսյանը:

Կարենը չի մոռացել նաև 5-րդ վաշտի դասակի հրամանատար, լեյտենանտ Տիգրան Պողոսյանին, ով զոհվել է 2016թ. ապրիլի 25-ին՝ 82մմ ականանետից: Տիգրանն արթիկցի էր, նախկինում եղել է Կարենի դասակի հրամանատարը:

«Շատ հասարակ տղա էր, որ առաջին անգամ նրան տեսա, մտածեցի` զինվոր է: Հարցրեցի՝ ախպերս, ստեղ աֆիցերները ոնց են ծառայում, ծիծաղեց: Իմանալով, որ իր վաշտի մասին եմ հետաքրքրվում, ասաց՝ ապ ջան, դե հենա, կարգին աֆիցեր է քեզ ընկել: Ձեռքը երկարացրեց ու ասաց, ես եմ քո դասակի հրամանատարը ու հրավիրեց սուրճ խմելու: Տիգրանը սև ու քաղցր սուրճի սիրահար էր, տոննաներով սուրճ էր խմում»,-պատմում է Կարեն Թորոսյանը։ 

OpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանում«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Հնդկաստանում ջրhեղեղների հետևանքով զnhվել է ավելի քան 40 մարդ Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան ԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս չայցելել Իրան և երկիրը լքել նաև Հայաստանի միջոցով
Ամենադիտված