Ճապոնիայի դեսպանատունը «շփոթվել է» ԱԳՆ կանչից հետո դեսպանի չներկայանալու պատճառի հարցում. Լավրով Ռուսաստանում կարող են ռեկորդային քանակով բանկային մասնաճյուղեր փակվել․ Իզվեստիա ԱՄՆ-ը կhարվածի Օմանին, եթե վերջինս կանգնի ճանապարհին. Թրամփ Ուկրաինան հաղորդում է ռուսական նոր առաջխաղացման մասին ԱՄՆ-ը ոչ պաշտոնական ուղիներով կապի մեջ է ԻՀՊԿ-ի ղեկավարության հետ. Թրամփ ԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկարաձգել 60-օրյա hրադադարը. Al Arabiya Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ Ազատության պողոտայում խողովակի վնասման պատճառով ջուրը լցվում է երթևեկելի հատված Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա


Ինչպես են սիրահարվում հորոսկոպի տարբեր նշանների տղամարդիկ և կանայք

Life

Խոյ տղամարդ

Խոյ տղամարդը վայրկենապես վառվում է և սկսում է ակտիվ քայլեր ձեռնարկել համակրանքի օբյեկտին նվաճելու համար: Հենց նա հասկանա, որ սիրահարված է, առանց հապաղելու կտեղեկացնի սիրո օբյեկտին դրա մասին: Խոյ տղամարդն անգամ մի պահ չի մտածում, որ կարող է մերժվել: Եթե աղջիկը փոխադարձություն ցուցաբերի, ապա նա կսկսի պատմել իր առնականության և հզորության մասին: Խոյ տղամարդը սիրո մեջ խոչընդոտներ չի նկատում, իսկ եթե հանկարծ մերժվի, ապա երկար չի տառապի, քանի որ շատ արագ նոր զբաղմունք կգտնի:

Խոյ կին

Այս ինքնավստահ կանայք ունակ են անգամ առաջին քայլն անելու: Նրանք չեն սիրում պայմանականություններ և սիրում են ամեն ինչ միանգամից ստանալ, անհամբեր են: Եթե Խոյ կինը փոխադարձություն չի տեսնում, չի հանձնվում, նա սկսում է ամեն կերպ գայթակղել սիրո օբյեկտին՝ դիմելով ամենախենթ և համարձակ քայլերին (մինի կիսաշրջազգեստները զգեստապահարանի անբաժանելի մասն են դառնում): Նա սովոր չէ նստել թախտին՝ սպասելով բախտին:

Ցուլ տղամարդ

Սիրահարված Ցուլ տղամարդն ամեն կերպ փորձում է զվարճացնել սիրո օբյեկտին: Հիմնականում կատակներն առանձնապես ծիծաղելի կամ բարձրամակարդակ չեն, սակայն եթե հավանում եք նրան, ապա ծիծաղեք հնարավորինս բնական և կոկետային եղանակով: Ցուլ տղամարդկանց հաջողվում է գեղեցիկ և հետաքրքիր ժամադրություններ կազմակերպել, այնպես որ, չեք փոշմանի: Եթե ծաղկեփունջային-կոնֆետային փուլը ձգվում է, նրբորեն ակնարկեք, որ ցանկանում եք հարաբերություններն ավելի լուրջ փուլ տեղափոխել:

Ցուլ կին

Ցուլ կանայք հիմնականում դիմում են գրավչության դասական մթոդներին՝ գեղեցիկ հագուստ, օծանելիք, բարձրակրունկներ: Բացի այդ՝ նրանք հրաշալի կերպով են արտահայտում սիրո օբյեկտով իրենց հիացմունքը, ի դեպ, դա կարող են անել անգամ առանց բառ արտասանելու. նրանք այնքան կլանված ձեզ կլսեն, որ ամեն բան պարզ կլինի: Եվս մեկ դրական հատկանիշ՝ Ցուլ կանայք հիմնականում շատ համեղ են պատրաստում: Սակայն եթե լուրջ հարաբերությունների չեք ձգտում, ապա ավելի լավ է նրանցից հեռու մնաք, քանի որ օրերից մի օր նրանք շատ ուղիղ կարող են հարցնել «Իսկ մատանին ո՞ւր է»:

Երկվորյակ տղամարդ

Սիրահարված Երկվորյակ տղամարդն ունակ չէ գոնե մեկ վայրկյանով կտրվելու սիրո օբյեկտից: Նրա պահվածքն անգամ կարող է հետապնդումներ հիշեցնել: Իսկ ի՞նչ էիք ուզում: Եթե դուք գրավում են նրա ողջ մտքերը, ապա պատրաստ եղեք, որ նա կսկսի հայտնվել բոլոր հնարավոր և անհնար վայրերում՝ ձեր կողքին: Սակայն նրանք հաճախ սիրահարվում են ոչ թե հենց բուն աղջկան, այլ իրենց պատկերացումներին, որ ունեն նրա հետ կապված:

Երկվորյակ կին

Սիարհարված Երկվորյակ կինը դառնում է չափազանց շատախոս. խոսում է անդադար, ամեն ինչից, անգամ այն բաներից, որոնց մասին արժեր լռել: Նրանք հիմնականում լայն մտահորիզոնի տեր կանայք են, այնպես որ, եթե դուք նրան դուր եք գալիս, ապա նա, միանշանակ, այնպես կանի, որ դուք կարծեք, թե բազմաթիվ ընդհանրություններ ունեք: Երկվորյակ կանայք շատ են սիրում հեռախոսով խոսել, այնպես որ, պատրաստվեք ժամերով գամված լինելու հեռախոսին: Հավանաբար նա միանգամից կծանոթացնի ձեզ իր ընկերուհիների հետ և կցանկանա ծանոթանալ ձեր ընկերների և մտերիմների հետ:

Խեցգետին տղամարդ

Ընտանեկան արժեքները Խեցգետին տղամարդու համար առաջին տեղում են, այդ իսկ պատճառով նա ջանում է համակրանքի օբյեկտին ցուցադրել իր դրական կողմերը՝ հավատարմություն, փորձառություն: Կարևորը նրան համոզել, որ դուք էլ եք կիսում նույն մոտեցումներն ու սկզբունքները ընտանիքին և կյանքին վերաբերող հարցերում: Դրա հետ մեկտեղ Խեցգետին տղամարդիկ չեն շտապում լուրջ քայլերի դիմել, նրանք պարզապես ուզում են համոզվել, որ դուք ճիշտ ընտրություն եք:

Խեցգետին կին

Սիրահարված Խեցգետին կինն իր սիրո օբյեկտի համար բազմաթիվ համեղ բաներ է պատրաստում. այդպես է նա արտահայտում իր սերը: Սակայն նրանք շատ ամաչկոտ են և հանրության առջև չեն կարողանում ցույց տալ իրենց զգացմունքները: Նրանք ամեն կերպ շրջապատում են սիրելիին ջերմությամբ և քնքշանքով: Բացի այդ՝ շատ զգայուն են դիմացինի տրամադրության հանդեպ և հարմարվում են դրան:

Առյուծ տղամարդ

Առյուծ տղամարդու սիրո մասին գուշակություններ անել հարկավոր չէ, նա բավականին ակնհայտ և գեղեցիկ կերպով ձեզ կհայտնի դրա մասին: Ի դեպ՝ ձեր մյուս երկրպագուներն ամենայն հավանականությամբ անգամ չեն փորձի մրցակցել նրա հետ: Հիմնականում նրանք իրենց սիրելիի վրա ուզում են գործել ինքնավստահ, շքեղ տղամարդու տպավորություն, ով չունի խնդիրներ և չի հաշվում փողերը: Նա կգործի բազում գեղեցիկ ժեստեր՝ մի փոքր չափազանցված թատերականությամբ:

Առյուծ կին

Առյուծ կինն իր համակրանքն արտահայտում է իրական թագուհուն վայել կերպով: Եթե դուք նրան դուր եք գալիս, նա թույլ կտա, որ մոտ գնաք իրեն, ցուցաբերեք հոգատարություն: Նրանք երբեք ոչինչ չեն խնդրում, կարող են շատ գեղեցիկ և նուրբ ակնարկներ անել: Օրինակ, եթե նա ասում է, որ ցուրտ է, ապա դուք պետք է հասկանաք, որ հարկավոր է նրա ուսերին գցել ձեր բաճկոնը, կամ էլ, եթե ասում է, թե դրսում մութ է, ապա դուք պետք է գլխի ընկնեք, որ պետք է նրան ճանապարհել: Հանրության առջև նա ձեզ լավագույնս կներկայացնի: Հաճախ Առյուծ կանայք օգնում են իրենց տղամարդկանց առաջընթաց և հաջողություններ ունենալ կարիերայի հարցում: Որքան ավելի հաջողակ եք դուք, այնքան ավելի համակրելի եք նրա համար դառնում:

Կույս տղամարդ

Կույս տղամարդը չի շտապում իր զգացմունքները բացահայտել ոչ միայն ձեր, այլև իր իսկ առջև: Նա բավականին երկար ժամանակ ձեր մասին տեղեկություններ կհավաքի, հարց ու փորձ կանի, կուսումնասիրի: Բացի այդ՝ կփորձի անձամբ ձեզ հետ շփվել՝ պարզելու՝ արդյոք դուք այնպիսին եք, ինչպիսին թվում եք: Իրո՞ք իդեալական եք: Միայն դրանում համոզվելուց հետո Կույս տղամարդը կխոստովանի իր զգացմունքները: Ոչ միայն կբացահայտի, այլև միանգամից ամուսնության առաջարկություն կանի:

Կույս կին

Կույս կնոջից երբեք չես հասկանա՝ սիրում է նա ձեզ, թե ոչ: Նա զուսպ և կոռեկտ է թե՛ սիրելի մարդու հետ, թե՛ ոխերիմ թշնամու: Դրա հետ մեկտեղ ինքը շատ լավ գիտակցում է, որ սիրում է ձեզ, սակայն չի կարողանում հաղթահարել սեփական զսպվածությունը: Պարզապես արեք առաջին քայլը: Կարող եք առանձնակի համարձակություն ցուցաբերել և նրան թանկարժեք նվեր անել. եթե ընդունեց, ապա հաստատ սիրում է ձեզ:

Կշեռք տղամարդ

Կշեռք տղամարդիկ շատ գեղեցիկ կերպով են արտահայտում իրենց սերը: Նրանք անում են բազում ռոմանտիկ քայլեր և իրենք էլ են դրանից մեծ բավակություն ստանում: Նրանց դուր է գալիս այդ պրոցեսը: Սակայն լուրջ քայլեր անելուց խուսափում են: Բացի այդ՝ չեն սիրում, երբ իրենց ինչ-որ բան հրամայական տոնով են ասում, ուստի եթե ձեզ ինչ-որ բան է հարկավոր, խնդրեք, նա չի մերժի խնդրանքը:

Կշեռք կին

Կշեռք կանայք ցանկացած տղամարդու դիտարկում են որպես պոտենցիալ ամուսին: Եթե դուք նրան համապատասխանում եք, ապա նա ձեզ գրանցում է իր ցուցակում: Եթե իր կարծիքով դուք ունակ չեք լինի լավ ամուսին լինելու իր համար, նա պարզապես ձեզ չի սիրահարվի: Իսկ այ եթե հավանեց ձեզ, ապա բռնվեք: Նա իր ողջ հմայքը գործի կդնի, որ դուք նրան համակրեք և առաջին քայլն անեք: Դե իսկ հետո էլ ամուսնության առաջարկություն:

Կարիճ տղամարդ

Կարիճ տղամարդու սերն այնքան կլանող է, որ դուք չեք կարողանա դիմակայել: Եթե նա ձեզ ընտրել է, ապա դուք միանգամից կիմանաք դրա մասին: Նրա հայացքը մագնիսի պես ձեզ իր կողմ կձգի: Կարիճ տղամարդիկ լավ հոգեբաններ են, գիտեն ինչ և ինչպես ասել: Չեն անում ծեծված կոմպլիմենտներ: Նրանք սեփականատերեր են և հենց սկզբից ձեզ այնպես կվերաբերվեն, ասես դուք իրենցն եք: Եվ դուք հաստատ իրենցը կլինեք, քանի որ Կարիճ տղամարդիկ միշտ իրենց ուզածին հասնում են:

Կարիճ կին

Կարիճ կանանց դուր են գալիս ուժեղ տղամարդիկ, ովքեր կարող են իրենց համար արժանի հակառակորդ լինել: Նա կարող է իր խոսքով կամ վարքով հենց սկզբից մարտահրավեր նետել՝ ստուգելու համար: Եթե դուք վախենաք ընդունել մարտահրավերը, ապա այլևս չեք հետաքրքրի նրան: Եթե լինեք անհամարձակ, նա ձեզ չի հարգի: Եթե դուք նրան դուր չեք գալիս, ապա նրա «չէ»-ն իսկապես «չէ» է: Եթե ուզում եք գրավել Կարիճ կնոջը, եղեք համարձակ և ուղիղ ասեք ձեր զգացմունքների մասին:

Աղեղնավոր տղամարդ

Աղեղնավոր տղամարդը շարունակ պտտվում է իր սիրո օբյեկտի կողքին: Նա անկառավարելի է դառնում. անդադար խոսում է, լայն ժպտում, ծիծաղում: Նա անգամ կարող է առանց երկար մտածելու ասել «Ես քեզ սիրում եմ» կամ էլ «Արի ամուսնանանք»: Եթե դուք էլ իրեն եք համակրում, ապա մի հապաղեք և ասեք նրան դրա մասին, քանի դեռ Աղեղնավոր տղամարդն այլ սեր չի գտել իր համար:

Աղեղնավոր կին

Նա հատկապես զրնգուն է ծիծաղում ձեր կատակների վրա՞: Միշտ ուրախ է ձեզ տեսնե՞լ, ժպտո՞ւմ է, կատակո՞ւմ: Սա դեռ ոչինչ չի նշանակում: Աղեղնավոր կանայք ունակ են սիրահարվելու առաջին հայացքից: Եվ դա նրանց հետ պատահում է բազում անգամներ: Դուք միակը չեք, ում նա խոստացել էր միասին նվաճել Էվերեստի գագաթը: Վայելեք նրա ներկայությունը, բավականություն ստացեք կյանքից: Դուք ստիպված կլինեք շատ հաճախ համաձայնել նրա հետ: Նրանից շատ բան մի պահանջեք:

Այծեղջյուր տղամարդ

Այծեղջյուր տղամարդիկ սիրահարվում են տանջվելով: Նրանք չեն կարողանում ընդունել, որ սիրահարվել են, ամեն կերպ փորձում են խեղդել այդ զգացմունքը, իրենց ձեզ հետ սառն են պահում: Նրանց ժամանակ է հարկավոր այդ զգացմունքի հետ համակերպվելու համար: Երբեմն նա սկսում է ձեզ փորձել: Օրինակ՝ նա կարող է առաջին ժամադրության ժամանակ ձեզ իր ծնկներին նստեցնելու փորձ անել, եթե դուք համաձայնեք, ապա վերջ, նա ձեզ վրա խաչ կքաշի: Թեթևամիտ կինն իր կնոջ իդեալին խիստ հակասում է:

Այծեղջյուր կին

Այծեղջյուր կանայք կոկետության մեջ իմաստ չեն տեսնում: Սակայն հարկավոր չէ միանգամից ուղիղ հարց տալ նրան: Առաջարկեք տուն ճանապարհել, եթե նա համաձայնեց, ապա ձեզ համակրում է: Եթե ձեզ մոտ ամեն բան լուրջ է, նա երկար չի սպասի և անգամ ինքը գուցե առաջարկի միավորվել: Դե իսկ ի՞նչ իմաստ կա ձևեր թափելու: Սակայն սա չի նշանակում, որ ռոմանտիկան նրան լիովին խորթ է: մի գեղեցիկ ծաղկեփունջը կջերմացնի նրա հոգին:

Ջրհոս տղամարդ

Ջրհոս տղամարդու սիրո խոստովանությունը կլինի ամենառոմանտիկ և օրիգինալ կերպով: Դուք կարող եք պարզապես շրջել, զբոսնել և մեկ էլ հանկարծ անսպասելի մի պահի նա որոշի, որ պահը հասունացել է, և ձեզ սեր խոստովանի: Ջրհոս տղամարդկանց պարագայում ընկերությունը գեղեցիկ և սահուն կերպով կարող է վերաճել սիրո: Սակայն, ցավոք, առկա է և հակառակ պրոցեսը: Ամեն դեպքում նրա հետ դուք երբեք չեք ձանձրանա, այնպես որ, վայելեք պահը:

Ջրհոս կին

Ջրհոս կանայք ազատ են և ապրում են սեփական կանոններով: Սիրահարված ժամանակ նա լինում է տատանողական, պահում է իրեն այնպես, ինչպես զգում է այդ պահին: Մի գեղեցիկ օր նա կարող է ճամպրուկները հավաքած հայտնվել ձեր տան դռան մոտ՝ մտածելով, որ անիմաստ է ձևականությունների հետևից ընկնել և տանջվել: Սակայն մեկ այլ, ոչ պակաս գեղեցիկ օր, նա կարող է պարզապես անհետանալ ձեր կյանքից, քանի որ դուք այլևս նրա համար հետաքրքիր չեք:

Ձուկ տղամարդ

Սկզբում սիրահարվելով Ձուկ տղամարդը ամաչում է, քաշվում: Նա երկար ժամանակ տառապում է իր սիրուց, պոեմներ ձեզ ձոնում և չի համարձակվում ձեզ մոտ գալ: Երբ վերջապես համարձակությունը ներում է, նա սկսում է պատմել, թե որքան միայնակ և դժբախտ է իրեն զգում առանց ձեզ: Նա սկսում է փոքրիկ, ոչ թանկարժեք նվերներ անել և ամոթխած հայացքով ձեզ նայել: Անհամարձակությունն ու մեժման վախը նրան շատ են խանգարում, ուստի մի պահ դուք նախաձեռնությունը պետք է ձեր ձեռքը վերցնեք:

Ձուկ կին

Ձուկ կանայք միշտ հաճույքով են ընդունում հակառակ սեռի ուշադրության նշանները: Սակայն երբ սիրահարվում են, սկսում են ամաչել, շփոթվել: Նրանք չեն կարողանում իրենց վերահսկել սիրելիի ներկայությամբ: Այնպես որ, եթե ձեր ներկայությամբ Ձուկ կինը ամոթխում է, լռում, հայացքը փախցնում, ապա նա, անկասկած, ձեզ համակրում է: Պարզապես համարձակություն ցուցաբերեք և ասեք նրան ձեր զգացմունքների մասին

Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց աշխարհի չեմպիոնԹրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակըՕդաճնշիչ հրացանի պարկուճը դիպել է 2,5-ամյա երեխայի ձեռքին․ դեպքի առթիվ քննություն է ընթանում«Alibaba»-ի անունից կեղծ աշխատանքի և ներդրումների առաջարկներ են տարածվումՕգոստոսի 19-ին ԵՄ դեսպանատան առջեւ կլինի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներիԻրաքյան Քուրդիստանի վարչապետը հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ները թիրախավորել են իր գրասենյակըՍարալանջի փողոցում ճակատ ճակատի բախվել են երկու «Hyundai Elantra»-ները․ կա վիրավորՍիցիլիայի թանգարանից գողացել են Վերածննդի դարաշրջանի չորս թանկարժեք աշխատանքԵրևի հույս ունի, թե մի գեղեցիկ օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանն Ամերիկա է. Արշակ ԿարապետյանԱվտովթար՝ Երևանում. «BMW X5»-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է ճանապարհին շինաշխատանքներ կատարելու նպատակով տեղադրված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներինԴիսպետչերը կարծում է ուղեւորին ծեծելով «դաստիարակելու» իրավունք ունի. սկանդալային կադրերՎնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ ենԴպրոցները պետք է լինեն ապաքաղաքական, բայց ոչ միայն ընդդիմության համար. Լենա ՄաթևոսյանԴեղձի մթերման համար գյուղացիները ճանապարհներ են փակել, այս հարցերը լուծեք. Տիգրան Աբրահամյան229 դպրոց եք փակել, գյուղերը դատարկում եք, երեխան ուզում է իր գյուղում կրթվել. Անդրանիկ ԳևորգյանԱյլևս գոյություն չունի ամենագեղեցիկ և լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը. ՂազարյանՇախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարումԻ՞նչ հայատյաց նկարներ են նկարում ադրբեջանցի աշակերտները, ի՞նչ է քարոզվում իրենց դպրոցներում. Գառնիկ ԴավթյանԳանայի 62 քաղաքացի է զոհվել Ուկրաինայի դեմ պատերազմում. ԱԳ նախարարՔՊ-ից ասում են` սենց, թե նենց դատախազը գալու է իմ հետևից, երևի ձեր քաղաքական թիմը ավելի լավ գիտի. Դավիթ ՂազինյանՄիլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBankՃապոնիայի դեսպանատունը «շփոթվել է» ԱԳՆ կանչից հետո դեսպանի չներկայանալու պատճառի հարցում. Լավրով Ավելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է Ռուսաստանում կարող են ռեկորդային քանակով բանկային մասնաճյուղեր փակվել․ Իզվեստիա ԶՊՄԿ-ի գործունեությունը՝ Սյունիքի տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր բաղադրիչ ԱՄՆ-ը կhարվածի Օմանին, եթե վերջինս կանգնի ճանապարհին. Թրամփ Ուկրաինան հաղորդում է ռուսական նոր առաջխաղացման մասին Հայ-ռուսական հարաբերությունները գազի, ծիրանի և ձկան մասին չեն. դրանք անվտանգության մասին են. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ը ոչ պաշտոնական ուղիներով կապի մեջ է ԻՀՊԿ-ի ղեկավարության հետ. Թրամփ Ավետիք Չալաբյանը կալանքում գտնվում է արդեն 50 օր և իր հետ շփումը ընտանիքի համար ամբողջովին սահմանափակված էԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկարաձգել 60-օրյա hրադադարը. Al Arabiya Այսօրվա քաղաքական ռեժիմը ամեն ինչ անում է ազատ խոսքը, կարծիքը բանտելու համար. Արմեն ՄանվելյանՕմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ազատ խոսքը մեր երկրում դարձել է պատժի մեթոդ դատաիրավական համակարգի համար. Նարե ՍիմոնյանԱրամ Հովհաննիսյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ «Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ ՎարդևանյանԱզատության պողոտայում խողովակի վնասման պատճառով ջուրը լցվում է երթևեկելի հատված Ձեր չատից խոսեք, որը հրապարակվեց. Ապահովեք իմ մուտքը ՀԷՑ, դա ձեզ կապացուցեմ. Դավիթ Ղազինյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկ ունեցողներ էլ կան... 8-րդ գումարման ԱԺ-ն ե՞ք ուզում դարձնել. Նարեկ Կարապետյան Կարծում եմ՝ մենք պետք է թիրախային լիկվիդացnւմներ իրականացնենք Գազայում՝ ամեն գիշեր nչնչացնելով 30-40 մարդու. Իսրայելի ազգային անվտանգության նախարար Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Բարեկրթությունը վերջին օրերին դարձել է արտարժույթ`մեզ որևէ մեկը չի կարող դուրս շպրտել կամ ներս բերել. Մամիկոն Ասլանյան Թքելու մասին գոնե չպետք է խոսի իշխանության որևէ ներկայացուցիչը. Արամ Վարդևանյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի նկատմամբ վերջին 50 տարվա ընթացքում հանգեցրել է միայն երկկողմ թշնամանքի nւժեղացմանը. Բաղայի Աշնանը ես կներկայացնեմ ՌԴ-ի դեմ պատժամիջnցների ամենամասշտաբային ցանկը պшտերազմի սկզբից ի վեր. Կալլաս Lքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի Ադրբեջանն այս տարվա հունվար-հուլիսին Հայաստան է արտահանել 17 միլիոն 372 հազար դոլարի ապրանք Իրանը կվերսկսի Թավրիզից դեպի Երևան ավիաչվերթները
Ամենադիտված