Իրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը


Կարծելով , թե անբուժելի հիվանդ է, որդին ինքնասպան է եղել. հայրը, դա տեսնելով, արել է նույնը

Հասարակություն

«Լավ ընտանիք էր, միայն այդքանը կարող եմ ասել», «Նրանք շփվող չէին, ընդամենը հանդիպելիս բարեւում էինք», «Փակ ընտանիք էր, նորմալ, լավ մարդիկ էին»,- մայիսի 10-ին իրենց բնակարանում կախված վիճակում հայտնաբերված հոր եւ որդու մասին այսպես էին արտահայտվում հարեւանները:

Հայրը` 63-ամյա Հարություն Հակոբյանը, Երեւանի Սվաճյան փողոցի շենքերից մեկում ապրում էր երկու որդիների հետ: Ընտանիքի մայրը մահացել է մոտ տասը տարի առաջ:  

Հարեւանների տեղեկություններով, կրտսեր որդին, երբ տուն գալով տեսել է, որ եղբայրն ու հայրը զանգերին չեն արձագանքում, զանգահարել է մորաքրոջը: Վերջինս էլ դիմել է փրկարար ծառայության օգնությանը: Փրկարարները դուռը բացելով` հայր եւ որդուն հայտնաբերել են կախված:

Նրանց հետ նույն շենքում ապրող բնակիչներն ասում էին, որ մինչեւ վերջերս հայրն աշխատել է: Ոչ  հավաստի տեղեկություններ ունեին, որ` որպես բանվոր: Բայց թե ինչու է հետո առանց աշխատանքի մնացել, մեր զրուցակիցները չգիտեին:

Փոքր որդին, ըստ հարեւանների, զարգացման որոշակի խնդիրներ ունի: Խեցեգործությամբ է զբաղվում, նաեւ վճարվում դրա դիմաց:

Ու թեպետ այս երեք տղամարդկանցից միայն մեկն էր աշխատում, մեր զրուցակից հարեւանների վրա նրանք ծայրահեղ աղքատի տպավորություն չեն թողել: Ասում էին` միշտ կոկիկ էին: Նաեւ` որ արտերկրում հարազատներ ունեին ու գուցե օգնություն էին ստանում:

Մեր զրուցակիցների համար տեղի ունեցածը անակնկալ էր, եւ նրանք դժվարանում էին կարծիք հայտնել, թե ինչը կարող էր հորն ու որդուն նման ծայրահեղ քայլի դրդել:

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացանք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով («Ինքնասպանության հասցնելը»): Նշանակվել է հետմահու դատահոգեբանական փորձաքննություն` պարզելու նրանց հոգեվիճակը: Դիակների արտաքին զննությամբ մահացածների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Մեր ունեցած տեղեկություններով, սակայն, թե´ հայրը, եւ թե´ որդին հաշվառված չեն եղել հոգեբուժական որեւէ հաստատությունում: Նաեւ չեն հարել աղանդավորական ոչ մի շարժման:

Արտառոց ու սահմռկեցուցիչ այս դեպքի վերաբերյալ մեզ պարզել հաջողված  տեղեկությունների համաձայն, դուռը բացելուց հետո ոչինչ չի հուշել գողության մասին: Տղամարդիկ որեւէ մեկին չեն դիմադրել ու չեն էլ ունեցել դրա անհրաժեշտությունը: Տան դուռը, լուսամուտները մինչեւ փրկարարների ժամանելը եղել են անվնաս: Գույքը նույնպես կանոնավոր է եղել, բնակարանում` ամեն ինչ կոկիկ ու հարդարված:

Մեզ հաջողվեց պարզել, որ իրավապահների նախնական վարկածով` տղան ինքնասպանություն է գործել: Նա հիվանդ է եղել, որոշակի ժամանակ նույնիսկ բուժվել է: Բայց համարել է, որ հիվանդությունն իրականում անբուժելի է, այնինչ հարազատներն իրենից թաքցնում են դառը ճշմարտությունը: Այդ պատճառով էլ որոշել է կյանքին վերջ տալ: Իսկ հայրը, տեսնելով, որ տղան ինքնասպանություն է գործել, նույնպես դիմել է այդ քայլին:

Ավելի վաղ հայտնել ենք, որ մայիսի 10-ին Երեւանում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ժամը 23:00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան 24 շենքի 1-ին բնակարանի բնակիչները՝ հայր եւ որդի, տեւական ժամանակ է՝ չեն արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին: Դեպքի վայր ժամանած փրկարարները, բացելով պատշգամբի, այնուհետեւ տան դուռը, բնակարանում հայտնաբերել են հոր ու որդու դիերը՝ կախված վիճակում:

Թրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանում«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Հնդկաստանում ջրhեղեղների հետևանքով զnhվել է ավելի քան 40 մարդ Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան ԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս չայցելել Իրան և երկիրը լքել նաև Հայաստանի միջոցով Ուկրաինայի զինված ուժերի կողմից Վորոնեժի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա
Ամենադիտված