ԱՄՆ-ը և Իսրայելը բարբարnսական մեթոդներով փորձում են զրկել Իրանին խաղաղ նպատակներով միջnւկային էներգիայի օգտագործման անօտարելի իրավունքից. Թաիլանդում Իրանի դեսպան Կասեցվել է «Ա․Ա․ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ արձանագրվել է 1․570 լիտրի թերլիցքավորում Մեծամորի լքված շինություններից մեկում տղամարդու մարմին են գտել Հորմուզի նեղուցը չի բացվի, մինչև ԱՄՆ-ն չդադարեցնի պատերազմն ու շրջափակումը․ Ռեզայի ԱՄԷ-ն հայտարարել է, որ Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է ADNOC ընկերության երկու նավի վրա Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար (տեսանյութ) Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Կուրիլյան կղզիները Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով անցել են մեր երկրին. ՌԴ ԱԳՆ


ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին

Ուշադրության կենտրոնում

Անդրիաս Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Պարոն Սերժ Սարգսյան

Մենք այն քաղաքացիներն ենք, ովքեր հունիսի 22-ին և 23-ին դեմ են եղել Ձեզ հետ երկխոսությանը և հունիսի 28-ին չեն հեռացել Բաղրամյան պողոտայից, երբ ոստիկանությունը սպառնում էր կրկին կիրառել հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ։

Ձեր ելույթը հունիսի 27-ին Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ խորհրդակցության ժամանակ վերահաստատեց այն համոզմունքը, որ մեր դիրքորոշումը՝ մերժել Ձեզ հետ երկխոսությունը, եղել է ճիշտ, ու այն հանդիսացավ պատճառ, որ մենք չհեռանանք Բաղրամյան պողոտայից։

Ձեր իսկ խոսքերից պարզ դարձավ, որ էներգետիկ համակարգում կուտակված խնդիրների վերաբերյալ տեղյակ Էք եղել նախապես։ «ՀԷՑ» ՓԲԸ կողմից հրապարակված տարեկան հաշվետվություններից երևում է, որ սկսած 2012թ.-ից այդ ընկերությունը 2011թ.-ի համեմատ առնվազն 3 անգամ ավելացրել է իր ընթացիկ ծախսերը, եւ արդեն 3 տարի իր ֆինանսական հաշվետվություններում խոշոր վնասներ է ցույց տալիս։ Դուք իրավացի էք, այդ հարցը առնչվում է շահութահարկի վճարման խնդրի հետ, եւ դեռեւս 2013թ.-ին պետությունը պարտավոր է եղել դրան արձագանքել։ Ընդ որում, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի, արդեն այդ պահին առկա Էին քրեական գործ հարուցելու հիմքեր՝ հարկերից չարամտորեն խուսափելու կասկածանքով։

«Էռնստ ընդ Յանգ» միջազգային աուդիտորական ընկերությունը 2014թ․ փետրվարին եզրակացրեց, որ «ՀԷՑ» ՓԲԸ-ը գտնվում է սնանկության եզրին։ Ձեր ելույթում հաստատեցիք, որ կառավարությունը տեղյակ է եղել այդ մասին եւ աշխատանք է տարել ընկերության սեփականատիրոջը փոխելու ուղղությամբ։ Այնինչ, այդ ժամանակ արդեն առկա էին բոլոր պայմանները՝ օրենքով սահմանված կարգով ընկերությունը ճանաչել սնանկ, նշանակել արտաքին կառավարում եւ մշակել ընկերության ֆինանսական առողջացման ծրագիր։ Ընդ որում, այդ պահին ի հայտ եկան նաև ՀՀ ՔՕ 193-րդ հոդվածի համաձայն՝ կանխամտածված սնանկության կասկածանքով քրեական գործ հարուցելու հիմքեր:

Օրենքով սահմանված գործառույթների փոխարեն պետությունը որոշեց սնանկ ընկերության պահպանման բեռը դնել հանրության ուսերին՝ սակագների բարձրացման միջոցով։ Մենք բոլորս տեսանք, որ «ՀԷՑ» ՓԲԸ-ը 2015 թ. ներկայացրեց սակագնի բարձրացման ի սկզբանե կեղծ հայտ, որի ամբողջապես բավարարման դեպքում սպառողներին կպատճառվեին խոշոր վնասներ։ Համաձայն ՀՀ ՔՕ 212-րդ հոդվածի՝ սպառողներին խաբելու փորձը նույնպես հանդիսանում է քրեորեն պատժելի արարք, բայց պետությունը կրկին անգործություն ցուցաբերեց:

Այդ ամենի փոխարեն հունիսի 23-ի առավոտյան պետությունը հարուցեց քրեական գործ այն խաղաղ ցուցարարների դեմ, ովքեր պահանջում էին երկրում հաստատել կարգ ու կանոն։ Եթե իսկապես ազնիվ ցանկություն ունեիք մեզ հետ խոսելու, ապա դա կարող էիք անել հունիսի 19-ից 22-ը ընկած ժամանակահատվածում, կամ այն ժամանակ, երբ մեզ ապօրինի բերման ենթարկեցին ոստիկանություն՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Այդ պահին մենք բոլորս ձեր պատանդներն էինք, եւ ոչինչ չէր խանգարում ուժի միջոցով մեզ բերման ենթարկել նաև Բաղրամյան 26՝ Ձեր առաջարկը լսելու համար։

Ինչ վերաբերում է խնդիրը կարգավորելու Ձեր արած առաջարկին, ապա մենք ափսոսում ենք, որ չլուսաբանվեց այդ առաջարկի վերաբերյալ «հանրապետության տնտեսական ոլորտի պատասխանատուների» արձագանքը։ Հետաքրքիր կլիներ տեսնել այն բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր համաձայնեցին կրճատել ՀՀ պետական բյուջեում երկրի պաշտանության համար սահմանված ծախսերը եւ ուղղել այդ գումարը սնանկության եզրին գտնվող մասնավոր ընկերությանը։ Ովքե՞ր են այն մարդիկ, որ պատրաստ են կրճատել հայկական բանակին հասնող միջոցները՝ Բիբինի «Լեքսուսները» ֆինանսավորելու համար։

Ինչ վերաբերվում է Ձեր առաջարկի մյուս կետին՝ պատվիրել մասնավոր խորհդատվական ընկերութանը այն գործառույթը, որը օրենքով տրված է Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովին, ապա ամբողջ հանրությունը իսկույն հասկացավ, որ այդ ձեւական քայլ է չի ստեղծում ոչ մի իրավական հետեւանք սպառողների եւ «ՀԷՑ» ՓԲԸ-ի համար։

Այս ամենի հետ մեկտեղ Ձեր ելույթում կար մի միտք, որը անվիճելի է․ «դեպի ժողովրդավարություն տանող ուղուն մեր երկիրն այլընտրանք չունի»։ Խնդիրն այն է, որ անձամբ Դուք եւ Ձեր ղեկավարած կուսակցությունն էք հանդիսանում այսօր այդ ուղին արգելափակող գլխավոր պատնեշը։ Մեր երկրում ոչ թե էներգետիկ համակարգն է «ախտահարված հիվանդությամբ», այլ Ձեր կուսակցությունը, որը մի կողմից այսօր իր ձեռքում պահում է ամբողջ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունը, մյուս կողմից՝ հովանավորում է հանցագործների անպատժելիությունը եւ օգտագործում պետության ուժը ազնիվ քաղաքացիների դեմ։

Մենք զիջեցինք ոստիկանության ճնշմանը հուլիսի 6-ին միայն այն պատճառով, որ հիմա առաջնային խնդիր ենք համարում մաքրել մեր շարքերը հատուկ ծառայությունների կողմից ներդրված մարդկանցից։ Բաղրամյան պողոտայում նստացույցը բոլորի համար բաց հարթակ էր, և մենք տեսանք, թե ինչպես բազմաթիվ փորձեր արվեցին տարածել ձեր ազդեցությունը ցուցարարների վրա։

Մենք շարունակելու ենք քաղաքացիական անհնազանդությունը այնքան ժամանակ, մինչև որ ՀԾԿ հանձնաժողովը չեղյալ ճանաչի սակագների բարձրացման մասին իր ընդունած որոշումը՝ «Իրավական ակտերի մասին» օրենքի 75-րդ հոդվածի դրույթների համաձայն։ Հակառակ դեպքում, եթե ՀԿԾ հանձնաժողովը մինչև օգոստոսի մեկը չընդունի այդ որոշումը, մենք կշարունակենք քաղաքացիական անհնազանդությունը այնքան ժամանակ, մինչև պետությունը չհարուցի քրեական գործեր՝ էներգետիկ ոլորտը փլուզման եզրին հասցրած բոլոր պաշտոնյաների դեմ։

Մենք անելու ենք դա երեք փուլով․

Առաջին փուլում բաժանելու ենք բոլոր քաղաքացիներին թռուցիկներ։ Հայաստանում ապրում է մոտ 600.000 ընտանիք, որոնք բնակվում են 40-ից ավել քաղաքներում եւ մոտ 800 գյուղական համայնքերում։ Մենք հասցնելու ենք մեր թռուցիկները առձեռն յուրաքանչյուր ընտանիքի։ Այդ թռուցիկներով բացատրելու ենք բոլորին, որ իրավաչափ է եւ հիմնավորված մեր պահանջը՝ չեղյալ ճանաչել սակագների բարձրացման որոշումը եւ սուտ են մնացած բոլոր փաստարկները, որ հնչում են դրա եւ մեր շարժման դեմ։ Մենք բացատրելու ենք մարդկանց խաղաղ քաղաքացիական անհնազանդության պայքարի ձեւերը եւ հորդորելու ենք իրականացնել մարդաշատ խաղաղ հավաքներ Հայաստանի ողջ տարածքում։

Երկրորդ փուլում մենք հինգ օրով արգելափակելու ենք Երևանի և մյուս քաղաքների գլխավոր փողոցները։ Այդ ժամանակ բոլորին պարզ կդառնա, որ ոստիկանությունը անզոր է բիրտ ուժ կիրառել քաղաքացիների խաղաղ հավաքների դեմ։

Երրորդ փուլում մենք կրկին կբաժանենք թռուցիկներ և կբացատրենք բոլորին, թե ինչու է անհրաժեշտ համակարգված եղանակով հրաժարվել վճարել կոմունալ, նաև հեռախոսակապի վարձերը այնքան ժամանակ, մինչեւ որ չբավարարվեն ժողովրդի պահանջները։

Մենք գործողություններով կստեղծենք երկրում այնպիսի իրավիճակ, որ հովանավորները և օժանդակողները չեն փրկի Ձեր գլխավորած ռեժիմը, և ստիպված կլինեք վերադարձնել իշխանությունը ժողովրդին։

Առաքելյան Տիգրան

Գիշյան Հրայր

Գրիգորյան Պավել

Եղիազարյան Գագիկ

Թարվերդյան Արամ

Իսկանդարյան Արման

Լևոնյան Վահագն

Հովհաննիսյան Դավիթ

Ղուկասյան Անդրիաս

Սանասարյան Դավիթ

15 հուլիսի, 2015թ․

Ալիևը կրկին խոսում է «միջանցքից»․ Հայաստանի էներգետիկ կախվածության նոր վտանգը ԱՄՆ-ը և Իսրայելը բարբարnսական մեթոդներով փորձում են զրկել Իրանին խաղաղ նպատակներով միջnւկային էներգիայի օգտագործման անօտարելի իրավունքից. Թաիլանդում Իրանի դեսպան Մարիաննա Ղահրամանյանը հիշեցրեց՝ ինչպես էր Թունյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին գովազդում Կասեցվել է «Ա․Ա․ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ արձանագրվել է 1․570 լիտրի թերլիցքավորում Ընդդիմության և իշխանության մասին «բախումն» էլ իր արդյունքը պետք է տա գործնականում. Աննա ԿոստանյանՄեծամորի լքված շինություններից մեկում տղամարդու մարմին են գտել Հորմուզի նեղուցը չի բացվի, մինչև ԱՄՆ-ն չդադարեցնի պատերազմն ու շրջափակումը․ Ռեզայի Պարո՛ն Թունյան, ինչո՞ւ Ձեր կառավարման ժամանակ ՀՀ տնտեսությունն ամենամեծ կախման մեջ հայտնվեց ՌԴ-ից. Հայկ Ֆարմանյան ԱՄԷ-ն հայտարարել է, որ Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է ADNOC ընկերության երկու նավի վրա Եթե ապօրինաբար խլվում է մասնավոր սեփականությունը, բացասաբար է ազդում օտարերկրյա ներդրումների վրա Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար (տեսանյութ) Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ ԱմալյանԱզատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք ՉալաբյանինԿուրիլյան կղզիները Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով անցել են մեր երկրին. ՌԴ ԱԳՆ 100 տարեկանում կյանքից հեռացել է Հայրենական մեծ պшտերազմի վետերան Լաչին Ստեփանյանը Գերմանիայում խոշոր անտառային հրդեհի պատճառով տարհանել են մոտ 1,800 մարդու Ճապոնիայում «աննախադեպ» տեղատարափ անձրևները 4 մարդու կյանք են խլել Փաստորեն ՀՀ ոստիկանությունը պետք է կարողանա ճշգրիտ որոշել, թե միմյանց նկատմամբ թշնամական հարաբերություն ունեցող որքան մարդ կա երկրում. Արտակ Զաքարյան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին Նավթի գները նվազել են Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան Ուկրաինայի ԶՈՒ կողմից Տվերի մարզում իրականացված հարձակման հետևանքով վնասվել է Wildberries-ի պահեստը 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան Ինչո՞ւ Հայաստանը չճանաչեց Արցախը. գեներալը դեռևս 2 տարի առաջ խոսել է այն հարցի մասին41-ամյա Ռոնալդուն անսովոր տեսքով միացել է Ալ-Նասրին Լույս չի լինելու 2020 թվականի պшտերազմից հետո Ադրբեջանում ակшնների զnհ է դարձել 436 մարդ․ Ադրբեջանի ԱԳՆ Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտնաբերվելՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովԵս թուրքագետ եմ, եղել եմ Թուրքիայում` իմ սեփական ֆինանսական միջոցներով, հինգ օրով, և գիտե՞ք` նպատակս որն էր. Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջը. Արեգա ՀովսեփյանՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՊետական մրցույթների մասնակիցների առջև դրվում են անհամաչափ ու ոչ մրցակցային պահանջներ. Լիանա ՄանուկյանԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումՀայաստանը գնում է էներգետիկ կախվածության․ Ալիևը արդեն որոշում է մեր ատոմակայանի ապագան. Էդմոն ՄարուքյանԴուք ինչպե՞ս եք որոշելու՝ սփյուռքի ո՞ր կառույցն է պետականամետ, որն իշխանամե՞տ է. Լենա ՄաթևոսյանՌուբեն Վարդանյանի մոտ նախկինում աշխատած Խանդանյանը հրաժարվեց պատասխանել նրա մասին Ավետիսյանի հարցինԽաղաղության համաձայնագիրը պետք է ունենա միջազգային երաշխավորում․ Անդրանիկ Գևորգյանը՝ Խանդանյանին
Ամենադիտված