Ճապոնիայի դեսպանատունը «շփոթվել է» ԱԳՆ կանչից հետո դեսպանի չներկայանալու պատճառի հարցում. Լավրով Ռուսաստանում կարող են ռեկորդային քանակով բանկային մասնաճյուղեր փակվել․ Իզվեստիա ԱՄՆ-ը կhարվածի Օմանին, եթե վերջինս կանգնի ճանապարհին. Թրամփ Ուկրաինան հաղորդում է ռուսական նոր առաջխաղացման մասին ԱՄՆ-ը ոչ պաշտոնական ուղիներով կապի մեջ է ԻՀՊԿ-ի ղեկավարության հետ. Թրամփ ԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկարաձգել 60-օրյա hրադադարը. Al Arabiya Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ Ազատության պողոտայում խողովակի վնասման պատճառով ջուրը լցվում է երթևեկելի հատված Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա


Գայա Արզումանյանը՝ իր վաթսունանց սիրեկան ունենալու մասին

Life

Այս երգչուհին «Հայաստանի ձայն»-ը նախագծից հիշվեց որպես ձայնային լավ տվյալներով, կարմրահեր Գայա, իսկ հիմա նրան անվանուն են «Նախշուն բաջի» Գայա Արզումանյան, ով վերջին շրջանում կերպարանափոխվել է, նիհարել տասը կիլոգրամ և BlogNews.am-ի հետ զրույցում առաջին անգամ խոսում է իր պլաստիկ վիրահատության մասին: Երգչուհու հետ անկեղծ զրույց ենք ունեցել: 

– Գայա, քո նոր ոճը և կերպարը վերջերս շատ էր քննարկվում համացանցում: Հեռուստադիտողը քեզ «Հայասատնի ձայնից» հիշեց  որպես կարմրահեր, հիմա շիկահեր ես: Հեշտ ե՞ս փոփոխվելու որոշում կայացրել:  

– Իհարկե բարդ էր, քանի որ ես մի քիչ դժվար եմ համոզվում, բայց Արայիկ Գաբաջյանին հաջողվեց ինձ համոզել, և ճիշտ աշխատանքի արդյունքում հասանք այս ամենին:  Շատ դրական արձագանքներ եմ ստանում, ինչը հաճելի է: Ես ում հետ աշխատել եմ, այնպես է ստացվել, որ իմ փոխարեն նրանք են որոշումներ կայացրել, իսկ Արայիկի հետ համատեղ եկանք այս ամենին: Ես և նա միանգամից հասկանում ենք՝  ինչ ենք ուզում ստանալ:

– Պլաստիկ վիրահատությունների էլ ես դիմե՞լ։

– Առաջ խոսում էին դրա մասին, բայց այն ժամանակ այդ լուրը չէր համապատասխանում իրականությանը, իսկ հիմա կարող եմ ասել՝ մեկ ամիս առաջ վիրահատել եմ քիթս: Ի դեպ, սրա մասին առաջին անգամ եմ խոսում: Մայրս շատ ծանր տարավ վիրահատությունս, քանի որ ես նրան չէի ասել, որովհետև գիտեի՝ բացասական կարձագանքեր: Երեկոյան գալիս, նայում էր, տեսներ՝ իր աղջիկն է, թե ոչ: Ամեն դեպքում ես մեծացել եմ ավանդական ընտանիքում, և այսպիսի բաները  ընդունված չեն: Ես նաև նիհարել եմ 10-16 կգ, դրա համար փոփոխությունը զգալի է: Երբ մի քիչ գեր էի, մտածում էի՝ չարժի անել, բայց երբ նիհարեցի,  Արայիկն ասաց՝ պետք է անել:

– Հիմա շատ ավելի նուրբ և կանացի տեսք ունես: Նոր ոճիդ հետ խառնվածքդ և բնավորությունդ էլ է՞ փոխվել:

– Բնավ ոչ: Բնավորությունս երբեք չի փոխվի, կարծում եմ, քանի որ մարդը բնավորությամբ է ծնվում: Բացի այդ՝ չեմ կարծում, որ իմ բնավորությունն այնքան ծանր է, որ պետք է փոխվի: Ես սիրում եմ ինքս իմ վիճակի մեջ լինել և համոզել, որ այդպես ճիշտ է:

– Շոու ծրագրերդ ևս փոխվե՞լ են և արդյոք հանդիսատեսի արձագանքը դրակա՞ն է:

– Իհարկե, ուշադրությունն ակնհայտ է: Ես շատ ակումբներում եմ աշխատել, բայց հիմա երաժշտական առումով էլ եմ փոփոխվել և ուրիշ երաժշտություն եմ ներկայացնում: Սկսել եմ երգել նաև  6/8  ժանրում, ինչը մինչև այս չէի անում: Ես միշտ համարել եմ, որ ես բարձր երաժշտություն ներկայացնող երգչուհի եմ, և ինձ չի սազում նման երգեր կատարելը: Բայց  հասկացա, որ դա էլ կարելի է անել՝ իմ ոճում և իմ մատուցմամբ:  Դա իմ աշխատանքն է, որով գումար եմ վաստակում, բայց հեռուստատեսությամբ մարդիկ պետք է ունենան այլ կարծիք արտիստի մասին:

– «Նախշուն բաջի»-ին քո վերջին տեսահոլովակն էր, որն այդքան էլ դրական  չընդունվեց հայ հանդիսականի կողմից: Ասում են նաև, որ քո ծննդավայրում՝ Արցախում, դժգոհության մեծ ալիք է բարձրացել:

– Անկեղծ ասեմ՝ կարծիքները շատ-շատ տարբեր էին այս երգի վերաբերյալ: Այս երգը կատարել եմ  «Արցախի ձայնը» նախագծի ժամանակ և նույն այս ոճի մեջ: Ավելի շատ քննարկվեց տեսահոլովակը, այլ ոչ թե երգը: Երգին ոչ մեկ ոչինչ չասաց: Ինձ համար այս երգի լավագույն տարբերակն իմն է: Այն ստեղծված է, որ մարդիկ լսեն և ուրախանան:

– Առանց համեստություն անելու նշում ես, որ ամենալավը քո կատարումն էր:  Չե՞ս վախենում, որ շատերի համար քո ասածը գոռոզություն կթվա:

– Այո՛, այս պարագայում՝ այո: Գիտե՞ք՝ դրա մասին միայն ես չեմ ասում, շատերն են փաստում:  Ղարաբաղում արձագանքներ պետք է լինեին, քանի որ ժամանակին ես երգում էի «Արցախի ձայնը» նախագծում և այդ նախագծում այլևս չկամ: Ինձ համար ցավալի են այդ մարդկանց արձագանքները, բայց ամեն դեպքում մարդ են և պետք է արտահայտվեն: Ի դեպ, Ղարաբաղում վերջերս եմ եղել, որտեղ հարսանիքի ժամանակ կատարել եմ «Նախշուն բաջի»-ին, և եթե չսիրեին այդ երգը, չէին էլ ուզի, որ հնչեր:

– Ամեն դեպքում բոլոր քննադատություններն աշխատեցին հօգուտ քե՞զ:

 

– Միտում չունեինք սև փիառ անելու, պարզապես շատ ավելի համարձակ տեսահոլովակ ստացվեց: Տեսահոլովակում ներկայացված է իմ համարձակության երևի կեսը, բայց երկրպագուներիս և հանդիսատեսին շատ ավելին է սպասվում: Օրեր առաջ Արթուր Գրիգորիչի մոտ էի, նա ինձ փոքր տարիքից էր ճանաչում՝ համեստ երեխա Ղարաբաղից: Նրա կարծիքն ամեն դեպքում ինձ համար կարևոր է: Նա ինձ ասաց՝ քո նման սիրուն երգեցողություն չեն ներկայացրել, և դա ամենամեծ գնահատական է:

– Ժամանակին երգում էիր  «Արցախի ձայնը» նախագծում, ասում են՝ քեզ նախագծից հեռացրին վատ վարքի պատճառով:  

– Շատ վատ է, որ այդպիսի արտահայտություն է արվել, քանի որ իմ նման նվիրված երգչուհի այդ նախագծում Լիրա Քոչարյանը չի ունեցել: Ես չեմ վախենում այդ արտահայտությունից, որ «Արցախի ձայնի» լավագույն երգչուհին եմ եղել: Ռազմիկ Ամյան, Գայա Արզումանյան, Վարդան Բադալյան․ այս երեքիս մեջ հզորություն կար: «Արցախի ձայն» նախագիծը մեր տունն էր, ես մինչ օրս էլ նրանց վատ չեմ վերաբերվում: Ֆրանսիայի մեր համերգից հետո ես ասացի Լիրա Քոչարյանին, որ դուրս եմ գալիս նախագծից: Ասաց՝ Գայա, դու պարզապես ասում ես: Երբ հասանք Ղարաբաղ, ասաց անձնագիրդ տուր, Դուբայ ենք մեկնում: Ասացի՝ ոչ, ես նախագծում այլևս չկամ: Շատ ցավալի էր, երբ մի անգամ բեմ բարձրացավ մի երգչուհի, ով իմ ֆոնոգրամայով էր երգում: Ինձ համար դա եղավ շատ ցավալի և հիասթափեցնող: Ես երբեք չեմ մտածել, որ կարող եմ, օրինակ, Ռազմիկ Ամյանի պլյուսի տակ երգել կամ Վարդան Բադալյանի:

– Նախանձողներ ունե՞ս: Եղե՞լ են դեպքեր, երբ փորձել են խափանել ելույթդ:

– Շատ հաճախ: Բայց գիտեք, երբեք չեմ վախեցել այդպիսի բաներից, որովհետև կարող եմ միկրոֆոնը դնել և երգել առանց երաժշտության: Կարող է ամեն ինչ խափանվել, բայց ձայնդ՝ երբեք, որովհետև դա ի վերուստ է տրված: Ուրախ եմ, որ տարբերվող եմ, և ոչ մեկ, երգս լսելով, չի կարող ասել, որ ինչ-որ մեկին նման է: Նախանձ պետք է լինի, և եթե դա չլինի, մենք չենք կարող առաջ գնալ: Չեմ կարող ասել, որ բոլորն ընդունում են մեր ներկայացրած երաժշտությունը, բայց եկեք անկեղծ լինենք՝  Հայաստանում կա մի խումբ, ովքեր սկզբում քննադատում են 6/8-ը, հետո սկսում են երգել և դրանց տակ պարել:

– Դու ի՞նչ երաժշտության տակ ես սիրում պարել։

– Ես սիրում եմ 6/8 ժանրը, որովհետև երբ գնում եմ հարսանիք, պարում եմ դրա տակ: Ես չեմ ընդունում, որ նույն ժանրը լինում է հեռուստատեսությամբ: Հեռուստատեսությունը պետք է լինի որակով երաժշտություն մատուցող միջոց:

– Մի անգամ նշել էիր, որ քո արտաքինի և հագուկապի պատճառով հաճախ ես տղամարդկանց ուշադրության կենտրոնում լինում: Ոչինչ չի փոխվե՞լ։

– Իհարկե ոչ: Բայց հիմա երբեմն ինձ չեն ճանաչում: Փակ հագուստը ինձ վանում է, ես ինձ վատ եմ զգում փակ հագնված ժամանակ: Անգամ աշխատանքի գալիս ես չեմ կարողանում փակ հագնվել: Երբ երկար հագուստ է հագիս, ես ինձ անհարմար եմ զգում, բայց դրանով ինչ-որ բան չեմ ուզում ասել կամ ցույց տալ:

– Տղամարդկանց մասին խոսք գնաց, ասում են՝ կողքիդ տղամարդը վաթսունն անց է: 

– Անկեղծ ասած, ես ժամանակ չունեմ իմ անձնական կյանքի համար: Եթե լինի, սրտանց բոլորին կասեմ, կապ չունի՝ լինի վաթսուն, թե քսան տարեկան: Եթե սիրեմ, ամբողջ աշխարհը կիմանա դրա մասին: Ես համարում եմ, որ եթե կինն իր կողքին ունենում է տղամարդ, սիրում է խոսել իր երջանկության մասին: Նման խոսակցություններն ինձ համար տհաճ են, քանի որ չի կարելի մի երգչուհու պատճառով բոլորի մասին նույնը մտածել և համեմատել: Ես ունեմ հարգանք իմ ծնողի հանդեպ, ունեմ դաստիարակություն և ընտանեկան դրվածք, որ իմ կյանքում պետք է լինի մի տղամարդ, ում հետ ես կամուսնանամ:

– Զրույցն ավարտենք ստեղծագործական նորություններով: Ի՞նչ փուլում ես: Կա՞ն նոր աշխատանքներ:

– Հիմա աշխատում ենք Արցախյան հին երգերի ձայնասկավառակի վրա: Մեծ մասամբ երգերը պատրաստ են: Այս ձայնասկավառակը հովանավորում է տիկին Ռիտա Սարգսյանը, ձայնասկավառակում միայն արցախյան երգեր են: Մեր գաղափարն էր, նրա՝ նախաձեռնությունը: Նոր երգ ունեմ, որն արդեն պատրաստ է․ երաժշտության հեղինակը Տիգրան Կարապետյանն է, բառերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը: Աշխատում ենք ևս երեք երգի վրա՝ մեկը շատ կոմերցիոն է, մյուսն էլ իսպանական մոտիվներով է, դուետ հայտնի երգչի հետ: Ունենք նաև Նյու Յորքից առաջարկ մի շատ հայտնի երգչուհու հետ դուետ կատարելու, որը դեռ քննարկման փուլում է: Ինչպես նաև առաջարկ ունեմ օպերայում գլխավոր դերակատարուհու դերում հանդես գալու, որը ևս քննարկման փուլում է:

«Alibaba»-ի անունից կեղծ աշխատանքի և ներդրումների առաջարկներ են տարածվումՕգոստոսի 19-ին ԵՄ դեսպանատան առջեւ կլինի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներիԻրաքյան Քուրդիստանի վարչապետը հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ները թիրախավորել են իր գրասենյակըՍարալանջի փողոցում ճակատ ճակատի բախվել են երկու «Hyundai Elantra»-ները․ կա վիրավորՍիցիլիայի թանգարանից գողացել են Վերածննդի դարաշրջանի չորս թանկարժեք աշխատանքԵրևի հույս ունի, թե մի գեղեցիկ օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանն Ամերիկա է. Արշակ ԿարապետյանԱվտովթար՝ Երևանում. «BMW X5»-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է ճանապարհին շինաշխատանքներ կատարելու նպատակով տեղադրված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներինԴիսպետչերը կարծում է ուղեւորին ծեծելով «դաստիարակելու» իրավունք ունի. սկանդալային կադրերՎնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ ենԴպրոցները պետք է լինեն ապաքաղաքական, բայց ոչ միայն ընդդիմության համար. Լենա ՄաթևոսյանԴեղձի մթերման համար գյուղացիները ճանապարհներ են փակել, այս հարցերը լուծեք. Տիգրան Աբրահամյան229 դպրոց եք փակել, գյուղերը դատարկում եք, երեխան ուզում է իր գյուղում կրթվել. Անդրանիկ ԳևորգյանԱյլևս գոյություն չունի ամենագեղեցիկ և լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը. ՂազարյանՇախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարումԻ՞նչ հայատյաց նկարներ են նկարում ադրբեջանցի աշակերտները, ի՞նչ է քարոզվում իրենց դպրոցներում. Գառնիկ ԴավթյանԳանայի 62 քաղաքացի է զոհվել Ուկրաինայի դեմ պատերազմում. ԱԳ նախարարՔՊ-ից ասում են` սենց, թե նենց դատախազը գալու է իմ հետևից, երևի ձեր քաղաքական թիմը ավելի լավ գիտի. Դավիթ ՂազինյանՄիլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBankՃապոնիայի դեսպանատունը «շփոթվել է» ԱԳՆ կանչից հետո դեսպանի չներկայանալու պատճառի հարցում. Լավրով Ավելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է Ռուսաստանում կարող են ռեկորդային քանակով բանկային մասնաճյուղեր փակվել․ Իզվեստիա ԶՊՄԿ-ի գործունեությունը՝ Սյունիքի տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր բաղադրիչ ԱՄՆ-ը կhարվածի Օմանին, եթե վերջինս կանգնի ճանապարհին. Թրամփ Ուկրաինան հաղորդում է ռուսական նոր առաջխաղացման մասին Հայ-ռուսական հարաբերությունները գազի, ծիրանի և ձկան մասին չեն. դրանք անվտանգության մասին են. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ը ոչ պաշտոնական ուղիներով կապի մեջ է ԻՀՊԿ-ի ղեկավարության հետ. Թրամփ Ավետիք Չալաբյանը կալանքում գտնվում է արդեն 50 օր և իր հետ շփումը ընտանիքի համար ամբողջովին սահմանափակված էԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկարաձգել 60-օրյա hրադադարը. Al Arabiya Այսօրվա քաղաքական ռեժիմը ամեն ինչ անում է ազատ խոսքը, կարծիքը բանտելու համար. Արմեն ՄանվելյանՕմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ազատ խոսքը մեր երկրում դարձել է պատժի մեթոդ դատաիրավական համակարգի համար. Նարե ՍիմոնյանԱրամ Հովհաննիսյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ «Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ ՎարդևանյանԱզատության պողոտայում խողովակի վնասման պատճառով ջուրը լցվում է երթևեկելի հատված Ձեր չատից խոսեք, որը հրապարակվեց. Ապահովեք իմ մուտքը ՀԷՑ, դա ձեզ կապացուցեմ. Դավիթ Ղազինյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկ ունեցողներ էլ կան... 8-րդ գումարման ԱԺ-ն ե՞ք ուզում դարձնել. Նարեկ Կարապետյան Կարծում եմ՝ մենք պետք է թիրախային լիկվիդացnւմներ իրականացնենք Գազայում՝ ամեն գիշեր nչնչացնելով 30-40 մարդու. Իսրայելի ազգային անվտանգության նախարար Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Բարեկրթությունը վերջին օրերին դարձել է արտարժույթ`մեզ որևէ մեկը չի կարող դուրս շպրտել կամ ներս բերել. Մամիկոն Ասլանյան Թքելու մասին գոնե չպետք է խոսի իշխանության որևէ ներկայացուցիչը. Արամ Վարդևանյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի նկատմամբ վերջին 50 տարվա ընթացքում հանգեցրել է միայն երկկողմ թշնամանքի nւժեղացմանը. Բաղայի Աշնանը ես կներկայացնեմ ՌԴ-ի դեմ պատժամիջnցների ամենամասշտաբային ցանկը պшտերազմի սկզբից ի վեր. Կալլաս Lքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի Ադրբեջանն այս տարվա հունվար-հուլիսին Հայաստան է արտահանել 17 միլիոն 372 հազար դոլարի ապրանք Իրանը կվերսկսի Թավրիզից դեպի Երևան ավիաչվերթները Ողբերգական դեպք Եղվարդում, բախվել են «Ford» ու մոտոցիկլ600 անօդաչու՝ Մոսկվայի ուղղությամբ․ զանգվածային հարձակման հետևանքով կան տուժածներ Ջուր չի լինելու մինչեւ 15:00-ն
Ամենադիտված