Հնդկաստանը Ռուսաստանից աննշան ծավալով նավթ է ներկրում. Թրամփ Տասնամյակների կուտակված կարիք կա, դա բավարարելու առումով առողջության ապահովագրության դիմելիությունն աճում է. համակարգն ու ռիսկերը կառավարելի են. Ավանեսյան Ի՞նչ է իրականում Ռուբեն Վարդանյանն ասել Բաքվի դատական ֆարսի ընթացքում․ ընտանիքը մանրամասներ է հայտնում Հայաստանում կյանքի միջին տևողությունը հասել է ամենաբարձր՝ 78.6 տարի ցուցանիշի. Ավանեսյան Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասին Սպիտակում բախվել են «Mercedes Vito»-ն ու «Opel»-ը. 6 վիրավnր կա Կայացել է լեգենդների «Էլ Կլասիկո»-ն ԱԺ-ն ընդունեց զինծառայությունից խուսափած քաղաքացիներին պատասխանատվությունից ազատելու օրինագիծը Նյութական մոտիվացիա ենք ստեղծում 24-25 տարեկան զինծառայողների համար, որ շարունակեն ծառայությունը. Սուրեն Պապիկյան Ջուր չի լինի մինչեւ երեկո․ հասցեներ


Արևի տակ շատ մի կանգնի, կաթդ կթթվի. 120 զվարճալի խորհուրդներ «ավանդական» մայրիկներից

Life

Նորածնի մեջքի «փշերը» ալյուրով տրորի, թող դուրս գան։
Անկողնում աչքի ուլունք կախի, որ չարքերը չգան։
Գիշերով երեխու շորերը դուրս մի կախի, դևերը կգան։
Մթին դուրս հանելուց ծոցի մեջ հացի կտոր դիր, որ սատանան չմոտենա։
Էդ կաթդ ի՞նչ ա որ, ջուր ա, երեք ամսականից հոնի կոմպոտ, բորշ ու խաշլամայի ջուր տուր, մեղք ա, սոված ա մնում։
Հետո ինչ, որ աստիճան ա, բգով բլուզ, գուլպա ու գլխարկ չմոռանաս դնել։
Կերակրելու պահին ջուր մի խմի, երեխեն «ծարավ կանցնի»։
Էն չիպսը ու կոլան տուր, հլը նայի ոնց ա վրան նայում, աչքը վրան կմնա։
Խոդունոկ խի՞ չես գցում, չի քայլի։
Յաաա, ո՞նց, տասը ամսական ա ու ատամ չունի, կալցիում տուր։
Վայ, ատամ ա հանու՞մ։ Բա լնդերին կոնյակ քսի, որ չցավա։
Եռման ջուր լցրու գլխին,որ շուտ ատամ հանի։
Քեզ սոսկայի տեղ ա դրել, սոսկա տուր թող ուտի։
Սոսկան անհամ ա, մեղրի մեջ թաթախի, թող ուտի։
Կրծքից չե՞ս կտրում բա, եքա երեխա ա, Վիշնևսկու մազ քսի, որ զզվի։
Ջրով ու շփումներով ո՞վ ա երեխա բուժում, կարգին անտիբիոտիկ տուր։
Վեց ամսական մի գդալ դդմի՞կ ես տալիս, մի աման պիտի ուտի։
Հղի՞ ես։ Ու այստեղ հղիությունը ու սեռը որոշելու լիքը նախնադարյան ու զզվելի պրոցեդուրաներ։
Շատ նիհար ա երեխեդ։ Մեր հարևանի հարսը ծնված օրվանից մաննի կաշա ա տալիս, տես երեխեն ինչ թմբլիկ ա։
Էն խանութի կաշաներից տուր, քեզ պե՞տք ա սաղ օր ճաշ ես եփում։

Հաջորդ 20-ը

Ո՞նց, երկու ամսականին ջուր չե՞ս տալիս, մենակ կու՞րծք, մեղք ա, տնաշեն։
Ինձ սեռ հաշվողի տվյալ տվեք, բայց որ հարյուր տոկոս լինի, թե չէ աղջիկ որ եղավ, չեմ բերելու։
Լողացնելուց երկարավիզիկ արա, թե չէ կոլոտ ու կարճ վզով կմեծանա։
Երեխուն ծնված օրվանից իր մահճակալում՝ առանձին սենյակում քնացրու, կաթի շիշը դիր բերանը, դուրս արի։ Մի քիչ կղժժա, կսովորի, ոչինչ։
Էդ կրծքից կտրի հա, վրադ հալ չի մնացել, օրգանիզմումդ վիտամին չմնաց։
Տղային երկար չեն կերակրի, սեռական շեղումներ կունենա։
Անպայման քաչալ կտրի, թե չէ մազերը անորակ կլինեն։
Հղի մի կերակրի, էդ կաթդ թույն ա դարձել։
Դու կաթ չունես, որովհետև ձեր ցեղը կաթնատու չի, մսատու ա։ Հլը մորդ ու տատուդ նայի։
Ու՞ր ա էնտեղ կուրծք, որ մի հատ էլ կաթ ունենաս։
Դոշակի տակ դանակ ու մկրատ դիր, որ վատ երազներ չտեսնի։
Վախեցած ա երևում, վախ չափողի մոտ տար։
Այծի կաթը մոր կաթից օգտակար ա, տուր թող խմի։
Քնած երեխու գլխին բամբակ վառի, որ լավ քնի։
Արևի տակ շատ մի կանգնի, կաթդ կթթվի։
Էն տղա երեխուն տվեք հարսի ձեռը, որ տղա բերի։
Հետո ինչ, որ ղժժում ա, իրեն ճղում ա, շատ մի գրկի, թե չէ մինչև ինստիտուտ գրկած ես տանելու։
Եթե կերակրում ես, մածուն մի կեր, կաթդ կմերվի։
Սպորտով մի զբաղվի, կաթդ մածուն կդառնա։

Հջորդ 20-ը

Հղի ժամանակ մազ մի կտրի, երեխու կյանքը կկարճանա։
Գուլպա ու կիպ կոշիկ հագցրու անպայման, որ ոտքերը շատ մեծ չլինեն։
Մինչև երեխու ծնվելը ոչինչ մի առ, լավ նշան չի։
Տես, մատները ուտում ա, որ ասում եմ սոված ա մնում։
Ծնված օրվանից գազարի սոկ տուր, որ բոյով լինի։
Ժամը 8-ից հետո տնից մի հանի երեխուն, սատանան կգա։
Գիշերով եղունգները մի կտրի։
Մազերդ թափվում են, ուրեմն երեխեդ սկսել ա քեզ ճանաչել։
Կաթդ շատ յուղոտ ա, երեխեդ ճարպակալում ունի։ Կամ հակառակըկաթդ անյուղ ա, երեխեդ դրա համար նիհար ա։
Կաթ ունենալու համար ամբողջ օրը ձավար կեր ու եղինջ։ Եղինջը տեղով կաթ ա։
Լավ կիպ բարուրի, որ ոտքերը ուղիղ լինեն։
Ամառ-ձմեռ բրդի վրա քնացրու, որ քրտինքը քաշի։
Ձուկ մի տուր ուտելու, թե չէ չի խոսի, ձկան նման համր կլինի։
Առաջին անգամ որ քայլեց, ոտքերի արանքով դանակ անցկացրու, որ կյանքում սխալ քայլեր չանի։
Հղի ժամանակ ինչ ուզում ես կեր, թե չէ երեխեն շիլ կծնվի։
Ով որ տեսավ երեխու առաջին ատամը, պետք է երեխու վրայի շապիկը պատռի, որ մնացած ատամները հեշտ հանի։
Մեջքի վրա մի պառկի, կաթդ հետ կքաշվի, կլցվի թոքերդ։
Մինչև երեք ամսական եղունգները մկրատով մի կտրի, ատամներով կրծի։
Վզի հետևը մի պաչի, խռովկան կլինի։
Ոտքերի տակը մի պաչի, ուշ կքայլի։

Հաջորդ 20-ը

Ձեռքը մի պաչի, ժլատ կլինի։
Օրորոցի տակ ջրով աման դիր, որ «ծարավ» չանցնի։
Եթե դրսում հուղարկավորություն է, երեխուն դուրս հանի, որ մեռելը երեխու ցավերը հետը տանի։
Քեռու հողաթափով երեխայի բերանին խփիր, որ փսլնքոտ չլինի։
Եթե լոզերը գնում են, երեք անգամ մկրատով կտրի թափվելու պահին, որ էլ չգնա։
Հղի ժամանակ ծամոն մի ծամի, որ երեխեն լոզոտ չլինի։
Լողացնելուց հետո մի պաչի, մինչև չքնի, ջուրը մի թափի, որ քունը չփախչի։
Էխօ-ն տղա՞ ա ասել։ Սուտ ա, չի կարա պատահի։ Գեշացել ես, հաստատ աղջիկ ա։
Երեխու վրայով մի անցի, կոլոտ կլինի, հետ անցի, որ կոլոտ չլինի։
Երեխու չորացած պորտալարը գցիր մի հաջողակ մարդու գրպանը, որ ինքն էլ հաջողակ լինի։
Եղունգները գցիր հոր գրպանը, որ շատ փող աշխատի։
Սեփական ոտքերն ա ուտում, եղբայր ա ուզում։
Եթե -ի մեջ միս ես բերում տուն, երեխուն տնից հանի, նոր միսը ներս բեր։
Ծննդաբերելուց հետո մայրը օր պիտի չլողանա։
Եթե չի խոսում երեխեն, ճաշ եփելուց կաթսայի կափարիչին առաջացած ջուրը տուր թող խմի։
Եթե չի խոսում, բանալի պտտի բերանում։
օր երեխուն տնից մի հանի։
Առաջին անգամ լողացնելուց երեխու տաշտի մեջ հում միս դիր, որ պինդ ու թմբլիկ լինի։
Հղի ժամանակ առաջին անգամ ում մոտ խաղը զգացիր, իրեն ա նման լինելու։
40-ի մեջ ուրիշ տղամարդ չպիտի էդ տուն մտնի։

Հաջորդ 20-ը

Կոնյակ տուր, որ լավ քնի։ Դու էլ կոնյակ խմի, որ գազեր չունենա։
Եթե հղի ժամանակ ձու գողանաս, երեխեդ թշին փոքրիկ կունենա։
Եկեղեցում ոչ մի տեղիդ մի կպի հղի ժամանակ, թե չէ երեխեն էդ տեղում խալ կունենա։
Ոչինչ, թող մի հատ կարգին լացի, որ թոքերը բացվեն։
Մաման գիշերը չպիտի պաչի, թե չէ վատ կքնի։
Հայելու դիմաց մի պահի մինչև մեկ տարեկան։
Լողացնելուց հետո մի պաչի, որ լավ քնի։
Ծննդկանի մայրը չպիտի գա ծննդատուն, թե չէ դժվար կունենա։
Թթու մի կեր, կաթդ կկտրվի։
Երեխու բոյո շորի մետրով մի չափի։
Երեկոյան լողացնելուց տաշտի մեջ դանակ ու մկրատ դիր, որ չարքերը չգան։
Երեխու ճակատին երակ կա, մեջքին կապտուկ կա, ուրեմն հաջորդդ հաստատ տղա ա լինելու։ Եթե տուտուզն ա կապույտ, հաջորդը հակառակ սեռի ա լինելու։
Վառված տեղին ձեթ քսի։
Բոլոր տեսակի վերքերին, պզուկներին արաղ քսի։
Սուրճ քիչ խմի հղի ժամանակ, թե չէ երեխեն սև կլինի։
Հղի ժամանակ եթե շատ ջուր խմես, երեխեն փռչոտ կլինի։
Երեխեն հորանջում ա, ուրեմն աչքով տվեցին։ Ասա «չար աչք, չար փուշ» ու բերանը երեք անգամ խաչակնքի։
Կերակրելուց սև լիֆ մի հագի, կաթը հետ կգնա։
Հղի ժամանակ սեռական հարաբերություն ունենալ չի կարելի, երեխու գլխին թեփուկներ կլինեն։
Մինչև քառասունք սենյակում լույս վառի, որ օրորոցագողը երեխուն չտանի։

Հաջորդ 20-ը 

Լեզուն հանել ա, ջուր ա ուզում։
Մատները մի թող որ ուտի, կբարակեն։
Առաջին անգամ եղունգ կտրելուց ձեռքերի մեջ փող դիր։
Աչքերը կապի, որ լավ քնի։
Լեզուն հանում ա, նշանակում ա, որ տուտուզը քոր ա գալիս։
Հղի ժամանակ արևածաղիկ մի կեր, երեխեն փսլնքոտ կլինի։
Քառասունքի մեջ երեխու մաման չպիտի լողացնի ու եղունգ կտրի, թող տատիկը անի։
Եթե ձուկ ես տվել, նույն օրը էլ կրծքի կաթ պիտի չտաս։
Եթե երեխեն ձեռքերը փակ ա պահում, ուրեմն ժլատ ա լինելու։
Եթե աղջիկը հորն ա նման, ուրեմն երջանիկ ա լինելու։
Երեխուն քիչ պաչի, նիհար կմնա։
Եթե բացասական ռեզուս ունես, նույն սեռի երեխաներ կունենաս։
Կեսարյանո՞վ ես ունեցել։ Մորդ ես քաշել էլի։
Եթե երեխեն վախեցել ա, իր մեզից տուր, կենտ թվով օրեր պետք ա խմի ։
Հղի ժամանակ մի գործի, պորտալարը կփաթաթվի։
Սեղանի վրայով, դռան շեմի վրայով երեխուն մի տուր։
Լուցկու հատիկներ պետք է վառել ու անուններ տալ, որ պարզենք, թե ով երեխուն աչքով տվեց։
Կուտերով միրգ տղա երեխաներին չի կարելի տալ, սեռական օրգանը կարող է խցանվել, եթե կորիզը կուլ տա։
Գովելուց հետո տուտուզը կճմտի, որ աչքով չտան։
Հետ ա տալիս, որ ասում եմ՝ կաթդ երկար ա մնացել կրծքի մեջ, թթվել ա։

Հաջորդ 20-ը

 

Փորդ սուր ա, տղա ես ունենալու։
Գաղտունը պետք է կոշտ խիտ սանրով սանրել, որ սիրուն փակվի։
Աղջի՞կ ա։ Տղայի ա նման։ Հաջորդդ հաստատ տղա ա լինելու։
Հղի ժամանակ շատ ջուր մի խմի, որ փորդ շատ չմեծանա։
Երեխային մեջքով քեզ գրկի, որ թոքաբորբ չկպնի։
Մսով ճաշ եփելիս միսը հանի, որ չխեղդվի, մսի համը ջրին անցնի, հերիք ա։
Քառասունքից դուրս չեկած երկու երեխա իրար չպիտի հանդիպեն, քառասնակոխ կլինեն։
Նոր քայլող երեխան եթե ընկնի, էլ երեք ամիս չի քայլի։
Երեխային քնած նկարել չի կարելի։
Առաջին մազը պետք ա խուզես, հարամ մազ ա։
Քառասունքի մեջ դռան շեմին խորովածի շիշ կամ դանակ դիր, որ չարքերը չգան։
Ատամհատիկը չի կարելի ուշ անել, մյուս ատամները ուշ կհանի։
Քառասունքից հանելիս երեխայի մոր հայրը պետք է ոտքերը լվանա տաշտի մեջ, հետո առանց ոտքերը հանելու, պետք է երեխային լողացնել այդ դաշտի մեջ։
Քառասունքի մեջ երեխու հայրը չպետք ա կտուր բարձրանա։
Կթած կաթը թափելիս ջուր բաց, որ կաթը չկտրվի։
Լուսավոր սենյակից մութ սենյակ տանելիս, ջուրը մտցնելիս ասա «չար աչք, չար փուշ»։
Քառասունքի մեջ, եթե հանգուցյալի տնից մարդ է գալիս, երեխուն տնից հանի, թող եկողը մտնի, նոր երեխուն ներս բեր։
Երեկոյան կաթի մեջ ալյուր լցրու, որ ամբողջ գիշեր քնի։
Եթե երեխեն գիշերն ու ցերեկը չի տարբերում դեռ, գիշերանոցը թարս հագցրեք։
Կերակրի, նոր լողացրու, անմիջապես հետո էլ քնացրու։ Լողացնելուց հետո որ կերակրես, բերանից հոտ կգա։

Հաջորդ 20-ը

Ուրիշ երեխու կուրծք մի տուր, քո երեխեն հոտ կառնի, էլ չի վերցնի։
Քառասունքից հանելիս տաշտի մեջ գրտնակ դիր, որ մեջքը ամուր լինի, ոսկեղեն լցրու, որ հարուստ լինի։
Երեխուդ ով տեսել ա, անունները գրի թղթի վրա, փաթաթի բամբակի մեջ ու վառի, որ չար աչքը դուրս գա։
Կրծքի կաթը լցրու երեխու աչքերի մեջ, որ գույնը փոխվի։
Հղի ժամանակ լվացք մի կախի, թե չէ եթե ձեռքերդ վերև բարձրացնես, երեխու պորտալարը կփաթաթվի, կխեղդվի։
Երեխու մազերը կտրի, թե չէ ամբողջ սնուցումը մազերին է գնում, դրա համար է նիհար։
Եթե փորի աջ կողմից է խփում, տղա է, եթե ձախ կողմից՝ հաստատ աղջիկ է։
Մի կուրծքը տուր, հետո մյուսը, որովհետև մեկի մեջ կաթ է, մյուսի մեջ՝ ջուր, թե չէ եթե մեկը տաս, երեխեն ծարավ կմնա։
Թեյը անպայման շաքարով խմի, թե չէ կաթդ ուղղակի ջուր կլինի։
Հղի ժամանակ կատու մի գրկի, թե չէ երեխեն մազոտ կլինի։
Քառասունքի մեջ մայրը ջրով և օճառով գործ չպիտի անի, ձեռքերը ջրի մեջ չպետք է մտցնի։
Եթե երեխան գիշերը արթնացավ, անունով մի դիմի, թե չէ սատանան անունը կտանի։
Լողացնելուց հետո որ ցայում ես, տաշտի մեջի ջուրը ամբողջությամբ մի լցրու երեխու վրա, արևի բաժին թող։
Երեխու դատարկ սայլակը մի քշի, դատարկ օրորոցը մի օրորի։
Լողացնելիս օճառաջուր կաթեցրու աչքերի մեջ, որ փայլուն լինեն։
Երբ երեխան մահճակալում չէ, պետք է այն ծածկել, թե չէ սատանան բուն կդնի։
Ուրբաթ օրերին երեխային չի կարելի լողացնել։
Ծննդաբերությունից հետո մեջքիդ յախու կապի, թուլացած կլինի, թե չէ էլ չես հղիանա։
Եթե հարազատներից մարդ է մահանում, իսկ դու հղիանում ես, մահացողի հակառակ սեռի երեխա կունենաս։
Քառասունքից դուրս չեկած երեխան ու նոր ամուսնացած կինը չպիտի հանդիպեն։

Հնդկաստանը Ռուսաստանից աննշան ծավալով նավթ է ներկրում. Թրամփ Տասնամյակների կուտակված կարիք կա, դա բավարարելու առումով առողջության ապահովագրության դիմելիությունն աճում է. համակարգն ու ռիսկերը կառավարելի են. Ավանեսյան Ի՞նչ է իրականում Ռուբեն Վարդանյանն ասել Բաքվի դատական ֆարսի ընթացքում․ ընտանիքը մանրամասներ է հայտնում Այսօր մեր կարևորագույն խնդիրներից մեկը ինքնության հարցն է․ Արեգ ՍավգուլյանՓաշինյանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին համեմատում է ծայրահեղական իսլամի հետ. Էդմոն Մարուքյան «Միջանցք» կա, փոխադարձություն չկա. ի՞նչ է շահում Հայաստանը. Վահե Հովհաննիսյան Ես համարում եմ, որ մեր հողերը հանձնելու դիմաց ինքը կաշառք է ստացել. Արշակ ԿարապետյանՀայաստանում կյանքի միջին տևողությունը հասել է ամենաբարձր՝ 78.6 տարի ցուցանիշի. Ավանեսյան Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասին Սպիտակում բախվել են «Mercedes Vito»-ն ու «Opel»-ը. 6 վիրավnր կա Կայացել է լեգենդների «Էլ Կլասիկո»-ն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ Կապանի ԲԿ-ում 10 բարձրորակ մասնագետ է աշխատում«ՀայաՔվեն» Գյումրիում բացեց արդեն երկրորդ տարածքային գրասենյակըՀրապարակա՛վ պաշտպանել Հայաստանի բարեկամ Իրանին․ ահա՛ Հայաստանի իշխանության այսօրվա անելիքը. Խաչիկ ԱսրյանԲռնաճնշումներ Վաղարշապատում. տեղի են ունենում խուզարկություններ և ձերբակալություններ. Սևակ Խաչատրյան ԱԺ-ն ընդունեց զինծառայությունից խուսափած քաղաքացիներին պատասխանատվությունից ազատելու օրինագիծը Նյութական մոտիվացիա ենք ստեղծում 24-25 տարեկան զինծառայողների համար, որ շարունակեն ծառայությունը. Սուրեն Պապիկյան Ջուր չի լինի մինչեւ երեկո․ հասցեներ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Կրակnցներ դպրոցում, առնվազն 9 մարդ մաhացել է, մոտ 25-ը՝ վիրավnրվելFun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը ԱՄՆ վարչակազմի ճնշման ներքո՝ Ուկրաինայում ընտրությունները կարող են տեղի ունենալ մինչև մայիսի 15-ը՝ խաղաղության համաձայնագրի շուրջ հանրաքվեի հետ միաժամանակ18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 12-ինՄիայնակ բնակվող յուրաքանչյուր տարեց պետք է ունենա հարկային արտոնություն. Հրայր ԿամենդատյանՈրն է մեր և Փաշինյանի պատկերացրած խաղաղության իրական տարբերությունը. Ավետիք ՉալաբյանՔաղաքացիները Վենսին կոչ են արել պաշտպանել քրիստոնյաներին բռնապետությունից Երևանում Վենսին բողոքներ են փոխանցվել անլար ցանցով` wi-fi-ով Արագածոտնի մարզում բախվել են «Opel»-ը և բեռնատարը․ կա զnh Վենսի տարածաշրջան այցը ֆիքսվեց ու կհիշվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցի տհաճ դրվագով՝ գրառում անելու, այն ջնջելու և անչափ տհաճ խմբագրումով կրկին տեղադրելու հանգամանքով․ Աբրահամյան ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում 2025-ին Թուրքիայից քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելելՄեքսիկայում արթնացող հրաբուխը զարմացրել է գիտնականներինԱրտակարգ իրավիճակ Երևանի Դավիթ Բեկի պողոտայումՄի անհանգստացի Փաշինյան, քո աշխատավարձը 1 դրամ չի լինի, բայց հաջորդ Վարչապետինը կլինի. Նարեկ ԿարապետյանԵրևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՈրպես անհետ կորած որոնվում է 2006 թ. ծնված Լիանա ԱրաբյանըՎարչապետ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանըԳերմանական շունը հայտնվել է Գինեսի գրքումՎենսը եկավ Հայաստան 9 միլիարդի գործարք կնքեց ու գնաց. Արթուր Միքայելյան«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել կենսաթոշակային տարիքի քաղաքացիների հետԻնչպես է ստեղծվել խորհրդային կինոյի «ոսկե» նմուշը21-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կան վիրավորներԽաբել, խաբել, սենց էլ խաբել․ Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը միակ բարձրաստճան ամերիկացին չէ, որի խոսքերը Փաշինյանի հետ հանդիպմանը «պատահաբար» սխալ են թարգմանվել․ Մարիաննա ՂահրամանյանՍաստիկ բքի պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում ենԵրևանի հազարավոր հասցեներում և Ջրվեժ գյուղում ջուր չի լինիԱՄՆ-ի արտաքին քաղաքականության տրամաբանության վերաբերյալ իմ զրույցի անոնսը ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի հետ․ Մենուա ՍողոմանյանԻ վերջո, մարդիկ պետք է իմանան իրականությունը․8 տարի տևած կեղծիքի ժամանակաշրջանը ավարտվելու է ՇՈւՏՈՎ․ Արեգա ՀովսեփյանԲա թե 9 մլրդ ներդրում. Լենա Մաթևոսյան Ստախոսությունը ամենավատ բան ա, որ պաշտոնյան կարող է ունենալ, բայց Նիկոլ Փաշինյանի թիմը պաշտոն բառի հերը անիծել ա․ Գառնիկ Դավթյան
Ամենադիտված