Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել Կարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Կկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ


Երեխա արդեն ունեմ, ծառեր շատ եմ տնկել, բայց իմ ձեռքերով տուն դեռ չեմ կառուցել. Սիրված հայ դերասանը նշում է 29-ամյակը

Life.panorama.am-ը գրում է . 

Դերասան Վահագն Խաչատրյանն այսօր նշում է ծննդյան 29-ամյակը: Life.panorama.am-ը դերասանի հետ զրուցել է ծննդյան օրվա անակնկալների, ամենամեծ ցանկությունների ու նոր տարիքից իր սպասելիքների մասին:

«Օրս սկսվել է ջերմ շնորհավորանքներով: Ճիշտ կեսգիշերին ինձ շնորհավորեց ընկերս՝ Արտակ Կարապետյանը, այնուհետեւ կինս, քանի որ նա նկարահանման էր: Ուրախ եմ, որ բացի մտերիմներիցս ու ծանոթներիցս, այսօր շնորհավորանքներ եմ ստացել նաեւ անծանոթ մարդկանցից, ովքեր ճանաչում են ինձ որպես դերասան ու գնահատում են իմ արվեստը»,- նշեց Վահագն ու նկատեց, որ ինչպես ամեն տարի, այս տարի եւս ծննդյան օրը կնշի մտերմիկ միջավայրում.

«Սիրում եմ, երբ ծննդյանս օրը իմ սիրելի մարդկանց կողքին եմ: Ամեն տարվա նման՝ այսօր էլ տարեդարձս կնշեմ ընտանիքիս՝ ծնողներիս, կնոջս, երեխայիս, եղբորս եւ տատիկիս հետ միասին»,- ավելացրեց օրվա հերոսը:

Անդրադառնալով դստեր շնորհավորանքին՝ Վահագնը մեծ ոգեւորությամբ պատմեց.

«Քանի որ ես աշխատանքի էի, նրան դեռ չեմ հասցրել տեսնել, բայց առավոտյան 09:00-ին Լուսինը զանգեց ու հեռախոսը փոխանցեց աղջկաս: Նա էլ իր քնաթաթախ ձայնով սկսեց երգելով շնորհավորել ինձ. հավատացեք, դա ամենաքաղցր ու տաք զգացողությունն էր: Ռուզիկի գոյությունն արդեն կյանքիս ամենամեծ նվերն է: Ի դեպ՝ արդեն մեկ շաբաթ է՝ աղջիկս անհամբեր սպասում է հայրիկի ծննդյան օրվան, ավելի ճիշտ սպասում է այսօրվա տորթին ու մոմերին, քանի որ այդ երեւույթը շատ է սիրում»:

Խոսելով երազանքներից՝ մեր զրուցակիցը նշեց.

«Իհարկե, երազանքներ շատ ունեմ, բայց դրանք մեծ չեն ու կարող են կատարվել: Երազանքներիս շարքում առաջնային տեղում է գտնվում այն, որ մեր երկրում արվեստի ոլորտը աճ ունենա: Ցավում եմ, որ արվեստն այսօր այնքան էլ բարձր մակարդակի վրա չէ: Տարիներ առաջ, երբ նկարահանվում էի նոր-նոր դուրս եկող սերիալներում, մտածում էինք, որ գնալով որակական աճ ենք ունենալու, բայց, փաստորեն, ճիշտ հակառակը տեղի ունեցավ: Այսօր քիչ մարդիկ կան, ովքեր զբաղվում են լուրջ գործով, ու այդ լուրջ գործն էլ, ցավոք, պահանջարկ չունի: Այս խնդիրը գալիս է նրանից, որ այդ լուրջ գործերի նկատմամբ չկա պետական վերաբերմունք: Ճիշտ է՝ նախարար փոխվեց ու գուցե ինչ-որ բան փոխվի: Ես շատ եմ սիրում թատրոնն ու արվեստն առհասարակ, իմ մասնագիտությունից երբեք չեմ հոգնում ու հաճույքով եմ աշխատում, մնում է, որ լինի համապատասխան վերաբերմունք: Հիմա իմ մեջ մեծ բացթողում եմ զգում իմ մասնագիտության առումով, Այսօր մեր ոլորտում պակասում են լուրջ ռեժիսորական, սցենարական ու դերասանական աշխատանքները»:

«Իսկական տղամարդը պետք է ծառ տնկի, տուն կառուցի ու երեխաներ ունենա»՝ հայտնի ասույթի երկու կանոնը Վահագն արդեն կատարել է, մնում է մեկը.

«Երեխա արդեն ունեմ, ծառեր շատ եմ տնկել, բայց իմ ձեռքերով տուն դեռ չեմ կառուցել, սակայն դա կիրականանա շատ մոտ ապագայում: Այս պահին իմ բոլոր ռեսուրսները աշխատում եմ ներդնել դրա մեջ»,- նշեց նա:

29-ամյա դերասանը փոքր-ինչ տխրում է, որ տարիներն արագ են անցնում, բայց նաեւ գնահատում է ունեցած ամեն բան.

«20-ների շրջանում շատ բան եմ հասցրել անել՝ սովորել եմ, այս ընթացքում իմ կյանքում եղել են ինտերակտիվ թատրոնի, մնջախաղի թատրոնի, կամերային թատրոնի ժամանակաշրջաններ, շատ ճանապարհորդություններ ու փառատոններ եմ ունեցել, նաեւ լավ աշխատակազմ եմ ունեցել, ինչի համար կրկին ուրախ եմ: Ես գոհ եմ 20-ների շրջանից, քանի որ այդ ընթացքում նաեւ ընտանիք եմ կազմել ու երեխա ունեցել: Վստահ եմ այս տարի էլ նոր ձեռքբերումներ կունենամ ու լավ կավարտեմ կյանքիս երկրորդ տասնամյակը եւ նույն հաջողությամբ մուտք կգործեմ երրորդ տասնամյակ»,- նշեց Վահագնը:

Ի դեպ՝ մեզ հետ զրույցի վերջում, մարտի 8-ին ընդառաջ, Վահագնը իր շնորհավորանքը հղեց.

«Այսօր ինձ են շնորհավորում, վաղը՝ ես: Հաճելի է, որ ամեն տարի տարեդարձիս հաջորդ օրը կապի մեջ եմ լինում հորաքույրներիս ու մորաքույրներս հետ: Շնորհավորում եմ բոլոր մայրերին, կանանց, աղջիկներին, ցանկանում եմ, որ միշտ լինեն կանացի, գեղեցիկ, առույգ ու սիրված: Շնորհավորում եմ նաեւ կնոջս տոնը ու ցանկանում եմ, որ նա միշտ լինի գեղեցիկ եւ իմ կողքին: Ամենակարեւորը շնորհավորում եմ իմ չքնաղ աղջկան, նրան շատ եմ սիրում: Ուզում եմ, որ նա առողջ մեծանա եւ դառնա ինտելեկտով հարուստ ու երջանիկ աղջիկ»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանելՍա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա
Ամենադիտված