Իրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը


20–ամյա զինծառայողը երկու շաբաթ է՝ անգիտակից վիճակում է, պատճառն անհայտ է (ֆոտո)

Հասարակություն

Ժամկետային զինծառայող 20–ամյա Դավիթ Թադեւոսյանը երկու շաբաթ է՝ անգիտակից վիճակում գտնվում է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում։ Ստեփանակերտից ուղղաթիռով Երեւան է տեղափոխվել մայիսի 1–ին։ Դավիթն Արարատի մարզի Եղեգնավան գյուղից է, երկու ամսից զորացրվելու է, ծառայում է Հադրութում։ Թե ինչ պատճառով է 20–ամյա զինծառայողը հայտնվել ծայրահեղ ծանր վիճակում, բժիշկներին դեռ չի հաջողվում պարզել։

Դավիթի մայրը՝ Հասմիկ  Թադեւոսյանը, NEWS.am–ի հետ զրույցում պնդեց, որ որդին ծառայության ընթացքում երբեւէ չի գանգատվել առողջական վիճակից։ Վերջին անգամ որդուն տեսել է ապրիլի 16–ին, երբ տուն է եկել եւ վերադարձել է զորամաս առողջ։ Ապրիլի 26–ին ծնունդն է նշել, 27–ին առողջական վիճակը կտրուկ վատացել է, ջերմել է ու տեղափոխվել Ստեփանակերտ, որտեղ երեք օր մնալուց հետո ցնցումներ է ունեցել, որից հետո նրան տեղափոխել են Երեւան, նախ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, մայիսի 4–ից Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։

Ըստ բժիշկների եզրակացության՝ նրա մոտ ախտորոշվել է էպիլեպտիկ ստատուս, թե ինչի հետեւանքով, դեռ չեն կարողանում պարզել։ Ավելի քան երկու շաբաթ հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքների մոտ լուսացնող մայրն ու հարազատները տարակուսած են ախտորոշումից:

«Ապրիլի 26–ին Դավիթի ծնունդն էր, հետը խոսել եմ, ասեց՝ սանչաստում եմ, ասեցի՝ գա՞մ, ասեց՝ չէ, մամ ջան, 27–ին դուրս եմ գալիս սանչաստից, քանի որ մեծ միջոցառում կա: Միջոցառումից հետո տղաներով հավաքվում են երեկոյան ճաշարանում, ասում–խոսում, ուրախանում են, հետո նկատում են, որ Դավիթը սառած է, ոչ խոսում է, ոչ արձագանքում, ջերմությունն է բարձրանում ու տանում են Ջաբրայիլի հոսպիտալ։ Ես ջերմությունը կապեցի պարելու, քրտնելու սառելու հետ... բայց էնտեղից բերել են էպիստատուս ախտորոշմամբ՝ հաշվի առնելով բուժգրքույկի մեջ գրված հոդվածները, բայց ես հերքում եմ, որ նման բան կա, ոչ մի խնդիր գլխի հետ կապված չի ունեցել իմ երեխեն, թե որտեղից էդ ջերմությունը, ինչ դեղ են արել, ինչ վիրուս է մտել, ինձ համար անհայտ է, ինչ արել–չեն արել բժիշկները, շնորհակալ եմ, ես իրենցից բողոք չունեմ... Ասում են՝ հակացնցումային բուժում է ստանում, ես չեմ հասկանում՝ ինչի է հայտնվել ցնցումների մեջ, ի՞նչն է պատճառը, ինձ ոչ ոք չի ասում»,–մանրամասնեց Հասմիկ Թադեւոսյանը:

Մոր խոսքով՝ Դավիթի բժշկական գրքույկի մեջ նրա առողջական վիճակի վերաբերյալ նշված են պաշտպանության նախարարի 410 հրամանով սահմանված 7գ, 10գ, 13գ հոդվածները։

Նշենք, որ հոդված 7–ի «գ» ենթակետի համաձայն` (թեթեւ եւ կարճատեւ հոգեկան խանգարումներ, կոմպուլսիվ, օբսեսիվ, ֆոբիկ, հիստերիկ բնույթի, որոնք ենթարկվում են բուժման եւ ավարտվում են լավացմամբ) ծառայությունը  թույլատրելի է սահմանափակումով։ Արգելվում է ծառայությունը մարտական հերթափոխում, մարտական զենքի հետ ինքնուրույն գործ ունենալը, ծառայությունը հատուկ զորատեսակներում:

10–րդ հոդվածը էպիլեպսիան է, որի «գ» ենթակետի համաձայն՝ եթե չկան հաստատող փաստաթղթեր, եւ ախտորոշումը հաստատվել է ըստ անամնեզի, ապա սահմանափակվում է վազքը 5 կմ եւ ավելի:

13–րդ հոդվածի «գ» կետը վերաբերում է գլխուղեղի կամ ողնուղեղի վնասվածքների այնպիսի հետեւանքներին, որոնց բնորոշ են ցրված նյարդաբանական օրգանական ախտանշանները։ Այս կետին են վերաբերում նաեւ գանգի հին կոտրվածքները՝ առանց օրգանական ախտահարումների եւ ֆունկցիաների խանգարումների եւ պիտանի են համարվում շարային ծառայության համար:

«Վայեննի բիլետի մեջ  հոդվածներ կան եւ ախտորոշել են էպիստատուս, բայց ես հերքում եմ դա, ինքը գլխի խնդիր չի ունեցել,  թե ինչ վիրուս է մտել, անհայտ է, ես չեմ կարող ասել։ Դավիթի մոտ ոչ մի խնդիր չի եղել,  զորակոչվել է բանակ առողջ եւ չի բողոքել մինչեւ էս դեպքը: Եթե գրել են՝  7գ, 10գ, 13գ, էդ դեպքում ինչի են հանել դիրքեր, միշտ դիրքերում է եղել, մասնակցել է  ապրիլյան պատերազմին: Հայրը մահացավ հոկտեմբերին, դրանից հետո էլ երեխին հանեցին դիրքեր, նա առողջ է եղել,  ու իմ համար անհասկանալի է, թե ինչի պատճառով է Դավիթս հայտնվել անգիտակից վիճակում»,–ասաց տիկին Հասմիկը՝ նշելով, որ որդին միայն հարթաթաթություն է ունեցել, որի պատճառով նրան չեն ընդունել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարան։

Սոցիալապես ծանր վիճակում ապրող, գործազուրկ,  բազմազավակ մայրը դժգոհեց մասնավորապես պաշտպանության նախարարության անտարբերությունից.  «Ես չորս աղջիկ ունեմ, երկու որդի, մեծ որդիս ծառայել է Մեղրիում, ես 3–րդ կարգի հաշմանդամ եմ, անգամ եկել են մեր տան գազն են անջատել: Ասել եմ՝ ինչ վիճակում եմ, հիվանդանոցում եմ, չեմ կարողանում վճարել, ոչ մի բան հաշվի չեն առել, այ էսպիսին է նրանց վերաբերմունքը զինվորի ու զինվորի ընտանիք հանդեպ:  Պաշտպանության նախարարությունից որեւէ մեկը չի զանգել ինձ, չի  հետաքրքրվել մեր վիճակով, ինձ որեւէ մեկը պատասխան պիտի տա, թե՞ ոչ, պաշտպանության նախարարությունն էս անուշադրությամբ ու անտարբերությա՞մբ է պատասխանում զինվորի մորը, որդի եմ տվել, որ սրան արժանանա՞մ»։

Հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Դավիթ Թադեւոսյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, հիվանդության պատճառը՝ անհայտ։

«Դավիթ Թադեւոսյանի մոտ ախտորոշված է էպիլեպտիկ ստատուս, բայց թե որն է պատճառը, որ հանգեցրել էպիլեպտիկ ստատուսի, չենք կարող ասել։ Գիտենք, որ ինքը գլխի շրջանում տրավմա է տարել է, որից հետո բուժվել է եւ խնդիր չի ունեցել։  Հանրապետության առաջատար մասնագետների մասնակցությամբ կոնսիլիում է հրավիրվել,  քննարկվել է մանրամասն եւ ախտորոշվել Էպիստատուս։ Մինչ այդ Էպիլեպսիկ  ցնցումներ ունեցել է, թե ոչ,  չենք կարող ասել, քանի որ նա չի նկարագրել դա։ Զորամասում ջերմել է մի քանի օր, այդ պահին ցնցումներ չի ունեցել, տեղափոխվել է Ստեփանակերտի  հիվանդանոց, ոչինչ չեն հայտնաբերել: Երկու օր հետո ցնցումներ է ունեցել, որը դեղորայքով չի հանդարտվել, որից հետո էլ տեղափոխել են մեզ մոտ։ Իսկ թե ինչից  է առաջացել՝ սովորական վիրուսից, թե մրսածությունից, պարզ չէ»,–մանրամասնեց Գայանե Հովհաննիսյանը։

Նա հերքեց նաեւ ծեծի, գլխի շրջանում հարվածներ ստանալու  հետեւանքով այդ վիճակում հայտնվելու վարկածը։

Հարցին, թե ինչպես է ստացվել, որ սահմանափակումներով ծառայության պիտանի Դավիթ Թադեւոսյանը դիրքեր է բարձրացել, թե խաղաղ, թե պատերազմի ժամանակ,  ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի ավագ սպա իրավաբան, փոխգնդապետ Արեն  Սարգսյանը մեկնաբանեց. «Արդյոք տվյալ երիտասարդը մինչեւ ապրիլյան դեպքերը  թշնամու նախահարձակ գործողությունները ընդգրկված է եղել մարտական հերթապահության մեջ կամ դրանից հետո, սա շատ կարեւոր խնդիր է, որպես իրավական ակտի պահանջի ապահովում: Եթե նա ընդհանրապես խաղաղ ժամանակ չի ընդգրկվել, իրավական ակտի կիրառման խնդիր չեմ տեսնում, իսկ եթե մինչեւ դա էլ է եղել եւ Դուք ստույգ տվյալ ունեք, ես կարծում եմ՝ չի եղել, քանի որ հրամանը հստակ սահմանում է, որ արգելվում է։ Այդ հարաբերությունները մանավորեցնող շտաբի պետի գաղտնի հրաման կա, որը նախատեսում է սահմանափակումների ու հաստիքների ցանկը, այդ հրամանը առավել մանրամասն է կարգավորում սահմանափակումները։ Եթե չի պահպանվել հրամանի պահանջները, բնական է՝ խախտում է , բայց այլ խնդիր է այդ տեղեկությունների ստույգ լինելը»։ 

Ամեն դեպքում, 20–ամյա զինծառայողի մայրը պնդում է, որ որդին դիրքերում եղել է բոլոր դեպքերում, իսկ պաշտպանության նախարարության հանդեպ վստահությունը կորցրել է դեռեւս ավագ որդու՝ Գասպար Թադեւոսյանի ծառայության օրոք: Գասպարը դեռեւս երկու տարի առաջ ծառայության ընթացքում քիթը կոտրել է, ինչը վիրահատելը պաշտպանության նախարարության օրենքով սահմանված պարտականությունն է, սակայն վիրահատության վերաբերյալ դիմումներն ու մոր խնդրանքները մինչ օրս մնացել են անարձագանք:

 

Շախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանում«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Հնդկաստանում ջրhեղեղների հետևանքով զnhվել է ավելի քան 40 մարդ Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան ԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս չայցելել Իրան և երկիրը լքել նաև Հայաստանի միջոցով Ուկրաինայի զինված ուժերի կողմից Վորոնեժի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Չլուծված hակամարտnւթյան պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու համար. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված