Պաշտոնից ազատում` վարչապետի որոշմամբ
Ուշադրության կենտրոնումՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել Արմեն Մարգարյանին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:
ՀՀ վարչապետի որոշման մեջ ասվում է.
"Ղեկավարվելով "Քաղաքացիական ծառայության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ կետով և 33-րդ հոդվածի 1-ին կետի "ա" ենթակետով`
Արմեն Մարգարյանին 2017 թվականի մայիսի 18-ից ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից":