Մեր ժողովուրդը հավատում և վստահում է ամեն ինչի, բացի Աստծուց և իր սեփական ուժերից
Ուշադրության կենտրոնումՀրանտ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ես վստահ եմ, որ մեր ժողովրդի 99 տոկոսը լինելով քրիստոնյա սխալ է ընկալել և հասկացել քրիստոնեությունը: Դա գալիս է նրանից, որ հայ ազգին դեռ դարեր առաջ շան ծիծ կերած ազգերը փորձել են շեղել իր կրոնից գայթակղելով սատանայի թվական բարքերով և ճոխություններով: Ասեմ, որ դա շատ լավ աշխատեց և իր մեծ արդյունքը թողեց հայ մտքի և հոգու մեջ կասկածի տակ դնելով իր անարատ հավատքին:
Մեր ազգը միամիտ և հավատացող ազգ է, քանի որ նրա հոգին ու սիրտը մաքուր է ինչպես հոսող ջուրը և շատ շուտ պխտորվում թեթևակի ստից: Այսինքն ընդօրինակում ենք ամեն ինչ և մոռանում, որ մեր նախնիները հավատքին և տիրոջը նվիրված լինելով այսօր մեզ բաժին թողեցին այս մի բուռ քարքարոտ բայց հրաշք երկիրը:
Իսկ ինչ ենք անում մենք, ինչ աղանդավոր երևույթների ասես տրվեում եք չգիտակցելով, որ Հայկի երկիրը կործանելու և հայի տեսակին վերացնելու համար ընդամենը պետք է զրկել հային իր կրոնից և այն կվերանա աշխարհի երեսից: Ահա, թե ինչ էս անում քո գլխին հայ ժողովուրդ, իզուր չեր ասվածը հայերի հետ պատերազմել պետք չէ, հայերը կվերանան իրենց իսկ միամտությամբ և այն հավատով, որը կոչվում է գայթակղություն: