Թրամփը Լավրովին պատմել է ուղեւորատար օդանավ պայթեցնելու՝ ԻՊ-ի ծրագրերի մասին. ԶԼՄ-ներ
ՔաղաքականությունԳաղտնի տվյալները, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխանցել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին, ԱՄՆ-ն ստացել է իսրայելական հետախուզությունից՝ Իսլամական պետության գործողությունների վերաբերյալ, հաղորդել է ABC հեռուստաալիքը: Ըստ այդ տեղեկատվության՝ ԻՊ-ն ծրագրել է ահաբեկչական ակտ իրականացնել դեպի ԱՄՆ թռչող ուղեւորատար ինքնաթիռում:
Իսրայելական հետապուզությունը հաղորդել է, որ ահաբեկիչները մտադիր են եղել ռումբը օդանավ մտցնել նոութբուքի միջոցով, ինչը կդժվարացներ դրա հայտնաբերումը օդանավակայանների ստուգման համակարգերի կողմից:
Ըստ ABC-ի՝ հենց այդ պատճառով են ԱՄՆ-ում որոշել արգելել մի քանի իսլամական եւ ԵՄ երկրներից նոութբուքերի տեղափոխումը:
ABC-ի աղբյուրը նկատել է, որ տեղեկատվությունը իսրայելական կողմը ԱՄՆ-ին է փոխանցել գաղտնիության պահպանման պայմանով: Լավրովին այդ մասին տեղեկացնելով՝ Թրամփը, ըստ ABC-ի, սպառնալիքի տակ է դրել իսրայելցի հետախույզի կյանքը: