Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել Կարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Կկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ


Անմահ հիթեր, որոնք ճանաչում բերեցին մեր աստղերին. Քրիստինե Պեպելյան, «Հրաժեշտ»

BlogNews.am-ը նոր շարք է սկսում, որի շրջանակներում իր ընթերցողներին կներկայացնի ժամանակին իսկապես մեգահիթ դարձած երգերի պատմությունները: Երգեր, որոնց տակ մարդիկ սիրահարվել են, պարել, բաժանվել ու հաշտվել, երգեր, որոնք մի ողջ ժամանակաշրջանի խորհրդանիշ դարձան, որը հիմա կոչում են «հեռավոր 90-ականներ»:

Այսօր կանդրադառնանք Քրիստինե Պեպելյանի «Հրաժեշտ» երգին, որը մեկ օրում հիթ դարձավ, իսկ երգչուհուն բերեց ճանաչում ու համաժողովրդական սեր: Երգի հեղինակների, նրա պատմության ու անցած ճանապարհի մասին զրուցելու առաջարկը Քրիստինեն սիրով ընդունեց և պատմեց այնպիսի մանրամասներ, որոնց մասին երբեք առիթ չի եղել խոսելու.

«Շատ ճիշտ երգ եք ընտրել, այն իսկապես իմ ստարտն էր որպես մեներգչուհի, որովհետև հենց այս երգն էր, որ գրվել էր հատուկ ինձ համար: Մոտ 20 տարի առաջ Մարինե Գյուլումյանը իրենց տանը ցույց տվեց ինձ երգը, և ես այն շատ հավանեցի, որովհետև հասկացա, որ այն իմ երգն է: Շատ ուրախ էի, որ վերջապես կունենամ իմ առաջին երգը, որովհետև մինչ այդ ես աշխատում էի Երգի պետական թատրոնում, բայց հատուկ ինձ համար գրված երգեր չկային: Ես երգում էի այն ռեպերտուարը, որը կար թատրոնում, այսինքն՝ այն երգերը, որոնք մի քանի արտիստներ երգում էին տարբեր համերգների ժամանակ: Եվ այդ առումով այս երգը շատ մեծ ձեռքբերում էր ինձ համար: Ես չսխալվեցի, երգն իր գործը իրոք արեց։ Մարդիկ սիրեցին այն միանգամից: Ես անգամ հիշում եմ, որ մարդիկ դեռ դեմքով ինձ չէին ճանաչում, բայց երգն արդեն գիտեին»:

 

Երգի հետ կապված՝ Քրիստինեն մի պատմություն հիշեց, որն ասես գեղարվեստական ֆիլմի տեսարան լինի. «Մի դեպք եղավ Բարեկամության անցումում. ձայնագրման կետեր կային, ձայներիզներ էին վաճառում այն ժամանակ: Իմ երգն էր հնչում շատ բարձր: Ես լսում էի և շատ ուրախ էի, բայց մարդիկ ինձ չէին ճանաչում: Չդիմացա, մոտեցա աշխատողին ու հարցրի. «Իսկ ո՞վ է երգում այս երգը»։ «Չգիտեմ անունը, բայց կարծեմ՝ Քրիստինե, մի տեսակ էլ  ազգանուն ունի)))»: Ես, իհարկե, ոչինչ չասացի, ու նա առաջարկեց ինձ գնել այդ ձայներիզը. «Շատ լավ երգա, առաջինն եմ դրել կասետիս մեջ, որովհետև կասետս էս երգնա ծախում»: Ես իհարկե հրաժարվեցի, իսկ նա իմ հետևից գոռաց՝ փոշմանելու ես: Ասացի՝ դու էլ, ու գնացի:

 

Պարզվում է՝ երգչուհին երգը ձայնագրելու և գործիքավորելու համար անհրաժեշտ գումարը պարտքով էր վերցրել:  Գումարները, որոնց մասին նշում է Քրիստինեն, հիմա կարող են ծիծաղելի թվալ, իսկ այն տարիներին դա իսկապես լուրջ գումար էր. «Շատ դժվար եմ ստեղծել այս երգը: Գործիքավորումը Արամ Ավագյանինն է, որի համար 50 դոլար վճարեցի, ձայնագրության համար վճարեցի 47 դոլար, իսկ այդ 100 դոլարը պարտքով էի վերցրել: Տեսահոլովակը երգից շատ ավելի ուշ եղավ, երբ երգն արդեն իր անելիքն արել էր, որովհետև երբ ես ձայնագրված երգը տվեցի ռադիոկայաններին, հաջորդ օրը արթնացել էի արդեն ճանաչված»:

Անդրադառնալով մեր նախագծին՝ Քրիստինեն նշեց. «Հրաշալի գաղափար է, քանի որ հին երգերը բոլորովին այլ ասելիք ունեին: Այդ երգերի հիման վրա է ստեղծվել ժամանակակից հայկական էստրադան: Այն ժամանակ ստեղծված երգերը կոմերցիոն ոչ մի նպատակ չունեին ու հենց դրա համար էլ այդքան լավն էին: Երգը երգել եմ հենց այնպես, ինչպես որ այն գրվել էր, ոչինչ չէի փոխել նրա մեջ ու հենց դրա համար էլ շատ շնորհակալ եմ Մարինե Գյուլումյանին, ով կարողացել էր ստեղծել նման երգ, և ում թեթև ձեռքով էլ մեկնարկեց իմ մեներգչուհու կարիերան»:

Նյութը՝ Արմինե Հայարպետյանի

Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանելՍա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար
Ամենադիտված