Արփինե Հովհաննիսյանը ազատվել է պաշտոնից
ՔաղաքականությունՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արփինե Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.Արփինե Հովհաննիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից»,–ասվում է Նախագահի հրամանագրում: