ԱԺ նախագահը հնարավոր է լինի՝ Արա Բաբլոյանը. Շարմազանովը չբացառեց
Ուշադրության կենտրոնումՀանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի բացառում, որ Ազգային ժողովի նախագահ հնարավոր է նշանակվի Արա Բաբլոյանը: Այսօր՝ մայիսի 17-ին, կուսակցության ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ով է լինելու ԱԺ նախագահը:
«Հավանական թեկնածուն արդեն կա, առաջ չընկնենք, շատ փորձառու, շատ հագարժան մեր ընկերը»,- ասաց նա:
Լրագրողների հարցին՝ հնարավոր է Արա Բաբլոյանը լինի, Շարմազանովը պատասխանեց. «Ինչու ոչ»:
Շարմազանովը չբացառեց նաեւ, որ խորհրդարանի փոխխոսնակը կլինի արդարադատության արդեն նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը: Խմբակցության ղեկավարն ամենայն հավանականությամբ լինելու է Վահրամ Բաղդասարյանը:
Նշենք, որ քիչ անց տեղի կունենա ԳՄ նիստը, որից հետո արդեն Խորհրդի նիստ: Քննարկվելու է ԱԺ նախագահի եւ փոխնախագահի հարցը: