Պատրաստ եմ աշխատել ներկայացված բոլոր կուսակցությունների հետ. Սերժ Սարգսյանը՝ ԱԺ-ում
ՔաղաքականությունՈրպես Հանրապետական կուսակցության նախագահ՝ ես գոհ եմ մեր կուսակցության արձանագրած արդյունքներից: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստի ժամանակ ասաց Հանրապետության նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
«Այս օրերին ինձ առավել հաճախ տրվող հարցերից մեկն այն է, թե արդյոք ես գոհ եմ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներից: Որպես Հանրապետական կուսակցության նախագահ, ես գոհ եմ մեր կուսակցության արձանագրած արդյունքներից: Ինչ վերաբերում է մյուս կուսակցությունների ստացած մանդատներին, ապա ես հարգում եմ մեր ընտրողների ազատ կամարտահայտությամբ ձևավորված կարծիքը և պատրաստ եմ աշխատել ներկայացված բոլոր կուսակցությունների հետ՝ անկախ մեր քաղաքական հայացքներից, ակնհայտ կամ թաքնված տարբերություններից»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ խորհրդարան են անցել 4 քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն, «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքներն ու ՀՅԴ-ն: Իշխող Հանրապետական կուսակցությունն օրերս համագործակցության համաձայնագիր է ստորագրել ՀՅԴ-ի հետ: