Եղել է դեպք, որ այլ պատգամավորի փոխարեն քվեարկել եմ. Արա Բաբլոյանի խոստովանությունն ԱԺ-ում
ՔաղաքականությունԱզգային ժողովի նախագահի թեկնածու, ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը խոստովանում է, որ եղել է դեպք, երբ ինքն այլ պատգամավորի փոխարեն քվեարկել է:
Այսօր՝ մայիսի 18-ին, ԱԺ նախագահի թեկնածու, «Ելք» դաշինքից ընտրված Էդմոն Մարուքյանն Արա Բաբլոյանից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում, որ նախկինում եղել են դեպքեր, երբ պատգամավորները մեկը մյուսի փոխարեն քվեարկել են:
«Կարող եմ խոստովանել, որ ինքս քվեարկել եմ, որի համար ներողություն եմ խնդրել ամբողջ հանրության առջեւ: Կարծում եմ, որ դա ճիշտ չէ քվեարկել ուրիշի փոխարեն»,- ասաց Արա Բաբլոյանը:
Էդմոն Մարուքյանը շնորհակալություն հայտնեց Բաբլոյանին խոստովանության համար: