Գեղարքունիքի մարզի N զորամասում զինվոր է մահացել Ընդհանուր տնտեսական շահերը հիմք չեն ստեղծում կայունության համար, եթե դրա համար չկան քաղաքական հիմքեր. Աշոտյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նոր խստացում վարորդների համար. գազաբալոնները ստուգելն էլ «խաղ ու պար» չի լինի Կյանքից վաղաժամ հեռացել է Հրայր Իսոյանը Սպասվում են տեղումներ, ձյուն, անձրև․ եղանակի տեսություն Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել են Ժնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն


Գավառցի ծնողներն այցելեցին Արցախում ծառայող իրենց զինվոր զավակներին

Հասարակություն

«Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ եւ ՀՀ պաշտպանության նախարարության օժանդակությամբ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի, Սարուխան, Ծաղկաշեն, Կարմիրգյուղ համայնքների 17 զինծառայողների ծնողներ այցելեցին Արցախի զորամասեր՝ տեսակցելու իրենց զինվոր զավակներին: Ինչպես տեղեկացրեց նախաձեռնության հեղինակ «Գեղարեգ» ՀԿ ներկայացուցիչ Գրիգոր Դաշտոյանը, Արցախ տանող ճանապարհից առաջ ծնողները ստացել են Գեղարքունյաց թեմի Գավառի տարածաշրջանի Տեր Ներսես քահանա Սահակյանի օրհնությունը: «Սուրբ գործ է հայրենիքի պաշտպանությունը, եւ բոլորիս աղոթքներն առաջին հերթին պետք է ուղղված լինեն մեր սահմանները պահող զինվորների սթափության եւ զգոնության համար», - այս խոսքերով զինծառայող որդիներին տեսակցության մեկնող ծնողներին դիմեց Տեր Ներսես քահանա Սահակյանը: «Ծնողները միասնական աղոթք բարձրացրին առ Աստված, մոմեր վառեցին հայրենիքի պաշտպանների համար եւ ճանապարհ ընկան: Լուսադեմին ծնողներն արդեն զորամասի մոտ էին: Մոտալուտ հանդիպման սպասումից չքացել էր անգամ հոգնածությունը: Ժամեր անց նրանց որդիները ստացան իրենց ծնողներին տեսակցելու թույլտվությունը եւ կայացավ երկար սպասված հանդիպումը: Երջանկությունից բխող արցունքերը միախառնվել էին զինվոր որդի ունենալու հպարտությանը»,-պատմեց Գրիգոր Դաշտոյանը:

Շատ ծնողներ ավելի քան կես տարի հնարավորություն չէին ունեցել տեսնելու իրենց որդիներին: Սահմանամերձ զորամաս այցելելու առաջարկությունն արել էին զինծառայողների ծնողները «Գեղարեգ» ԿՄՀԿ-ի կողմից իրականացվող «Ես էլ եմ զինվոր» ծրագրի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ապա սկսվեց խոսք ու զրույցը բանակային առօրյայի, զինվորական ծառայության անհրաժեշտության եւ հոգեբանական ու ֆիզիկական փոփոխությունների մասին, որ ծառայության ընթացքում նկատվում են տղաների մոտ: Զինծառայողները հպարտությամբ իրենց ծնողների առաջ նշեցին, որ գոհ են ծառայությունից, հրամանատարության վերաբերմունքից, որ իրենց համար հպարտություն է՝ կրել զինվորի պատվավոր կոչումն ու զինվորական համազգեստը, ապրել զինվորական առօրյայով եւ այն զգացողությամբ, որ կարողանում են ապահովել մի ամբողջ ժողովրդի խաղաղություն: «Մենք որ մեր սահմանը չպահենք, ո՞վ մեր փոխարեն այն կպահի: Տղամարդը կյանքում կոփվում է հենց բանակում, եւ մենք մեզ հզոր ու առնական ենք զգում»,-խոստովանեցին Գեղարքունիքի մարզի զինծառայողները:

ՀՀ Պաշտպանության նախարարությունից եւ «Գեղարեգ» ՀԿ-ից իրենց շնորհակալությունը հայտնեցին նաեւ զինծառայողների ծնողները՝ նման նախաձեռնության եւ աջակցության համար: Գրիգոր Դաշտոյանը զինծառայողների եւ ծնողների հանդիպման կազմակերպումը համարեց բանակ-հասարակություն կապի ամրապնդման եւ բանակի նկատմամբ վստահության բարձրացման կարեւոր բաղադրիչ:

«Ես էլ եմ զինվոր» ծրագիրը շարունակում է անդրադառնալ զինվորական առօրյային` ծրագրի մասնակից երեխաների եւ պատանիների համար կազմակերպելով այցելություններ դեպի սահմանամերձ զորամասեր: Ռազմահայրենասիրական դաստիարակությանը նպաստող այս ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:

Խոսրով Խլղաթյան

Ո՞վ ասաց, որ իրենք մնան, պատերազմ չի լինելու. քաղաքացիները՝ Երաշխավորված խաղաղություն կոնցեպտի մասին110 միլիոն՝ իշխանությանը, 10 000 դրամ՝ թոշակառուներին. ո՞ւր է գնում պետբյուջեն. Էդմոն ՄարուքյանՓոքրիկ խմբակի ստերը․ Դավիթ ՂազինյանՆարեկ Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ․ ներկայացվել է նաև քաղաքական IA բոտըՄեր ծրագրում եղել և շարունակում է մնալ ներառված․ «Նվազագույն կենսաթոշակը դառնալու է 100000 դրամ, իսկ թե ինչպես, կիմանաք, երբ ներկայացնենք մեր ծրագիրը». Նաիրի ՍարգսյանԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը առաջին մեդալը ապահովեց Ստրանջայի մրցաշարումԻնչպիսին է ավտոճանապարհների վիճակն այս պահի դրությամբ․ տեղ-տեղ առկա է մերկասառույցԻնչպիսի եղանակ է սպասվում փետրվարի 26-ից մարտի 3-ըСу-30 СМ կործանիչ ինքնաթիռ է կործանվելԿրոնական ազատությունը վտանգի տակ․ Հայաստան, Արցախ և միջազգային պատասխանատվություն․ Սամվել ԿարապետյանԳեղարքունիքի մարզի զորամասերից մեկում զինվոր է մահացել. նախնական վարկածով սպանել ենՍուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում, «Փաստինֆո»-ի հարցադրումից հետո ֆեյսբուքյան էջից հայտարարությունը հեռացվել էԳեղարքունիքի մարզի N զորամասում զինվոր է մահացել Թույլերին խաղաղություն չեն տալիս․ Ավետիք ՉալաբյանՎեգա ընկերության և «Մերիդիան» էքսպո կենտրոնի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Ընդհանուր տնտեսական շահերը հիմք չեն ստեղծում կայունության համար, եթե դրա համար չկան քաղաքական հիմքեր. Աշոտյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հստակեցվել են ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների անկանխիկ եղանակով վճարման վերաբերյալ ընթացակարգերըՆոր խստացում վարորդների համար. գազաբալոնները ստուգելն էլ «խաղ ու պար» չի լինի Վիրտուալ առաջատար տեխնոլոգիաները՝ ՀՀ կինոարտադրության մեջ. համաշխարհային մի շարք հարթակներ կկարողանան Հայաստան գալ (տեսանյութ, լուսանկարներ) Կյանքից վաղաժամ հեռացել է Հրայր ԻսոյանըՍոցիալական արդարությունը դարձավ դատարկ կարգախոս այս վարչախմբի օրոք․ Արեգ ՍավգուլյանԹոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին 20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկըՍպասվում են տեղումներ, ձյուն, անձրև․ եղանակի տեսություն ԱրարատԲանկ. Update+ նոր վարկային առաջարկ՝ 2% հետվճարի հնարավորությամբՀամակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգըԱշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային գրանցման պահանջը մնացել է առկախված․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» առաջարկում է ոչ միայն թոշակները բարձրացնել, այլև փոխել կառավարման համակարգը Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Կոնսոլիդացիան և ուղերձների հասցեագրումը կարող են վճռորոշ լինել․ Նաիրի ՍարգսյանԻ՞նչ է փնտրում Պապիկյանը Իրանում Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Պոլսո պատրիարքի աջակցությունը Փաշինյանին Ալիևը հրաժարվել է գալ Երևան Նվազագույն պարենային և սպառողական զամբյուղները գերազանցում են նվազագույն կենսաթոշակը․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանն արևմտամետներին օգտագործում է ընդդիմության դեմ Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել ենԺնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Թոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն Գործընկերության քողի տակ․ ի՞նչ ռիսկեր են ձևավորվում Հայաստան–ԱՄՆ օրակարգում Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցներն ու հավանական զույգերը Դեղորայքի գների իջեցում՝ սոցիալական բեռի թեթևացո՞ւմ, թե՞ մեխանիզմների փորձություն Կենսաթոշակների բարձրացման ոդիսականը և պահի լրջությունը․ Միքայել Մելքումյան Ծեծկռտուք Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսանկարներով«ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` կենսաթոշակների բարձրացման թեմայովԱվելի փոքր, ավելի հզոր և ավելի տեխնոլոգիապես առաջադեմ. Tesla-ի նորագույն արևային վահանակն է ներկայացվել Սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ․ զգուշացում
Ամենադիտված