Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել են Ժնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցներն ու հավանական զույգերը Ծեծկռտուք Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ Սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ․ զգուշացում Ռուսական ռшզմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ Փաշինյան Ռուսաստանը չի կարողացել և չի կարող մեզ օկուպшցնել. Զելենսկի Ո՞ր հասցեներում այսօր լույս չի լինի


Ո՞վ սպանեց Չուգունին. հարեւանները մանրամասներ են պատմում

Հասարակություն

Armtimes.com-ը գրում է.

Քրեական հեղինակություն, քանաքեռցի 35-ամյա Արթուր Հովհաննիսյանի (հայտնի է Չուգուն մականունով) սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դեռեւս ձերբակալված անձ չկա: Այս մասին երեկ մեր զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

Արթուր Հովհաննիսյանը սպանվել է հուլիսի 14-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Տիգրանյան 5 հասցեում հնչել են կրակոցներ. պարզվել է, որ թիվ 5 շենքի դիմաց հրազենից կրակոցներ են արձակվել նույն հասցեի բնակիչ, 35-ամյա Արթուր Հովհաննիսյանի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ (Հովհաննիսյանը սպանվել է գլխին ստացած հրազենային վնասվածքից,-հեղ.)։ Նախնական տվյալներով, կրակոցներն արձակվել են, երբ Հովհաննիսյանը, դուրս գալով շենքի մուտքից, գնացել է դեպի հարեւանությամբ կայանված իր ավտոմեքենան։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5 պարկուճ, 1 գնդակ։ Առայժմ հայտնի չէ, թե ինչ հրազենից են արձակվել կրակոցները: Մեր տեղեկություններով, դրանք արձակվել են մեկ անձի կողմից: Կրակոցների պահին սպանվածի կնոջ եղբայրը եղել է հենց Արթուրի մեքենայի մեջ եւ ամենայն հավանականությամբ՝ տեսել է, թե ով է կրակել իր փեսայի ուղղությամբ: 

Քանաքեռցի Չուգունի հարեւանները երեկ դժվարացան պատասխանել մեր հարցին, թե ի՞նչը կարող էր դառնալ սպանության շարժառիթը: Արթուր Հովհաննիսյանը ամուսնացած էր, ուներ մեկ որդի՝ 4 տարեկան: Նրա հարեւանուհիներից մեկը երեկ մեր զրույցում հերքեց մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե Հովհաննիսյանը սպանվել է կնոջ եւ երեխայի աչքի առաջ: «Իրենք հենց առաջին հարկում են ապրում: Արթուրի կինը կրակոցների ձայնը լսելուց հետո վազել է դուրս, բայց նույնիսկ չեն թողել, որպեսզի մոտենա ամուսնուն, որպեսզի չտեսնի էդ վիճակում: Բոլորը այդ ձայներից դուրս վազեցին, ծնողները դուրս եկան, տեսան՝ որդին արյունաշաղախ պառկած է: Ինչ ասեմ՝ սադիստներ են եղել: Նա շատ ուժեղ մարդ էր, շատերին էր օգնում, սիրող ամուսին էր, լավ եղբայր: Սադիստ է եղել անողը, չգիտեմ ինչից կարող էր նման բան լինել: Միայն կարծում եմ, որ վարձու մարդասպան է եղել, շատ պրոֆեսիոնալ է գործել ու փախել: Քննիչն ասում էր՝ այսօր մինչեւ իրիկուն սպանողին կհայտնաբերեն, սա որերորդ դարն է, որ չբացահայտեն, տեսնենք ինչ կանեն»,- պատմեց սպանվածի հարեւանուհին: Վերջինս մեր զրույցում ասաց, որ Արթուրը դրսում բիզնեսներ ուներ, գնում-գալիս էր. «Բոլորս շոկի մեջ ենք, չգիտենք ինչ եղավ: Սպանվածի կնոջ եղբոր աչքի առաջ է եղել դեպքը, նա հիմա շոկի մեջ է, չի հասկանում՝ ինչ է կատարվել, սա իր վրա շատ վատ կանդրադառնա»,- ասաց բնակչուհին:

Մեր տեղեկություններով, քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է նաեւ Չուգունի կնոջ եղբայրը:

Նշենք, որ դեպքի առթիվ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորյալ սպանություն,  պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք պահելը, կրելը՝ պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը երեք տարի ժամկետով) հատկանիշներով։ Մեր հարցին, թե ի՞նչ վարկածներ է այժմ քննում նախաքննական մարմինը, ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը պատասխանեց, որ մշակվել են մի քանի աշխատանքային վարկածներ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Երեկ տեղեկացրել էինք, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը հերքում է մամուլում տարածված տեղեկությունները, թե Չուգունին կարող է սպանած լինել իր որդին:

Մանուկյանը երեկ ասել էր, որ Չուգունը իր սանիկն է եւ չի կարող նման բան լինել:

Ի՞նչ է փնտրում Պապիկյանը Իրանում Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Պոլսո պատրիարքի աջակցությունը Փաշինյանին Ալիևը հրաժարվել է գալ Երևան Նվազագույն պարենային և սպառողական զամբյուղները գերազանցում են նվազագույն կենսաթոշակը․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանն արևմտամետներին օգտագործում է ընդդիմության դեմ Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել ենԺնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Թոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն Գործընկերության քողի տակ․ ի՞նչ ռիսկեր են ձևավորվում Հայաստան–ԱՄՆ օրակարգում Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցներն ու հավանական զույգերը Դեղորայքի գների իջեցում՝ սոցիալական բեռի թեթևացո՞ւմ, թե՞ մեխանիզմների փորձություն Կենսաթոշակների բարձրացման ոդիսականը և պահի լրջությունը․ Միքայել Մելքումյան Ծեծկռտուք Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսանկարներով«ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` կենսաթոշակների բարձրացման թեմայովԱվելի փոքր, ավելի հզոր և ավելի տեխնոլոգիապես առաջադեմ. Tesla-ի նորագույն արևային վահանակն է ներկայացվել Սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ․ զգուշացում Ռուսական ռшզմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ Փաշինյան Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է Ռուսաստանը չի կարողացել և չի կարող մեզ օկուպшցնել. Զելենսկի Ո՞ր հասցեներում այսօր լույս չի լինի Ուսուցիչները պետք է ազատվեն ավելորդ թղթաբանությունից․ Մենուա Սողոմոնյան7 միլիոնից էլ բարձր թոշակ կա՞. Էդմոն ՄարուքյանԵրկար ժամանակ ջուր չի լինի Թոշակների բարձրացումը մարդկանց լավություն մի՛ ներկայացրեք․ «Մեր ձևով» շարժման անդամ Էդ փողն ի՞նչ եք արել. բա փրփուրը բերաններիդ ասում էիք՝ թոշակ բարձրացնելը անհնար է. Ավետիք Չալաբյան«Սա ընտրություններից առաջ պետական մակարդակով թոշակառուներին կաշառելու ծրագիր է, ոչ միայն ընտրակաշառք է, այլև պաշտոնեական դիրքի չարաշահում». «Փաստ» Ազատվեցին, բայց... մնացին. կադրային տարօրինակ «շրջանառություն» ՆԳՆ-ում. «Փաստ» «Արա»-ով պետությո՞ւն. երբ ԱԺ փոխնախագահը մոռանում է իր պաշտոնը. «Փաստ» Թոշակառուների հանդեպ նախընտրական «բարիացում»՝ բազմամիլիոնանոց պարգևավճարների ֆոնին. «Փաստ» Պաշտոնական «շրջաբերակա՞ն», թե՞ համակենտրոնացման ճամբարի կանոնադրություն. «Փաստ» Մի՛ լվացվեք, մի՛ լողացեք, ջուր մի՛ խմեք, դա ի՞նչ «թիթիզություն» է. «Փաստ» Ովքե՞ր կլինեն «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրյալները. «Փաստ» «Չգրանցել ու չթողնել». վտանգավոր մտածողության քաղաքական անատոմիան. «Փաստ» Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Ստվերային «լուծումներ» Վրաստանի սահմանին. ո՞ւմ շահերն են սպասարկվում. «Փաստ» Հայաստանը չի՛ վերադառնալու մութ, ցուրտ և անջուր տարիներ, որովհետև ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ իրականություն է դառնալու Սամվել Կարապետյանի հետ. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի մոտ 8 տարում չստացվեց, Սամվել Կարապետյանը դա կանի․ Նարեկ ԿարապետյանԲյուջեից 3.5 միլիարդ թալանչիների ու նրանց ընկերների համար․ իսկ թոշակառուն 10 հազարն ին՞չ պետք է անի. Էդմոն Մարուքյան«Բլեֆ են անում դրանք, Ծառուկյանը ճիշտ է ասում». քաղաքացիները՝ Երաշխավորված խաղաղության մասին«Հեռախոսս զանգեց…». IDBank-ը զգուշացնում է «բանկից զանգ» սխեմայով զեղծարարությունների աճի մասինՄի քանի օր առաջ անդրադարձ էի կատարել այս պրիմիտիվ հարցին. Արամ ՎարդևանյանԸնտրությունների պատմության մեջ առաջին՝ «Ուժեղ Հայաստան» չատ բոտըՈրքան կկազմի նվազագույն թոշակը, երբ իշխանության գա «Ուժեղ Հայաստանը». Հարց՝ Նարեկ ԿարապետյանինՀայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան«Թոշակները բարձրացրին, քանի որ իշխանությունը վտանգ զգաց». Նարեկ ԿարապետյանՏոտալ կոլապս է ջրի, էներգիայի, գազամատակարարման ոլորտում, վատ կառավարման հետևանք է․ Նարեկ Կարապետյան
Ամենադիտված