Ադրբեջանից բռնագաղթած 3 ընտանիք սեփականաշնորհման իրավունք ստացավ
BlogԱնի Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Տասից ավելի ընտանիք այսօրվաից կունենա իր սեփական տունը: Երևան քաղաքի Մոլդովական, Շիրակի, Վարդաշեն 6-րդ փողոցի հանրակացարանային մասնաշենքերում բնակվող տասնմեկ քաղաքացի այսօր նվեր ստացավ իր զբաղեցրած բնակելի տարածքը: Նրանց հարցը ներառված էր կառավարության նիստի այսօրվա օրակարգում: «Բնակելի տարածք նվիրելու մասին» կառավարության որոշման շնորհիվ լուծում են ստանում տարիներ շարունակ հանրակացարաններում ապրող մարդկանց բնակարանների խնդիրը:
Երևանի Մոլդովական փողոցի թիվ 1 հանրակացարանային մասնաշենքում բնակվող ընտանիքներից 3-ն էլ կառավարության որոշմամբ իրավունք են ստացել սեփականաշնորհել այն բնակարանները, որտեղ ապրել են տարիներ շարունակ: Այս ընտանիքները տարիներ առաջ բռնագաղթել են Ադրբեջանից:
Նշենք, որ այս ընտանիքներն ավելի վաղ դիմել էին Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ու ներկայացել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը