«Լանս»-ը՝ Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Իրանը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ջանքերը՝ hրադադար հաստատելու ուղղությամբ, ուղղված են մшրտական գործողությունների նոր փուլին նախապատրաստվելուն. WSJ Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Տիգրան Աբրահամյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Հայտնի են Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը Իրանում պատրաստվում են Ալի Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան. արարողությունները կանցկացնի Մոջթաբա Խամենեին Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ) Հայաստանը գլխավորել է այն երկրների ցանկը, որոնք ամենից հաճախ են հաճելիորեն զարմացնում ռուսաստանցի զբոսաշրջիկներին


Հաղորդում հանցագործության մասին. Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հանցագործության մասին ահղորդում ներկայացնելով։

«ԵԼՔ դաշինքը, համախոհների կողմից ստանալով ահազանգեր այն մասին, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական շտաբերում մարդկանց մեծ կուտակումներ են առաջանում, եւ կան մարդիկ, ովքեր շտաբի տարածքին էին մոտենում ինչ-որ համարներով, իրականացրել է արագ արձագանքում, եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը ԵԼՔ դաշինքի կողմից ավագանու թեկնածու առաջադրված Հարություն Բաբայանի եւ Սուրեն Անանյանի հետ 2017թ. մայիսի 12-ին ժամը 13:00-ի սահմաններում ժամանել են Կոմիտաս 56 հասցեում գտնվող` Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի ընտրական շտաբ, որտեղ առկա է եղել մարդկանց կուտակում, ովքեր տարածքից հեռացել են այն ժամանակ, երբ պարոն Գորգիսյանը մոտեցել է տարածքին եւ սկսել իր հեռախոսով ֆեյսբուքյան ուղիղ եթերով նկարահանել տարածքում առկա մարդկանց: Միեւնույն ժամանակ շտաբի դռների մոտ ավելացվել է վերջինիս անվտանգությունը հսկող անձանց քանակը:

Գեւորգ Գորգիսյանը 13:25-ի սահմաններում լքել է շտաբի տարածքը, սակայն Հ. Բաբայանն ու Ս. Անանյանը մնացել են շտաբի տարածքում` իրականացնելով հետագա դիտարկում, երբ 13:30-13:40-ի սահմաններում նկատել են, որ ընտրական շտաբ է մուտք գործում մաքրություն իրականացնելու համար նախատեսված համազգեստ կրող կին, ով շատ կարճ ժամանակ անց դուրս է եկել շտաբից` ձեռքում ունենալով կեսից ավել լցված սեւ պոլիէթիլենային տոպրակ, շտաբի դռների դիմաց գտնվող աղբամանների պարունակությունը դատարկել է տոպրակի մեջ, ավլել  շտաբի դիմացի հատվածը, աղբը լցրել ձեռքի տոպրակը եւ այն գցել շտաբի մոտ գտնվող աղբամաններից մեկի մեջ:

Հ. Բաբայանի խնդրանքով՝ Ս. Անանյանն ուշադիր հետեւել է` տեսնելու համար, թե ո՞ր աղբամանն է կինը գցում տոպրակը, ապա մոտեցել է աղբամանին եւ ծխախոտի գլանակով ծակել սեւ պոլիէթիլենային տոպրակը (նշան անելով վերջինիս վրա), որը կինն արդեն իսկ նետել էր աղբամանը:

Որոշակի ժամանակ սպասելով, որպեսզի իրենց նկատմամբ ուշադրությունն այլեւս կորչի, Հ. Բաբայանը «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթեւ Խաչատրյանի ուղեկցությամբ մոտեցել է Անանյանի մատնանշած աղբամանին եւ այնտեղից հանել նշված տոպրակը:  Պոլիէթիլենային տոպրակն իր բաղադրությամբ տեղափոխվել է Ելք դաշինքի ընտրական շտաբ եւ ենթարկվել զննության, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ տոպրակում առկա սպիտակ մի քանի տոպրակների մեջ տեղադրված են եղել պատառոտված եւ ճմրթված փաստաթղթեր, որոնց նախնական ուսումնասիրության եւ դրանց վերականգնման  արդյունքում ակնհայտ է դարձել, որ այդ փաստաթղթերը ՀՀԿ շտաբի կողմից ընտրակաշառքի բաժանման գործընթացի կազմակերպման նպատակով մշակված նյութեր են:

Մասնավորապես՝

1. Մարդկանց ցուցակներ, որոնք պարունակում են անձանց հասցեներ, ինչպես նաեւ մարդկանց թվաքանակ, որը ենթադրաբար այն մարդկանց ցուցակների մի մասն է, ովքեր հանդիսանում են «տան ակտիվիստը» եւ ցուցակագրվել են ընտրակաշառք ստանալու համար եւ ում հետ, ըստ ստորեւ նշված ուղեցույցի, պետք է կապ հաստատեին շտաբի ներկայացուցիչները` ընտրակաշառք փոխանցելու նպատակով: Ուշագրավ է, որ այդ ցուցակում «մեկնաբանություն» վերտառման ներքո առկա են նշումներ կապված գրիչի հետ, օրինակ «գրիչ Հայկ»:

Հաշվի առնելով Ելք դաշինքի դիմումի հիման վրա 7/51 ընտրատեղամասում իրականացված վերահաշվարկի արդյունքում ի հայտ եկած նոր հանգամանքները՝ կարելի է ենթադրել, որ դրանք հենց այն ցնդող գրիչների տրամադրման մասին նշումն է կամ, ինչպես այդ մասին Ելք դաշինքի ներկայացուցիչները բազմից հայտարարել էին տարբեր ԶԼՄ-ներով, ինչպես նաեւ ԿԸՀ ներկայացված դիմումում, ընտրողներին գումարի տրամադրման հետ միասին համատարած բաժանվում էին գունավոր գրիչներ` պահանջելով քվեարկել այդ գրիչներով` մարդկանց քվեարկությունը վերահսկելու կամ նրանց վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով` միտում ունենալով պարտավորեցնել անձին կատարել կաշառք տվողին տրված խոստումը` իր օգտին քվեարկություն կատարելու մասին:

Այնուամենայնիվ, երկու դեպքում էլ իրականցվել է հակաօրինական արարք, որի նպատակն էր կամ կեղծել քվեաթերթիկը` դիտավորյալ կերպով վերացնելով այնտեղ արվող նշումը, կամ գունանոր գրիչով քվեարկված քվեաթերթիկների առկայությունը ստուգելու միջոցով` այսկերպ տեղեկանալ անձի կողմից տեղամասում կատարված քվեարկության արդյունքների վերաբերյալ:

2. Ընտրողների ցուցակներ, որոնք պարունակում են նաեւ գումարի չափ, ինչպես նաեւ «+» եւ «-» նշանով տարանջատում, ինչն իրականացվում է գործողության կատարված/չկատարված տարբերակումն իրականացնելու համար: Ինչպես նաեւ փաստաթղթում առկա են գրառումներ այն մասին, որ կոնկրետ անձանց հարկավոր է կանչել 5000 դրամ վերադարձ ապահովելու համար:

3. Առանձնակի ուշագրավ է, որ այս ցուցակներում առանց վերնագիր թողնված սյունակի ներքո կատարված է նշում՝ «փարոս»: Ինչպես հայտնի է ՀՀ-ում Փարոս (ներկայումս՝ ընտանեկան նպաստ) ծրագիրը` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցություն տրամադրող ծրագիրն է, որի շահառուներ են հանդիսանում առավել խոցելի խավերը:

Հետեւաբար, տեղի է ունեցել առնվազն վարչական ռեսուրսի չարաշահում եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը տրամադրել է ՀՀԿ ընտրական շտաբին Փարոս ծրագրում գրանցված անձանց ցուցակները, որպեսզի ընտրակաշառքի բաժանումը կազմակերպվի թիրախավորված: Այնուամենայնիվ, Փարոս նշումը կարող է ենթադրել, որ տվյալ անձին խոստում է տրվել իրեն հաշվառել Փարոս ծրագրում կամ սպառնալիք է եղել հանել Փարոս ծրագրից` ցանկալի ձեւով չքվեարկելու դեպքում:

4. Համաձայն մեկ այլ ցուցակի, որից ակնհայտ է, որ որպես ընտրակաշառք մատուցվել են ծառայություններ կամ տրվել են խոստումներ ծառայություններ մատուցելու վերաբերյալ, վերեւում նշված է ընտրատեղամասի համարը եւ ենթադրաբար պատասխանատուի անունը, ստորեւ ներկայացված են շենքերի հասցեներ, երկու ամսաթիվ, ապա կատարման ընթացքի մասին տեղեկություն կամ անձի անուն, ով ենթադրաբար պետք է զբաղվի այդ հարցով կամ պատասխանատուն է այդ գործողության իրականացման համար:

Այսպես օրինակ «Սունդուկյան 23 շենքի հետնամուտքի ոռոգման ջուրը միացնել – միացված է», «Սունդուկյան 29շ-ի վերջին մուտքի բորդյուրը վերանորոգել – 10.05.2017թ. – զակազը գրված է»:

5. Ուղեցույց կուսակցության շտաբի ներկայացուցչի համար` բնակչին գումար հանձնելու գործընթացը կազմակերպելու նպատակով: Այս ուղեցույցը վկայում է այն մասին, որ տեղի է ունեցել հստակ համակարգված եւ կազմակերպված ընտրակաշառքի բաժանում` ըստ նախնական կազմված ցուցակների:

6. Վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահում (թաղապետարան), քանի որ առկա ցուցակներից մի քանիսում (Վարչական ռեսուրսի ցուցակ 1 եւ Վարչական ռեսուրսի ցուցակ 2) ձայների ապահովման պատասխանատուների սյունակի ներքո նշված են պետական մարմինների աշխատակիցներ, մասնավորապես` պաշտոնյա – վերահսկիչ պալատ, պաշտոնյա – քաղաքապետարան, թաղապետարանի տարբեր բաժիններ, մասնավորապես` ընդհանուր բաժին, իրավաբանական բաժին, առեւտրի եւ սպասարկման բաժին, եկամուտների բաժին եւ այլն, եւ յուրանքչյուր հաստատության անվան դիմաց նշված են մարդկանց քանակներ:

7. Կրթական հաստատությունների ներգրավում նախընտրական քարոզչությանը, քանի որ առկա ցուցակներից երկուսում (Վարչական ռեսուրսի ցուցակ 1 եւ Վարչական ռեսուրսի ցուցակ 3) ձայների ապահովման պատասխանատուների սյունակի ներքո նշված են դպրոցներ, մանկապարտեզներ (առանց մասնավորեցման ուսումնական հաստատությունների համարները) եւ յուրաքանչյուր հաստատության անվան դիմաց նշված են մարդկանց քանակներ:

8. Ոստիկանության աշխատակիցների ներգրավում նախընտրական քարոզարշավում, առկա է ֆաքսի միջոցով (010)27-02-02 հեռախոսահամարից, որը գրանցված է Արաբկիրի ոստիկանության անվան ներքո, հաղորդագրություն է ուղարկվել` նշումով հանձնել Արշակ Գեւորգյանին, որտեղ ներկայացված է ՊՊԾ անձնակազմը` յուրաքանչյուրի անունի ու պաշտոնի դիմաց թվանշումով:

9. Գումարի տրամադրման ձեւաթուղթ ըստ տեղամասերի, որտեղ նշվում է շտաբի պատասխանատուի անունը` Արմեն Ազոյան, ապա լրացման ենթակա են մնում «ՀՀԿ ձայներ» եւ «Գումար» տողերի բովանդակությունները, ինչը խոսում է այն մասին, որ նշված ձեւաթղթում լրացվում է այն ձայների քանակը, որն անձը պետք է ապահովի 4/01 տեղամասի համար եւ դրա դիմաց ստանա համապատասխան ընտրակաշառք: Առկա է նաեւ նմանատիպ ստացականի ձեռագիր տարբերակը:

10. Ձայների բավարար քանակի չապահովման դեպքում գումարի վերադարձի ձեւաթուղթ, որը եւս մեկ անգամ հաստատում է այն հանգամանքը, որ կուսակցությունն ընտրակաշառք է տվել հասցեական անձանց ու սահմանել նախապայման` ապահովել որոշակի քանակությամբ ձայներ, իսկ պայմանավորվածությունը չկատարելու դեպքում իրականացնել գումարի վերադարձ: Ավելին այս ձեւաթուղթն ուներ հստակ պատասխանատու անձ եւ ակտի մի կողմը հայտնի սուբյեկտ է, ով հանդիսանում է շտաբի պետ Ա. Ազոյանը:

Կարեւոր է նկատել, որ նշված շտաբի հարեւանությամբ գտնվում է Ակբա-կրեդիտ Ագրիկոլ բանկի մասնաճյուղ, որի դրսի հատվածում տեղադրված անվտանգության տեսախցիկների տեսանելիության դաշտում էին գտնվում շտաբի մուտքն ու հարակից տարածքը:

Ուշագրավ է նաեւ այն, որ 2017թ. մայիսի 14-ին www.1in.am լրատվականի կայքում հրապարակված «Կրակն ընգանք, որ լրագրող եք. Գոռ Վարդանյանն իրեն զգում է կինոյում» վերտառությամբ հոդվածին կից տեսագրությունում առկա է դրվագ, երբ օպերատորի խցիկի տեսադաշտում է հայտնվում Կոմիտաս 56 հասցեում գտնվող ՀՀԿ ընտրական շտաբի համակարգչի էկրանը, որի վրա հստակ երեւում են վերեւում նկարագրված ցուցակների էլետրոնային տարբերակները, որոնք պարունակում էին նույն անունները, ինչ հետագայում աղբամանում հայտնաբերված ցուցակները:

Նշված փաստաթղթերը մշակված են  այնպիսի գործողություններ իրականացնելու համար, որոնց կատարումն արգելված է քրեական օրենսդրությամբ եւ որոնք հանդիսանում են հանցագործություն: Մասնավորապես խախտվել է.

1. ՀՀ Սահմանադրության հոդված 2, որի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»:

2. ՀՀ Սահմանադրության հոդված 7, որի համաձայն «Ազգային ժողովի եւ համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաեւ հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ եւ ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ»:

3. ՀՀ Ընտրական օրենսգրքի հոդված 19-ի մաս 5, որի համաձայն «Արգելվում է նախընտրականքարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել` 1) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ պետական եւ համայնքային ծառայողներին (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների), ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս. 2) … ոստիկանությունում, … ծառայողներին, …»:

4. ՀՀ քրեական օրենսգրքի 154 հոդվածը, որը նախատեսում է, որ. «Քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաեւ քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից երեք տարի ժամկետով»:

5. ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածը, որը նախատեսում է, որ. « Քաղաքացու ընտրական … իրավունքի ազատ իրականացմանը … խոչընդոտելը, … պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` վեց ամսից մեկ տարի ժամկետով` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որեւէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Նույն արարքները, որոնք՝

1) կատարվել են գույքին վնաս պատճառելու սպառնալիքով,

2) կատարվել են նյութապես շահագրգռելով,

3) զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

4) կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով,

5) կատարվել են մի խումբ անձանց կողմից՝ 6) զուգորդվել է անձին ազատությունից զրկելով`պատժվում է ազատազրկմամբ` երեքից մինչեւ հինգ տարի ժամկետով` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որեւէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:

6. Ընտրական օրենսգրքի հոդված 154.2 մաս 2, որը նախատեսում է. «Ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ իր ներկայացրած անձի (կուսակցության, կուսակցության դաշինքի) համար կաշառք տալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն խոստանալը կամ տրամադրելը` պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց եւ հանցագործության, ինչպես նաեւ դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար:

Հիմնվելով վերոգրյալի վրա` խնդրում եմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-182-րդ հոդվածների կարգով քննարկել սույն հաղորդումը եւ հարուցել քրեական գործ:

Հուսով եմ, որ Ձեր կողմից ձեռք կառնվեն բոլոր միջոցները` ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի բոլոր մեղավորներին բացահայտելու եւ պատժելու ուղղությամբ:

Կից ներկայացնում եմ` Կոմիտաս 56 հասցեում գտնվող` Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի ընտրական շտաբից դուրս բերված եւ ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչների կողմից մոտակա աղբամանում հայտնաբերված նյութերը՝ 26 թերթ:

«Լանս»-ը՝ Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Ոչ նպաստ, ոչ խնամք. ինչպես է միայնակ տարեցը մնում համակարգից դուրս. Հրայր ԿամենդատյանԻրանը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ջանքերը՝ hրադադար հաստատելու ուղղությամբ, ուղղված են մшրտական գործողությունների նոր փուլին նախապատրաստվելուն. WSJ Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Տիգրան Աբրահամյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Հայտնի են Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը Իրանում պատրաստվում են Ալի Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան. արարողությունները կանցկացնի Մոջթաբա Խամենեին Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ) Հայաստանը գլխավորել է այն երկրների ցանկը, որոնք ամենից հաճախ են հաճելիորեն զարմացնում ռուսաստանցի զբոսաշրջիկներինՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռումինիայի օդային տարածքում խոցված անօդաչուն ռուսաստանյան է ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Axios․ ԻՀՊԿ-ն գաղտնի կապուղու միջոցով ԱՄՆ-ին հավաստիացրել է Իրանի հետ բանակցություններին աջակցելու մասին Իրանում՝ յուրաքանչյուր ամերիկացի զինվորականի համար, 30 հազար դոլար են խոստացել Բարսելոնայում վստահ են՝ Կանսելուն օրեր անց կմիանա թիմին Իրանում մահապատժի է ենթարկվել յոթ ոստիկանի դիտավորյալ վրաերթի ենթարկած տղամարդը Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան Վրաստանում բացահայտել են օտարերկրացիներին խաբելու սխեմա. ձերբակալվածների թվում Թուրքիայի քաղաքացի կա Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոhեր կան Լիլիթ Մկրտչյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Prague Open 2026»-ի կանանց պայքարում Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ «Փյունիկ»-«Սարդարապատ» հանդիպումը հետաձգվել է Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զnհվել Մեսսին վրիպեց 11-մետրանոցից. «Ինտեր Մայամի»-ն խոշոր հաշվով զիջեց ՄԼՍ-ի առաջատարին Կանանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտnւք` «Զվարթնոց» օդանավակայանում Ուկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող hարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան «Սլովանը» խոշոր հաշվով հաղթանակ է տարել, Բարսեղյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԻնչ եղանակ կլինի առաջիկայում Ամերիկյան հետախուզության հավաքագրած տեղեկություններն ու քարտեզները Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանի մասին Ջրհեղեղներ՝ ԱՄՆ Ինդիանա նահանգում, կան զnհեր Կոլումբիայի նոր նախագահը Թրամփին խնդրել է երկրաշարժից հետո ժամանակավորապես չեղարկել մաքսատուրքերը 17 անընդմեջ հաղթանակ. Մախաչևը պաշտպանեց տիտղոսը Իրանը դեռ որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ․ Արաղչի Իտալիայում հայտնաբերվել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված նկարները Մեր կոմֆորտային ամառը շարունակվում է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրանի հետ պատերազմի նպատակները փոխվում են․ ԱՄՆ-ն այժմ առաջին տեղում է դնում էներգակիրների գները – CNN ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում Ջուր չի լինի մինչեւ 15:00-ն Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի Թրամփը խոստում է տվել F-35-երի վերաբերյալ և սպասում ենք կատարմանը. Էրդողան Տան նկուղի պատի մեջ հայտնաբերվել են 9 միլիոն եվրոյի ոսկե ձուլակտորներ և մետաղադրամներԳիշերը ՌԴ տարածքում խոցվել է ուկրաինական 822 անօդաչու թռչող սարք Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 294-ի Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի նավագնացության քարտեզի վերաբերյալ Հյուսիսային պողոտայում բախվել են «BMW» և ինքնագլոր, երեխա է տեղափոխել բժշկական կենտրոն
Ամենադիտված