ԱՄՆ-ը և Իսրայելը բարբարnսական մեթոդներով փորձում են զրկել Իրանին խաղաղ նպատակներով միջnւկային էներգիայի օգտագործման անօտարելի իրավունքից. Թաիլանդում Իրանի դեսպան Կասեցվել է «Ա․Ա․ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ արձանագրվել է 1․570 լիտրի թերլիցքավորում Մեծամորի լքված շինություններից մեկում տղամարդու մարմին են գտել Հորմուզի նեղուցը չի բացվի, մինչև ԱՄՆ-ն չդադարեցնի պատերազմն ու շրջափակումը․ Ռեզայի ԱՄԷ-ն հայտարարել է, որ Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է ADNOC ընկերության երկու նավի վրա Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար (տեսանյութ) Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Կուրիլյան կղզիները Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով անցել են մեր երկրին. ՌԴ ԱԳՆ


Պետք է բացառվեր մեկ ուժի խորհրդարանական մեծամասնության ձևավորումը

Blog

Վահե Մոսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Երեկ վերջապես հրապարակվեց «բարեփոխված» Սահմանադրության նախնական 7 գլուխները, որոնք հենց առաջին րոպեներից ակտիվ քննարկումների և արդարացի քննադատության արժանացան: Ուսումնասիրելով ներկայացրած նախագիծը` ինձ մոտ հարց ծագեց. ո՞րն է նպատակը` բարեփոխելը, թե չարեփոխելը: 
Մանրամասնորեն ուսումնասիրելով ներկայացված նախագիծը` կարելի է եզրակացնել, որ այդ ամենի արդյունքում Հայաստանը և քաղաքացին ոչինչ չեն շահի, հակառակը` կկորցնեն վերջին հույսը` արդար ընտրությունների միջոցով բացառելու միակենտրոն իշխանության ձևավորումը: 

Ներկայացված նախագծի 4-րդ, 5-րդ և 6-րդ գլուխներում տեղ գտած որոշ դրույթներ առնվազն վիճահարույց են, իսկ որոշները` անհեթեթություն: Փորձենք համառոտ կերպով ներկայացնել դրանք.
Գլուխ 4. Ազգային ժողով

Հոդված 89. Կետ 1` ԱԺ-ն կազմված է առնվազն 101 պատգամավորից:
Ի՞նչ կարող է սա նշանակել, եթե իմ տրամաբանությունն ինձ չի դավաճանում, ապա ԱԺ-ն կարող է բաղկացած լինել 101 կամ ավելի, օրինակ` 151 պատգամավորներից: Այս հանգամանքն ինքնին աբսուրդի մակարդակից է:
Կետ 2` Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների համար:
Կարելի է ասել, որ իրոք դրական մոտեցում է, սակայն նույն կետում որևէ անդրադարձ չի կատարվում ընտրատարածքային պատգամավորների կուսակցությունների ընտրացուցակներում (օրինակ` կանանց համար նախատեսված տեղերի ձևաչափի նմանությամբ) ընդգրկելու վերաբերյալ, ինչն իմ կարծիքով կարող է որոշակի բարդություններ առաջացնել:

Կետ 3` ԱԺ-ն ընտրվում է համամասնական ընտրակարգով: ԱԺ-ի ընտրակարգը պետք է երաշխավորի ԱԺ-ում կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը:
Հարց է ծագում, իսկ ինչու՞ է անհրաժեշտ կայուն մեծամասնության ձևավորումը: Միգուցե՞ բարդություններից խուսափելու և իշխանությունների համար ցանկալի օրենսդրական նախաձեռնությունների անխափան օրենքի ուժ ստանալը և դրանց կենսագործումը: Մինչդեռ մենք ամեն օր, ամեն րոպե ճաշակում ենք ԱԺ-ում մեկ քաղաքական ուժի մեծամասնության դառը պտուղները: Այսինքն բարեփոխելու համար, հակառակը` պետք է բացառվեր մեկ ուժի խորհրդարանական մեծամասնության ձևավորումը, որպեսզի հակակշիռների և զսպիչների մեխանիզմները կարողանային տալ իրենց դրական արդյունքները:

Վերոնշյալ 3-րդ կետի շարունակությունն ու լրացումն է հանդիսանում հաջորդ` 4-րդ կետը` Եթե ԱԺ-ի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները:

Սա կարելի է պարզապես որակել` աբսուրդի շարունակությունը: 
Պարզապես ծիծաղելի կամ զավեշտալի կարելի է համարել գործող Սահմանադրությունից նոր նախագծին փոխանցված և հոդված 95-ի 2-րդ կետում տեղ գտած` Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ դրույթը, որը վերաբերում է նաև նախարարներին: Ինչ իմաստ ունի ներառել նման դրույթ, եթե բոլորին հայտնի են գործարար պատգամավորներն ու նախարարները և որևէ արձանագրված դեպք չունենք, որ Սահմանադրական այդ դրույթի խախտման համար որևէ մեկը զրկվել է զբաղեցրած պաշտոնից:

Գլուխ 5. Հանրապետության նախագահը.
Հոդված 123. Կետ 1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է և մարմնավորում է ազգային միասնությունը:
Գրվածը գրված է, որ նախագահը պետության գլուխն է, այդ դեպքում ինչ կարևորագույն լիազորություններ ունի նախագահը, որպեսզի համարվի պետության գլուխ. փաստացի` ոչ մի:

Զավեշտալի է նաև Հանրապետության նախագահի ընտրության կարգը. Հոդված 125. Կետ 1. Հանրապետության նախագահն ընտրվում է ընտրիչների ժողովի կողմից: Կետ 2. Ընտրիչների ժողովը կազմված է Ազգային ժողովի պատգամավորներից և Ազգային ժողովի պատգամավորների թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչներից: 

Ահա և աբսուրդի գագաթնակետը` Ընտրիչների ժողովը: 
Նվազագույնի են հասցված նաև Նախագահի արտաքին քաղաքականության (հոդված 132) և զինված ուժերի (հոդված 133) բնագավառներում ունեցած լիազորությունները, անգամ բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումը իրականացնելով վարչապետի առաջարկությամբ: 

Գլուխ 6. Կառավարություն.
«Բարեփոխված» Սահմանադրությամբ Կառավարությունը, մասնավորապես նրա ղեկավարը` վարչապետը, դառնում է երկրի փաստացի ղեկավարը: Վարչապետին տրված են հսկայական լիազորություններ.

Հոդված 154. Կետ 1. Զինված ուժերը գտնվում են կառավարության ենթակայության ներքո, որն իրականացնում է զինված ուժերի ընդհանուր ղեկավարումը: Վարչապետի գլխավորությամբ գործող Անվտանգության խորհրդի կողմից սահմանվող պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների շրջանակում պաշտպանության նախարարն իրականացնում է զինված ուժերի անմիջական ղեկավարումը:

Կետ 2. Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է:
Ահա և փաստացի օրինակները:
Հ.Գ. Սահմանադրական բարեփոխումների իրականացումն այս նախագծով կարող է հանգեցնել անդառնալի կորուստների, որոնց հետևանքներն անխուսափելիորեն կազդեն ցանկացած ՀՀ քաղաքացու վրա: Կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր համակարծիք են ինձ հետ, ըմբոստացեք, դատապարտեք այս նախագիծը և պայքարեք, որպեսզի թույլ չտանք երկրի կործանումը:

ՀՀ քաղաքացի Վահե Մոսինյան

Ալիևը կրկին խոսում է «միջանցքից»․ Հայաստանի էներգետիկ կախվածության նոր վտանգը ԱՄՆ-ը և Իսրայելը բարբարnսական մեթոդներով փորձում են զրկել Իրանին խաղաղ նպատակներով միջnւկային էներգիայի օգտագործման անօտարելի իրավունքից. Թաիլանդում Իրանի դեսպան Մարիաննա Ղահրամանյանը հիշեցրեց՝ ինչպես էր Թունյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին գովազդում Կասեցվել է «Ա․Ա․ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ արձանագրվել է 1․570 լիտրի թերլիցքավորում Ընդդիմության և իշխանության մասին «բախումն» էլ իր արդյունքը պետք է տա գործնականում. Աննա ԿոստանյանՄեծամորի լքված շինություններից մեկում տղամարդու մարմին են գտել Հորմուզի նեղուցը չի բացվի, մինչև ԱՄՆ-ն չդադարեցնի պատերազմն ու շրջափակումը․ Ռեզայի Պարո՛ն Թունյան, ինչո՞ւ Ձեր կառավարման ժամանակ ՀՀ տնտեսությունն ամենամեծ կախման մեջ հայտնվեց ՌԴ-ից. Հայկ Ֆարմանյան ԱՄԷ-ն հայտարարել է, որ Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է ADNOC ընկերության երկու նավի վրա Եթե ապօրինաբար խլվում է մասնավոր սեփականությունը, բացասաբար է ազդում օտարերկրյա ներդրումների վրա Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար (տեսանյութ) Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ ԱմալյանԱզատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք ՉալաբյանինԿուրիլյան կղզիները Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով անցել են մեր երկրին. ՌԴ ԱԳՆ 100 տարեկանում կյանքից հեռացել է Հայրենական մեծ պшտերազմի վետերան Լաչին Ստեփանյանը Գերմանիայում խոշոր անտառային հրդեհի պատճառով տարհանել են մոտ 1,800 մարդու Ճապոնիայում «աննախադեպ» տեղատարափ անձրևները 4 մարդու կյանք են խլել Փաստորեն ՀՀ ոստիկանությունը պետք է կարողանա ճշգրիտ որոշել, թե միմյանց նկատմամբ թշնամական հարաբերություն ունեցող որքան մարդ կա երկրում. Արտակ Զաքարյան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին Նավթի գները նվազել են Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան Ուկրաինայի ԶՈՒ կողմից Տվերի մարզում իրականացված հարձակման հետևանքով վնասվել է Wildberries-ի պահեստը 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան Ինչո՞ւ Հայաստանը չճանաչեց Արցախը. գեներալը դեռևս 2 տարի առաջ խոսել է այն հարցի մասին41-ամյա Ռոնալդուն անսովոր տեսքով միացել է Ալ-Նասրին Լույս չի լինելու 2020 թվականի պшտերազմից հետո Ադրբեջանում ակшնների զnհ է դարձել 436 մարդ․ Ադրբեջանի ԱԳՆ Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտնաբերվելՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովԵս թուրքագետ եմ, եղել եմ Թուրքիայում` իմ սեփական ֆինանսական միջոցներով, հինգ օրով, և գիտե՞ք` նպատակս որն էր. Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջը. Արեգա ՀովսեփյանՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՊետական մրցույթների մասնակիցների առջև դրվում են անհամաչափ ու ոչ մրցակցային պահանջներ. Լիանա ՄանուկյանԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումՀայաստանը գնում է էներգետիկ կախվածության․ Ալիևը արդեն որոշում է մեր ատոմակայանի ապագան. Էդմոն ՄարուքյանԴուք ինչպե՞ս եք որոշելու՝ սփյուռքի ո՞ր կառույցն է պետականամետ, որն իշխանամե՞տ է. Լենա ՄաթևոսյանՌուբեն Վարդանյանի մոտ նախկինում աշխատած Խանդանյանը հրաժարվեց պատասխանել նրա մասին Ավետիսյանի հարցինԽաղաղության համաձայնագիրը պետք է ունենա միջազգային երաշխավորում․ Անդրանիկ Գևորգյանը՝ Խանդանյանին
Ամենադիտված