Ինքնախոստովանական ՀՀԿ-ական Մանվել Բադեյանի կողմից
Ուշադրության կենտրոնումՄանե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հանրության լայն շերտերի մոտ խոսակցության առարկա դարձած սահմանադրական բարեփոխումների ծրագրի նախագծի քննարկումները մտնում են ավելի ակտիվ փուլ: Ըստ այդ նախագծի խորհրդարանը ընտրվելու է միայն համամասնական տարբերակով:
Այսօր ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը լրատվամիջոցի հետ հարցազրույցի ժամանակ նշել էր, որ նա մտահոգվելու բան չունի, իսկ պատգամավորի պաշտոնը որևէ նորմալ մարդու նպատակ չի կարող լինել: Ավելին` նա նշել է, որ կողմ է ԱԺ-ում պատգամավորների թվի կրճատմանը, քանի որ նման փոքր երկրում այդքան մեծ պառլամենտի կարիք չկա:
Եթե անկեղծ լինենք, ապա նրա խոսքում ճշվարտության նշույլ կա: Պառլամենտից պետք է կրճատվեն ինքն ու իր նմանները, քանի որ նրանք ԱԺ-ն որպես ինստիտուտ այնպես են վարկաբեկել, որ հիմա էլ ինքնագոհ չեն կարևորում դրա դերը: