Ուսումնասիրել ավիափոխադրողների շուկան
Ուշադրության կենտրոնումԱնահիտ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարական է տվել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին՝ Էկոնոմիկայի նախարարության և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համատեղ ուսումնասիրել Հայաստանի ավիափոխադրողների շուկան, թե՛ գների, թե՛ ուղղությունների և թե՛ թռիչքների ժամկետների և պայմանների ուղղությամբ:
Վարչապետն առաջարկել է նաև բանակցել այն ընկերությունների հետ, որոնք գիշերային թռիչքներ են կազմակերպում, թե՞ թռիչքները կարելի է տեղափոխել նաև առավոտյան ժամերին: «Գիշերային թռիչքներն անհարմարություն են ստեղծում զբոսաշրջության համար, քանի որ եթե զբոսաշրջիկը ժամանում է Երևան առավոտյան ժամը 5-ին, ապա մինչև 14:00-ը պետք է փնտրի, թե որտեղ անցկացնի ժամանակը կամ լրացուցիչ վճարի հյուրանոցի համար»: