Բոլորով նույն ուղղությամբ ենք գնում, ուղղակի տարբեր ձևերով
Ուշադրության կենտրոնումՏիգրան Արեգունին ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մեր քաղաքական-քաղաքացիական դաշտի ակտիվը վաղ թե ուշ հասկանալու է, որ բոլորով նույն ուղղությաբ ենք գնում ուղղակի տարբեր ձևերով: Վաղ թե ուշ հասկանալու է, որ բոլոր ձևերն էլ արդարացված են ու պետքական: Վաղ թե ուշ հասկանալու է, որ իրար բրդրբրդելու փոխարեն պիտի իրար ձեռք մեկնելով առաջ գնալ: Վաղ թե ուշ հասկանալու է, որ պետք չի իրար հերքել ու հակադվել, այլ պիտի իրար լրացնել ու համադրվել:
Ուղղակի ամեն մեկն իրեն տեսնում է այս կամ այն ձևի մեջ, որտեղ որ իր ՕԳԳ-ն հնարավորինս ամենաբարձրը կլինի:
Ու հենց էդ <<վաղ թե ուշը>> կայացավ, մեզ էլ բռնել չի լինի:
Կեցցե այն Հայաստանը, որ մենք բոլորով ենք կերտում:
Տարբեր ձևերով, տարբեր լուսավորության ներքո, տարբեր հարթություններում, բայց հզորացող, գեղեցիկ, ապրող ու ապրեցնող:
հ.գ. Զուգահեռները հաստանալով, վաղ թե ուշ մեկտեղվում են: Կարևորը էդ զուգահեռներից մեկնումեկում զբաղեցնես քո տեղը և քո չափով հաստացնես այն :Ճ