Քաղաքացիական նախաձեռնությունները կարող են փոխել ժողովրդին...
Ուշադրության կենտրոնումՊեպանյան Արծրունը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քաղաքացիական նախաձեռնությունները, ինչ խոսք, չեն կարող փոխել իշխանություններին: ,Քաղաքացիական նախաձեռնությունները բայց կարող են անել ավելին՝ նրանք կարող են փոխել ժողովրդին: Իսկ փոխված ժողովուրդն արդեն կունենա այլ իշխանություն: Սա ավելին է, քան հեղափոխական իշխանափոխությունը:
Քաղաքացիական նախաձեռնությունները կարող են փոխել ժողովրդին, եթե նրանց թիկունքում կա այդ նպատակն ունեցող ընտրանի: Այլապես քաղաքացիական նախաձեռնությունները լավագույն դեպքում կլինեն սոսկ հրդեհ հանգցնողներ, իսկ վատագույն դեպքում՝ իրենց նախաձեռնություններով ակամա ազգային վերափոխման հույսեր կառաջացնեն մարդկանց մոտ և հեռագնա ծրագրի բացակայության պատճառով այդ նույն մարդկանց կմատնեն նոր հուսալքությունների: