2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել Կարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Կկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ Գորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա


Կայացել է Քրիստինե Պեպելյանի «Կամաց-կամաց» երգի տեսահոլավակի շնորհանդեսը (Photo, video)

Երեկ Երևանի ամենասիրված ժամանցային վայրերից մեկում՝ Yans Music Hall-ում կայացել է Քրիստինե Պեպելյանի նոր՝ «Կամաց-կամաց» երգի ու տեսահոլովակի փակ շնորհանդեսը, որին հրավիրված էին լրագրողներ, ներկայացուցիչներ հայկական շոու բիզնեսից, արվեստի, մշակույթի բնագավառներից՝ մարդիկ, որոնց, ինչպես երգչուհին նշեց՝ համարում է իրեն հարազատ ու մտերիմ:

Միջոցառման մեկնարկից առաջ BlogNews.am-ը հասցրել է առանձնազրույց ունենալ երգչուհու հետ ու լսել մի քանի կարևոր հարցերի պատասխաններ՝ երգի ու տեսահոլովակի պատմության հետ կապված.

 

«Նախ, ուզում եմ ասել, որ ոչ մի լարվածություն չունեմ, որովհետև սա պաշտոնական միջոցառում չէ: Սա մտերմիկ հավաքույթ է, որին ներկա են լինելու հարազատ մարդիկ, որոնց ես հրավիրել եմ, մարդիկ, ովքեր ինձ գիտեն ճանաչված լինելուց առաջ և հետո, ու փառք Աստծո, նաև նշում են, որ չեմ փոխվել այս ճանապարհին և  անկեղծ ասեմ՝  սա ինձ համար կոմպլիմենտ է: Սա տեսահոլովակի շնորհանդես է, որ առիթ է մեկ անգամ ևս հանդիպել ինձ համար թանկ ու հարազատ մարդկանց հետ՝ տեսնելու իրար, իմանալու՝ ինչպե՞ս են, միմյանցից մեր կարոտները առնելու լավ առիթ»:

 

Երգի երաժշտության և խոսքերի հեղինակները երիտասարդ ստեղծագործողներ են՝ Գուրո Գասպարյանը և Նարեկ Ստամբոլցյանը: Գործիքավորումը ևս Գուրո Գասպարյանինն է. «Երգը պատրաստի վիճակում ինձ առաջարկեց հեղինակը, ում հետ ծանոթ չէի: Լսելուց հետո շատ հավանեցի, շատ գեղեցիկ երգ էր, բայց հրաժարվեցի ու ասացի, որ չեմ ուզում երգել զուտ նրա համար, որ շատ տխուր է: Սակայն երգի հեղինակը օրեր անց նորից զանգեց ու ասաց, որ այն էմոցիաներն ու հույզերը, որոնք ինքն է դրել երգի մեջ, միայն իմ մատուցմամբ կլինի փոխանցել մարդկանց, ու ստացվեց այնպես, որ ի վերջո որոշեցի կատարել երգը»:

  

Երգչուհին ասում է, որ «Կամաց-կամաց» երգը միմյանցից կամաց-կամաց, դանդաղ-դանդաղ հեռացող մարդկանց մասին է: «Ես միշտ ասում եմ՝ երգիչը ունկնդրի ու հեղինակի մեջև միջնորդ է՝ հեղինակի զգացմունքները հնարավորինս ազնվորեն ու ճիշտ ունկնդրին հասցնելու ճանապարհին: Ամեն ինչ արել եմ, որպեսզի այս երգը լսողները տեսնեն, զգան այն հույզերն ու ապրումները, որոնցով  հեղինակներն են այն ստեղծել»:

 

Շնորհանդեսի երեկույթի թեման փարիզն է՝ ծանոթ ու անծանոթ իր գույներով, խորհրդանիշներով, քանի որ երգի տեսահոլովակն էլ հենց Փարիզում է նկարահանվել. «Խնդիրը դրված էր ոչ թե այնպես, որ տեսահոլովակը պետք է անպայման Փարիզում նկարահանվի, այլ խնդիրն այն էր, որ տեսահոլովակը պետք է նկարահանվի այնպիսի քաղաքում, որը սև ու սպիտակի մեջ շատ գեղեցիկ լինի, քանի որ առաջին րոպեից էր արդեն որոշված, որ տեսահոլովակը պետք է սև ու սպիտակի մեջ լինի: Իսկ Փարիզն, ինչպես գիտեք, սև ու սպիտակի մեջ իսկական գեղեցկուհի է»,- նշում է երգչուհին, ու շեշտում, որ այս տեսահոլովակի շնորհիվ փարիզից վերադարձել է դրական ու հրաշալի զգացողություններով ու հիշողություններով. « Փարիզից ամբողջ թիմով վերադարձել ենք է՛լ ավելի շատ միմյանց սիրելով, որովհետև այս աշխատանքը մեզ հնարավորություն տվեց ևս մեկ անգամ իրարով հիանալու, միմյանց գնահատելու ու  լավ հիշողություններ ունենալու: Երբ մարդկային հիասթափություններ չեն լինում, դա ամենամեծ ձեռքբերումն է ցանկացած գործում»:

  

Տեսահոլավակի ռեժիսոր Արթուր Մանուկյանը գոհ է ստացված արդյունքից, ասում է՝ շատ չեն չարչարվել, սակայն դժվարություններն էլ հաղթահարել են լավ տրամադրության ու թիմի ներսում ստեղծված հրաշալի փոխհարաբերությունների շնորհիվ. «Այսպիսի տեսահոլովակներ նկարելը շատ հեշտ է, առավել ևս եթե դա Փարիզի նման շքեղ քաղաքում է արվում, սակայն դժվարություններ էլ են եղել, որոնք կարողացել ենք հաղթահարել: Տեսահոլովակի տեսարաններից մեկը նկարահանված է Փարիզի Muse’e d’Orsay թանգարանում, որտեղ իրականում միայն հեռախոսով է թույլատրվում որևէ բան նկարել, բայց մենք հենց ժամացույցի տեսարանն այդտեղ նկարահանեցինք՝ պրոֆեսիոնալ տեխնիկայնով: Քրիստինեի թեթևությունն այնքան վարակիչ է: Իր պահվածքի, տրամադրության շնորհիվ այնքան հեշտ է ընթացել աշխատանքային ողջ ընթացքը՝ Փարիզի արևը, Քրիստինեի թեթև քայլվածքը, բարակ անձրևանոցը՝ ամեն ինչ այնքան հրաշալի էր»,- վերհիշում է ռեժիսորն ու հավելում,- «Պարզ, մինիմալիստական տեսահոլովակ ենք ստացել, որը շատերին կարող է ապացուցել, որ մինիմալիզմը ոչ թե պրիմիտիվ, պատերի տակ սև ու սպիտակ տեսարաններն են, այլ ահա այսպիսի գեղեցիկ աշխատանքը, որն իր թեթևությամբ հանդերձ շատ շքեղ է ստացվել»:

 Ռեժիսորը նաև շեշում է, որ Փարիզում նկարահանված տեսահոլովակում չկա փարիզյան ոչ մի սիմվոլիկա, որն իսկույն կմատնի՝ Փարիզում է նկարված: Նպատակը ոչ թե Փարիզում նկարահանելն էր, այլ, ինչպես Քրիստինե Պեպելյանը նշեց, սև ու սպիտակ տեսահոլովակ նկարելն այնպիսի մի քաղաքում, որն այդ երկու երանգների մեջ կլինի շքեղ ու խոսուն: Տեսահոլովակի ողջ ընթացքում հերոսուհին՝ ում այս անգամ հենց երգչուհին էլ մարմնավորել է՝ քայլում է  Փարիզի Շանզելիզե  հանրահայտ փողոցով ու տպավորություն է, թե նկարահանումների համար ստեղծագործական խումբը փողոցը փակել է, սակայն ռեժիսորը նշում է, որ նման բան չի արվել, պարզապես ճիշտ ռակուրսների, ճիշտ ընտրված օրվա ժամի շնորհիվ ստացվել են այնպիսի կադրեր, որոնցից տպավորություն է, թե ամբողջ  Փարիզում Քրիստինեն մենակ է:

  

Երգ կյանքի մասին, տեսահոլովակ, որի կադրերը դիտելիս յուրաքանչյուր մարդ կպատկերացնի կյանիք իր անցած ճանապարհը, այդ ճասնապարհին իր կորցրած սիրո պատմությունը, երգ, որի մեջ ամեն մեկն իրենը կգտնի. Այսպես կարելի է բնութագրել «Կամաց կամաց» երգը, որը  լայն լսարանին հասանելի կլինի մայիսի 29-ից:

                                                                    

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի

«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանելՍա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՖրանսիայում դպրոցականների ցույցերի հասցրած վնասը գնահատվել է մոտ 30 մլն եվրո Նարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը ` Հայաստանում Ուսուցչուհու մասնակցությամբ բռնության աղմկահարույց դեպք․ տեսչականը վարույթ է նախաձեռնել Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է. Կոստանյան Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Արտառոց դեպք՝ Երևանում, վիճաբանության ժամանակ աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջը․ Shamshyan Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՀութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայիԲնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես կցանկանայի․ Թրամփ Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԶորակոչի տարիքային շեմը կբարձրացվի մինչև 32 տարեկան․ ում է վերաբերում նոր փոփոխությունը Թուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԻնչ գին կունենա ոսկին 2027 թվականին
Ամենադիտված