Մենք տարբեր առիթներով սիրում ենք նմանակել Եվրոպական պետություններին՝ տեղին լինի դա, թե՝ անտեղին
Ուշադրության կենտրոնումԿարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հիմա, մի՞ թե Ֆրանսիայի ունեցած պատմական պրակտիկան մեզ համար հիմնարար չէ, այն տեսանկյունից, որ պետական կառավարման ձևի փոփոխությունը հարցի լուծում չէ:
Ֆրանսիան փորձարկել է մեզ հայտնի գրեթե բոլոր կառավարման ձևերը
Կայսրություն, Սահմանադրական միապետություն, կիսանախագահական հանրապետություն, պառլամենտական հանրապետություն, նախագահական հանրապետություն, նույնիսկ բանվորական կոմունա էլ է եղել:
Հեղափոխությունից և Յակոբինյան դիկտատուրայից հետո պետությունը մի քանի անգամ հայտնվել է քաղաքական խորը ճգնաժամերի մեջ: Նման իրավիճակներում ամեն անգամ կարիք է զգացվել Ուժեղ Ձեռքի՝ Նապոլեոն, Լուի Նապոլեոն, Շառլ դը Գոլ:
Այսինքն ավելի քան պարզ է, որ խնդիրը ոչ այնքան կառավարման ձևի մեջ է, այլ՝ ճգնաժամերը ավելի շուտ ունեն ավելի խորքային պատճառներ:
Հայաստանը նույնպես այդ տեսանկյունից բացառություն չէ: