Բնապահպանության նախարարը նոր առաջին տեղակալ ունի
ՔաղաքականությունՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Էրիկ Գրիգորյանը նշանակվել է Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Էրիկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ»,-ասված է վարչապետի որոշման մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ավելի վաղ այդ պաշտոնից ազատվել էր Սիմոն Պապյանը՝ սեփական դիմումի համաձայն :