Ադրբեջանը չարաշահում է ԵԱՀԿ-ում վետոյի իրավունքը. Նալբանդյան (Ֆոտո)
ՔաղաքականությունՏարբեր ոլորտներում ԵԱՀԿ-ի գործունեությանը Հայաստանի մասնակցությունը կարելի է օրինակելի անվանել։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Արտաքին գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ կազմակերպությունը ստիպված է փակել տարածաշրջանում վերջին գրասենյակը։ Պատճառը Ադրբեջանի՝ վետոյի իրավունքը չարաշահելն է, ինչի հետեւանքով բյուջեն չի հաստատվել եւ գրասենյակը դադարել է գոյություն ունենալ։ Նախարարը վստահ է, որ իրականում դա վերաբերում է Ադրբեջանի եւ ԵԱՀԿ-ի հարաբերություններին եւ կազմակերպության դեմ դեմարշ հանդիսանում։ Նախարարը նշել է, որ եւ քարտուղարությունը, եւ անդամ երկրները հանգել են համապատասխան եզրակացությունների։
ԱԳՆ ղեկավարը նաեւ հաղորդել է, որ երկկողմանի եւ ընդլայնված կազմով հանդիպումներ, կազմակերպության գործունեության եւ հեռանկարների վերաբերյալ կարծիքների փոխանակություն է տեղի ունեցել։ Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ներկայացվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրադրությունը, նաեւ այն, որ Ադրբեջանը չի ցանկանում կատարել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կնքված համաձայնագրերը։
«Պարոն Զանիերի հետ 6 տարվա աշխատանքի ընթացքում աշխատանքային եւ բարեկամական ամուր հարաբերություններ են ձեւավորվել։ Ըստ երեւույթին, իր ներկա կարգավիճակում սա նրա վերջին այցն է, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել եւ հաջողություն մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը։


