Կարեն Կարապետյանը փոխնախարար է նշանակել
ՔաղաքականությունՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել, որով Գագիկ Գրիգորյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Գագիկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ»,- ասվում է որոշման մեջ։