Շատ մեծ բեռ ու միսիա ունեք
ՔաղաքականությունԿառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանին:
«Վստահ եմ՝ ձեր մոտ ամեն ինչ ստացվելու է, մանավանդ, որ շատ մեծ բեռ ու միսիա ունեք», -Դավիթ Հարությունյանին դիմեց վարչապետը: Ի դեպ սա նոր ձեւավորված կառավարության առաջին նիստն էր: Իհարկե էական փոփոխություններ գործադիրի կազմում չէին եղել: