Սերժ Սարգսյանը վարչապետի, ԱԺ նախագահի պաշտոնին չի առաջադրվի
BlogՎաչագան Գևորգյանը ֆեյսբուքյն իր էջում գրում է .
Սահմանադրական բարեփոխումների հարցը բնակչության մեծամասնության մոտ քննարկումների ու բանավեճերի առիթ է դարձել: Սահմանադրության մասին խոր վերլուծություններ են անում անգամ նրանք, ովքեր չգիտեն դրա դերն ու նշանակությունը:
Այն քաղաքական ուժերը, որոնք դեմ են արտահայտվում Սահմանադրական բարեփոխումներին պնդում են, որ դա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարումը երկարացնելու համար է արվում:
Երեկ կայացած ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը ասել է, որ նիստի ժամանակ Սերժ Սարգսյան հայտարարել է այն մասին, որ սահմանադրական բարեփոխումներից հետո չի հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ սահմանադրական բարեփոխումներից հետո նա չի լինելու ո՛չ վարչապետ, ո՛չ նախագահ:
Դավիթ Հարությունյանը ասել է, որ նախագահի խոսքը ունի քաղաքական կշիռ, իսկ նոր Սահմանադրությունը հնարավորություն կընձեռի «անցավ իշխանափոխության»: Իսկ ինչ վերաբերում է վերարտադրության մասին խոսողներին, նա շեշտել է, որ այդպիսիները պետք է բերեն հստակ փաստարկներ և ինքն էլ պատրաստ է ցանկացածի հետ բանավեճին: