Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել Կարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Կկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ


Պետք է պետական միջոցները տնտեսենք. վարչապետ

Պետք է պետական միջոցները տնտեսենք՝ ոչ թե սոցիալապես անապահով խավի, այլ բաշխման հասցեականության բարձրացման հաշվին: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն եւ գերատեսչության ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետին ամփոփ զեկուցելով նախարարության ընթացիկ ծրագրերի մասին՝ նախարար Արտեմ Ասատրյանը խոսքը փոխանցել է իր տեղակալներին, ովքեր ներկայացրել են տարբեր ուղղություններով կատարված աշխատանքները, խնդիրները, անելիքներն ու ակնկալվող արդյունքները:

Նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը ներկայացրել է ընտանիքների անապահովության գնահատման համակարգի բարեփոխումների շրջանակում առաջարկվող մոտեցումները: Անդրադառնալով ներկայիս ցուցանիշներին՝ նա նշել է, որ փորձագիտական տարբեր գնահատականներով՝ համակարգի արդյունավետությունը կազմում է 75-77 տոկոս, եւ մարդկանց որոշակի խումբ, որը կարիքավոր չէ, օգտվում է այդ համակարգից: Նախատեսվող բարեփոխումն ուղղված է կարիքավորության գնահատման համակարգի հասցեականության բարձրացմանը եւ կատարելագործմանը:

Վարչապետ Կարապետյանը, անդրադառնալով խնդրին, նախեւառաջ կարեւորել է դասակարգման հստակ չափորոշիչների սահմանումը եւ թվայնացումը: «Պետությունը պատասխանատվություն է կրում սոցիալապես անապահով իր քաղաքացու համար: Բայց մեր եկամուտներին համապատասխան մենք ավելի շատ ենք ծախսում, քան տրամաբանություն կա եւ այդ իսկ պատճառով աճող տնտեսության համար հիմքեր չենք ստեղծում: Առաջին քայլը, որ պետք է անենք դա պետական միջոցները տնտեսելն է՝ ոչ թե սոցիալապես անապահով խավի, այլ բաշխման հասցեականության բարձրացման հաշվին:

Մենք թվայնացման խնդիր ունենք եւ շատ հստակ գնալու ենք կառավարման բոլոր սուբյեկտների թվայնացման ուղիով», - ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը հանձարարել է ակտիվ աշխատել շահագրգիռ գերատեսչությունների հետ՝ թվայնացման աշխատանքներն արագ ավարտին հասցնելու համար. «Ներկայացրեք համակարգ, թե որ օղակից ինչ տեղեկատվություն, ինչ բանաձեւով ստանալու դեպքում կարող ենք լրացուցիչ գնահատականներ ունենալ եւ վերլուծություն անել, որի հիման վրա արդյունքները կարող են փոխվել»:

Նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանը զեկուցել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի եւ մատուցվող ծառայությունների մշտադիտարկման եւ գնահատման համակարգի ներդրման աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Նա նշել է, որ ոլորտում իրականացվող եւ շահառուների մեծ շրջանակ ունեցող 84-ից ավելի ծրագրի վրա ծախսվում է պետական բյուջեի միջոցների շուրջ 30 տոկոսը, եւ նոր՝ ավելի ամբողջական համակարգի ներդրման նպատակը սոցիալական պաշտպանության քաղաքականության առաջնահերթությունների հստակ սահմանումն է, ծրագրերի համակարգային գնահատումը, հասցեականության եւ ֆինանսական արդյունավետության բարձրացումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, տեղեկատվական համակարգերի զարգացումը եւ այլն: Ըստ սահմանված ժամանակացույցի՝ նախատեսվում է համակարգը ներդնել մինչեւ 2019-2020 թվականները:

Ընդգծելով, որ համակարգը պետք է սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի վերահսկողության ավելի արդյունավետ մեխանիզմներ ապահովի եւ բարեփոխումը պետք է հնարավորինս արագ իրականացնել՝ արդյունք ստանալու համար՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է կրճատել ժամկետները:

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանելՍա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա
Ամենադիտված