Շիրակի մարզպետը պաշտոնանկ կարվի
ՔաղաքականությունArmday.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Շիրակի մարզպետ ՀՅԴ-ական Սիմոն Հովսեփյանը պաշտոնանկ կարվի: Տեղեկությունների համաձայն մարզպետին արդեն իսկ հրավիրել են ՀՅԴ գերագույն մարմին լուրը հայտնելու համար: Մեր աղբյուրների փոխանցմամբ Հովսեփ Սիմոնյանը կշարունակի աշխատել մարզպետարանում, բայց այլեւս ոչ մարզպետի պաշտոնում:
Նշենք, որ Շիրակի մարզպետի պաշտոնը դարձյալ կստանձնի ՀՅԴ անդամ, եւ չի բացառվում, որ նա մարզի բնակիչ չլինի: