Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Հութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայի Բնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին


Միայն իմանաք, թե ով է սիրված դերասան Հայկ Պետրոսյան կինը, ում նա երկար ժամանակ խնամքով թաքցնում էր

Լife.panorama.am-ը գրում է . 

Life.panorama.am-ի զրուցակիցն է Երեւանի պետական երաժշտական կամերային թատրոնի դերասան Հայկ Պետրոսյանը, ում վերջին տարիներին հեռուստադիտողը տեսնում է տարբեր նախագծերում:
-Հայկ, զրույցն ուզում եմ սկսել՝ հետաքրքրվելով այժմյան Ձեր գործունեությունից:
–    Տարբեր նախագծերից զատ, զբաղված եմ նաեւ թատրոնում, որտեղ ներկայացումների վերականգնողական փորձերի շրջան է. այս պահի դրությամբ հիմնականում մանուկների համար նախատեսված ներկայացումների վրա ենք աշխատում: Միաժամանակ, նաեւ մտքումս մի շարք ծրագրեր ունեմ, որոնց մասին կխոսեմ դրանց իրականությունից հետո միայն:

-Դժվար չէ՞ փոքրիկների առջեւ ներկայանալն ու նրանց հետաքրքրությունը պահելը մինչեւ ներկայացման ավարտ:
 
–  Իսկապես, դա շատ պատասխանատու է: Իհարկե, մեծահասակների համար խաղալն էլ իր դժվարություններն ունի, սակայն փոքրերի համար խաղալն ունի յուրահատուկ բարդություններ: Փոքրերի առաջ ես չեմ կարող բեմից  խոսել այնպես, ինչպես մեծահասակների դեպքում, փոքրերին պետք է պատմել ու բացատրել եւ միաժամաանկ խաղալ:

-Հայկ, այն դերասաններից եք, ում անընդհատ ենք տեսնում հեռուստաէկրաններին: Մի նախագիծը դեռ չավարտված, նկարահանվում եք մյուսում: Հեռուստադիտողի աչքի առաջ անընդհատ նոր կերպարներ մարմնավորելը, այն ինքներդ Ձեր մեջ ընկալելն ու հեռուստադիտողին հավատացնելը դժվար չէ՞:

–   Նախ պետք է ասեմ, երբեք նախապես չեն որոշվել, որ հենց ես պետք է խաղամ այն դերերը, որոնք այս ընթացքում ներկայացրել եմ: Միշտ էլ նախքան կերպարներիս հաստատվելը աշխատել եմ ռեժիսորի հետ: Ինչ վերաբերվում է այդ դժվարության հաղթահարմանը, իմ տեսակով շատ հացեր տվող եմ, իհարկե, խոսքը խելամիտ ու տեղին հարցերի մասին է: Ռեժիսորին ու սցենարիստներին ուղված հարցերիս շնորհիվ՝ կարողանում եմ ընկալել կերպարս, հասկանալ նրա տեսակն ու ըստ դրանց՝ բնավորություն կերտել: Շատերը նկատած կլինեն, որ հեռուստասերիալների դեպքում կերպարները առաջին սերիաներում այլ խառնվածք ունեն, իսկ հետագայում՝ բոլորովին այլ: Սա խոսում է այն մասին, որ դերասանը աշխատանքի ընթացքում է ընկալում այն մարդուն, ում պետք է մարմնավորի: Օրինակ, «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում սկզբում ինձ թվում էր, թե հերոսս՝ Արամը, հավասարակշռված մարդ է, այդպես որոշել էին նաեւ ռեժիսորն ու սցենարիստը, բայց կարճ ժամանակ անց հասկացա, որ Արամը սիրահարվելով՝ փոխվում է, հասկանում, որ իր կնոջ հետ ապրել չի կարող, նա պատրաստ էր անգամ մարդ սպանել: Գուցե սրա հետ չհամաձայնեին ռեժիսորն ու սցենարիստը, բայց որպես մարմնավորող դերասան, դա հաստատ եմ ասում: Ընդհանուր առմամբ, նաեւ պետք է նշեմ, որ ինձ համար ինչքան առաջարկված դերը դժվար հաղթահարելի է լինում, այնքան ինձ ավելի հետաքրքիր է լինում աշխատելը:
 

-Հայկ, հատկապես ավագ սերնդի արվեստագետներն անընդհատ քննադատում են հեռուստասերիալները, միաժամանակ, երիտասարդ դերասաններից շատերը փաստում են, որ սա միակ ոլորտն է, որտեղ կարող են ոչ միայն գումար վաստակել, այլեւ ճանաչում ձեռք բերել: Հետաքրքիր է՝ այս առումով լսել ձեր կարծիքը. Ի՞նչ եք կարծում, արդյոք արդարացի են այդ քննադատությունները:
–    Միանշանակ, արդարացի են, բայց միանշանակ նաեւ շատ ճիշտ է նկարահանվելը, որովհետեւ, ցավոք, չենք ապրում այնպիսի պետությունում, որտեղ կկարողանանք ճիշտ արվեստով գոյատեւել: Տարրական կենցաղային պայմաններում մենք ուղղակի չենք կարող ապրել, եթե զբաղվենք ճիշտ արվեստ արարելով: Իսկ այսօր սերիալներում նկարահանվելն այնքանով եմ ճիշտ համարում, որ այդպես գոնե հեռուստաընկերությունը ունենում է արտադրություն, աշխատանք է տալիս ոչ միայն դերասնին, այլեւ ռեժիսորին, օպերատորին: Այսպիսիով գրանցվում է թեկուզեւ փոքր աճ այդ մասնագիտություններում: Ես միայն կասեմ, որ ինքս շատ կցանկանայի, որպեսզի մեր սցենարական դպրոցը քիչ ավելի զարգացում ապրեր, որովհետեւ այդ ոլորտը շատ թույլ է, չափազանց հասարակ սցենարներ են գրվում: Կարծում եմ, եթե անգամ սցենարում խոսվում է մեր իրականության վատ երեւույթների մասին, ապա դա պետք է անել շատ նրբորեն, կիրթ ու ճաշակով:

-Հայկ, ունեք հրաշք ընտանիք: Հետաքրքիր է, այդքան աշխատելով, ժամանակ մնո՞ւմ է ընտանիքի համար: Ի վերջո, ընտանիքում հայրիկի գումար վաստակելուց, շատ ավելի կարեւոր է նրա ներկայությունը:

–    Հավատացեք, եթե բանը հասներ նրան, որ ընտանիքիս համար ժամանակ չկարողանայի առանձնացնել, հաստատ ինչ-որ մի բանից կհրաժարվեի: Ես չեմ կարող առանց իմ ընտանիքի: Իմ կինը մեղավոր չէ, որ ես նրան եմ սիրել, նա՝ ինձ, ու մենք երեխա ենք ունեցել: Կինս դատապարտված չէ միայնակ զբաղվել մեր երեխայով, միայն նրա համար, որ իր ամուսինը դերասան է: Ես ամեն ինչ անում եմ, որ մշտապես կնոջս կողքին լինեմ, որպեսզի միասին մեծացնենք մեր հրաշքին: Չկա մի օր, որ ես ժամանակ չանցկացնեմ նրանց հետ:

-Ձեր կինը մասնագիտությամբ բանասեր է. բանասերի ու դերասանի համատեղ կյանքն ինչպե՞ս է կայանում:

–    Գիտեք, չեմ կարծում, թե դերասան կամ հայտնի ամուսին ունենալը բարդ է: Ըստ իս՝ դա ավելի շատ մարդու տեսակի խնդիր է: Ես մեծ փողերի վրա կարող եմ գրազ գալ, որ կգտնեմ օրինակ 100 ոսկերիչ կամ տնտեսագետ, ով կնոջը դավաճանում է ու վատ կյանքով ապրում, միաժամանակ, կարող եմ մատնանշել 100 երգչի կամ դերասանի, ովքեր աշխարհում ամենալավ ամուսիններից են: Բնականաբար, արվեստի մարդկանց մեջ էլ կգտնվեն այնպիսիք, ովքեր ընտանիքի մարդ չեն ու լավ կլիներ նրանք ընդհանրապես ընտանիք չկազմեին: Ինքս հարգում  եմ այն մարդկանց, ովքեր գիտակցում են, որ իրենք լավ ամուսին ու հայր չեն կարող լինել եւ երբեք չեն ամուսնանում: Ինձ համար շատ ցավոտ թեմա է բաժանությունը, որը կարծես  բավականին շատացել է վերջին տարիներին : 

Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Արտառոց դեպք՝ Երևանում, վիճաբանության ժամանակ աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջը․ Shamshyan Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՀութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայիԲնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես կցանկանայի․ Թրամփ Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԶորակոչի տարիքային շեմը կբարձրացվի մինչև 32 տարեկան․ ում է վերաբերում նոր փոփոխությունը Թուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԻնչ գին կունենա ոսկին 2027 թվականին Հութիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով կան զոհեր Ստամբուլից Էր-Ռիադ թռչող ինքնաթիռները վերադարձել են հետ Լույս չի լինելու Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Թրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հանդես եմ գալիս ելույթով. Փաշինյան Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջը
Ամենադիտված